Փաշինյանն ԱԱԾ–ին ապօրինի հրահանգ է տվել կալանավորել Վազգեն Մանուկյանին. Անդրանիկ Թևանյան

Փաշինյանն ԱԱԾ–ին ապօրինի հրահանգ է տվել կալանավորել Վազգեն Մանուկյանին. Անդրանիկ Թևանյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հարգելի Ազգային Անվտանգության աշխատակիցներ, թող զարմանալի չթվա, բայց այս պայքարը, «Արժանապատվության երթ»-ի վերջնարդյունքը՝ ՆԻկոլ Փաշինյանի հեռացումը, նաև ձեր պաշտպանությանն է միտված: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացված «Արժանապատվության երթ»-ի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության դիմաց նշեց «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Հայաստանի պետական որևէ կառույց այդպիսի թրքաբարո ասպատակության չի ենթարկվել ինչպես Ազգային անվտանգության ծառայությունը, թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ում հինգ տնօրեն է փոխվել»,– ասաց նա։

«ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ապօրինի հրահանգ է տվել կալանավորել Վազգեն Մանուկյանին, ինչին ինքը դեմ է եղել, որովհետև Վազգեն Մանուկյանը այն մարդկանցից էր, որ պատերազմի օրերին տիրապետելով ամբողջ ինֆորմացիային՝ հայտարարում էր, որ պետք է ազատվել Նիկոլ Փաշինյանից և իշխանությունը հանձնել զինվորականությանը, որպեսզի մենք այդ խայտառակ կապիտուլյացիային չենթարկվեինք: Ցավոք սրտի, դա պատերազմի օրերին տեղի չունեցավ»,– ավելացրեց նա:

Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ ԱԱԾ ծառայողներն ամենաինֆորմացվածն են, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանին չի կարելի թողնել իշխանության ղեկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում