Ալժիրը և Մարոկկոն իսրայելական ինքնաթիռներին արգելել են թռչել իրենց օդային տարածքով. Al Masdar News
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թունիսն ու Ալժիրը թույլ չեն տալիս, որ Թել Ավիվից Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթ մուտքային թռիչքներն իրենց օդային տարածքով անցնեն՝ իսրայելական ինքնաթիռներին ստիպելով թռչել Եվրոպայի տարածքով, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
Թունիսի «Նեսսմա» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թել Ավիվից Ռաբաթ թռիչքուղին անցնում է Միջերկրական ծովով՝ Հունաստանի, Իտալիայի և Իսպանիայի օդային տարածքներով, քանի որ Թունիսն ու Ալժիրն իսրայելական ինքնաթիռների համար փակել են իրենց օդային տարածքները:
Իր հերթին, ալժիրյան «Ան-Նահար» կայքն ասել է, որ ապակողմնորոշող աղբյուրները կեղծ լուր են տարածել՝ երկրի օդային տարածքով սիոնիստական ինքնաթիռի թռիչքի մասին:
Դրան ի պատասխան, Մարոկկոյի «Ալ Սահիֆա» թերթը գրել է, որ Թել-Ավիվ- Ռաբաթ թռիչքը խուսափել է Հյուսիսային Աֆրիկայի երկրների օդային տարածք մուտք գործելուց:
Այս լուրի վերաբերյալ Ալժիրiց և Թունիսից պաշտոնական մեկնաբանություններ չեն հնչել: Այնուամենայնիվ, Թունիսի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Թունիսի մտադրության մասին լուրերը՝ չեն համապատասխանում իրականությանը և միջազգային ասպարեզում փոփոխությունները երբեք չեն ազդի դրա վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում