Այսօր ծափահարեցին մի մարդու, որը մեղավոր է 5000 անմեղ զոհի համար. զոհված սպայի հայր (տեսանյութ)

Այսօր ծափահարեցին մի մարդու, որը մեղավոր է 5000 անմեղ զոհի համար. զոհված սպայի հայր (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսքան հորդորներից հետո մենք տեսանք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի առաջ դուռը բացվեց և նա դուրս եկավ, ինչպես նրան դիմավորեց մասսան, որը ցափահարում է մի մարդու, որը մեղավոր է 5000 անմեղ զոհի, 10 000 խեղված ճակատագրի համար: Այս մասին այսօր Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց Մատաղիսում զոհված հերոս, սպա Լևոն Ավետիսյանի հայրը:

«Եկեք, այսօրվանից մի կողմ դնենք «մերոնք-ձերոնք, սևեր-սպիտակներ» կոչումները, «նիկոլական- սերժական» բառերը մեր ազգին բերեցին այս օրվան, պառակտեցին, բռունցքը բացեցին թշնամու առաջ»,- ասաց նա:

Նա կոչով դիմաց այն ծնողներին, որոնք դեռ հավատում են Նիկոլ Փաշինյանին: «Բոլոր, որդեկորույս ծնողները պետք է ամուր կանգնեն այս հողի վրա: Ինձ ասում են՝ դժվար ինքը զոհվածի ծնող լինի, տեսեք՝ ինչեր է խոսում, այո՛, ես ունեմ այդ իրավունքը, իմ ոտքը վերջինն է դուրս եկել խրամատից»,- նշեց ծնողը և հավելեց, որ նահանջի հրամանը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն ժողովրդի բռունցքը օդում է և կմնա այնքան ժամանակ, մինչև հրաժարականից հետո Փաշինյանը կկալանավորվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում