Թուրքական ուժերը դուրս են գալիս Հալեպի և Իդլիբի ռազմական դիտակետերից և տեղափոխվում այլ դիրքեր. SOHR

Թուրքական ուժերը դուրս են գալիս Հալեպի և Իդլիբի ռազմական դիտակետերից և տեղափոխվում այլ դիրքեր. SOHR

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ թուրքական ուժերն սկսել են տարհանվել Սիրիայում գտնվող երեք ռազմական դիտակերերից:

Ինչպես տեղեկացնում է կենտրոնը, երեք դիտակետերն են Իդլիբի մերձակայքում գտնվող «Ալ-Սարամանը», Հալեպի շրջակայքում գտնվող «Խան Թումանը» և Հալեպի արևմտյան հատվածում գտնվող «Ալ-Ռաշիդինը»:

Աղբյուրն ընդգծում է, որ ուժերի տեղահանումը գործնականում ոչինչ չի նշանակում, քանի որ դրանք տեղակայվում են Իդլիբի հարավային ծայրամասում գտնվող Ջաբալ-ալ-Զավիա շրջանի դիտակետերում:

Նախօրեին դիտորդական կենտրոնի ակտիվիստները նկատել էին, թե ինչպես են թուրքական ռազմական շարասյան կազմում ընդգրկված մեքենաները հեռանում «Ալ-Ռաշիդին» դիտակետից՝ շարժվելով դեպի Հալեպի արևմտյան հատվածում գտնվող մեկ այլ շրջան՝ Ալ-Աթարիբ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդված տեղեկության համաձայն՝ Թուրքական բանակն ամբողջությամբ հետ է քաշվել Հալեպ քաղաքի մոտակայքում գտնվող ռազմավարական կետից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում