AM | RU
USD
EUR
RUB

Հայկ Դեմոյան. Ադրբեջանը չի կարող թելադրող կողմ հանդիսանալ ո´չ Երևանի, ո´չ էլ Ստեփանակերտի համար

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արհեստական ճանապարհով հաղթանակով բեղմնավորված Ադրբեջանը չի կարող թելադրող կողմ հանդիսանալ ո´չ Երևանի, ո´չ էլ Ստեփանակերտի համար։ Ակնհայտ է, որ այդ հաղթանակն Իլհամ Ալիևն ապահովեց միմիայն իր համար՝ խոշոր հաշվով պարտության մատնելով ադրբեջանական պետականությանը։ Հետևաբար որևէ նոր փաստաթուղթ ստորագրելիս, լինի դա զինադադար, թե հաշտության ու խաղաղության պայմանագիր, հայկական կողմը լիարժեք կերպով կարող է իր նախապայմանները ձևակերպի գլխավոր արբիտրի՝ տվյալ դեպքում հակամարտության կարգավորման արագացված գործընթացը վերահսկող ռուսական կողմի հետ բանակցելիս։ Ստացվում է մոտավորապես այսպիսի բանաձև․ մեր նախապայմանները Ադրբեջանին, դրանց դիտարկումն ու անցկացումը ռուսական կողմին։

Ի՞նչ նախապայմաններ կարող է ձևակերպել հայկական կողմը հետագա բանակցությունների ու երկկողմ ու բազմակողմ փաստաթղթեր ստորագրելուց առաջ․

1. Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ձեռնպահ մնա այլատյաց, հայատյաց ու ռազմամոլ հռետորաբանությունից և հաշվետու աշխատանքներ սկսի դպրոցական դասագրքերում, մամուլում և հասարակական կյանքում հայերի դեմ տարվող ատելության քարոզչության պետական քաղաքականության իսպառ վերացման ուղղությամբ

2. Փետրվարի 1-ի դրությամբ ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնում բոլոր ռազմագերիներին ու պատանդներին՝ համաձայն նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրի համապատասխան կետի

3. Ադրբեջանական զինուժը հստակ ժամանակացույցով նախկին ԼՂԻՄ վարչական սահմանի տարածքից դուրս է բերում իր ստորաբաժանումները, հայկական կողմին տեղեկացնելով ականապատված տարածքների մասին

4. Ադրբեջանական բանակը ԼՂԻՄ վարչական սահմաններից 10 կմ խորությամբ դեպի ադրբեջանական տարածք չի տեղաբաշխում որևէ հարձակողական ներուժ ունեցող ռազմական հենակայաններ ու բազաներ։

5. 2021 թ․ մարտի 1-ի դրությամբ ադրբեջանական ու հայկական կողմերը բանակցություններ են սկսում փախստականների վերադարձի ու նրանց անվտանգության ապահովման հարցերի շուրջ

6. Ադրբեջանցի փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադարցի հարցը քննարկելիս, բանակցությունների առարկա պետք է դառնա Նախիջևանի ինքնավար հանրապետություն հայ բնակչության վերադարձի հարցը։ Հատկանշական է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետության կարգավիճակը սահմանված է նաև հայկական կողմի ստորագրությամբ և ապագայում այն կարող է վերահաստատվել կամ հետ կանչվել։

7. Լաչինի միջանցքի լայնությունը, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ հաստատված 5 կմ լայնության փոխարեն, դառնում է 15 կմ խորությամբ շփման գիծ

8. Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկաթուղային ու ճանապարհային անվտանգ հաղորդակցությունը հայկական կողմն ապահովում է հետևյալ պայմանների դիմաց․

ա․ երկաթուղու անվտանգ գործարկման երաշխավորը հանդիսանալու են ռուս խաղաղապահ ուժերը․ սահմանվում է հինգ տարվա պայմանաժամկետ

բ․ երկաթուղին գործելու է թե´ մարդատար, թե´ բեռնատար բեռնափոխադրումների համար,

գ․ երկաթուղու միջոցով կապ է հաստատվելու Մեղրի քաղաքի և Երևանի միջև, ապահովվում է նաև բեռնատար և մարդատար մեքենաների անվտանգ տեղաշարժը Նախիջևանի տարածքով՝ Սյունիքից Երևան և հակառակ ուղղություններով։

դ․ երկաթուղին գործելու է նաև Իրանից և Պարսից ծոցից դեպի Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների համար․

ե․ Նախիջևանից դեպի Հայաստան երկաթուղու միջոցով բեռնափոխադրումներ են իրականացվում նաև Թուրքիայի տարածքից։ Թուրքիայից ՀՀ տարածքով բեռնափոխադրումներ են իրականացվում դեպի Ադրբեջան և Ռուսաստան

9. Հատուկ կետով հստակեցվում է Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի կամ երկրների խորհրդանշանների օգտագործման սկզբունքները, տեղանունների երկլեզու կամ եռալեզու անունների շրջանառությունը։

10. Արցախի Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիները իրավունք են ստանում երկքաղաքացիության սկզբունքով հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Լրահոս
Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի Արա Սաղաթելյանին հետապնդում են իր քաղաքական հայացքների համար. Վանեցյան Ոչինչ չի խանգարում Օնիկ Գասպարյանին ձերբակալել Փաշինյանին. Ղազինյան Ամոթ զգո՞ւմ եք, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին. հարց՝ «Իմ քայլի» պատգամավորներին Անգամ անունդ չեմ ուզում տալ այ քաղաքական ոչնչություն. Հասրաթյան ԲԴԽ-ն պարտավոր է դիմել ՍԴ ընդդեմ ԱԺ-ի՝ դատավոր ընտրելու լիազորության չարաշահման համար. Գոռ Հովհաննիսյան Մարտի 9-ից հետո էլ Օնիկ Գասպարյանը մնալու է Հայոց Բանակի հրամանատար. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ կառավարությունն արդյունավետ տնտեսական քաղաքականություն չի վարում. Թաթուլ Մանասերյան. Aravot.am Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին, որոնք Փաշինյանի համար բերված իրերով լցված պայուսակով բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց Կլինի՞ այսօր Փաշինյան-Ծառուկյան հանդիպում. Տոնոյանը պատասխանում է Փաշինյանը նոր նշանակում է ստորագրել Հայաստանում վայրէջք է կատարել իրանական օդանավ, որը միջազգային սանկցիաների տակ է. Սուրեն Սարգսյան Ալիևը սադրիչ հայտարարությամբ տապալում է եռակողմ հայտարարության կյանքի կոչումը Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021»-ին. Առաջին ալիքի պարզաբանումը Վտանգավոր է, էջերը կոտրելու համար. Սամվել Մարտիրոսյանի զգուշացումը. ԼՈՒՍԱՆԿԱՐ Կա՛մ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ Փաշինյանը. որոշողը դեռ Օնիկն է. Դավիթ Շահնազարյան «Լրագրողի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը դատապարտելի է ու պետք է արժանանա իրավական գնահատականի». Ռոբերտ Հայրապետյան «Զգացի՞ք զավեշտը». Գագիկ Սողոմոնյանի գործով փաստաբանը մանրամասներ է ներկայացրել «Ոստիկանությունն ինքն է որոշում՝ իր ծառայության ժամանակ ինչ օգտագործի». ի՞նչի համար են փշալարերը Գերեվարված զինվորների ծնողները մարտի 5-ին փակել են մարզպետարանի մուտքը Իմքայլականները դեմ են պատգամավորի տան դիմաց ծաղկեպսակ դնելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ընտրությունները, որ պետք է կազմակերպվեն Նիկոլի կողմից, ազատ կամարտահայտման խեղաթյուրում են. Մինասյան Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան Օնիկ Գասպարյանի ջանքերի շնորհիվ մենք կարողացել ենք շատ ավելի մեծ կորուստներ չունենալ. Փորձագետ Մի հատ դուրս արի. որ օրը չհարամի, չի կարա. Իմքայլական Անդրանիկ Քոչարյանը գոռաց լրագրողի վրա. News.am Բոլոր զինվորականները բանակի ներսում են և բանակի կողքին. Անդրանիկ Մակարյան Մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը. իսկ այդ ժամանակ մենք... Վաղը Բաղրամյան պողոտայում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը (տեսանյութ) Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել 2 զինծառայողի մասունք «ԼՂ հակամարտությունն ավարտված է. հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու». Ալիև Ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին չկատարելու Ադրբեջանի պահանջներն ու քմահաճույքները. Տիգրան Աբրահամյան Սեյրան Օհանյանն արխիվային լուսանկար է հրապարակել Վազգեն Սարգսյանի հետ Զինվորականները հրաժարվում են պաշտոնից. «Ժողովուրդ» ԲՀԿ-ում սպասողական վիճակ է. ինչ որոշում կկայացնի Ծառուկյանը. «Հրապարակ» Փաշինյանի հայտարարություններն Ադրբեջանում «բազեներին թև տվեցին»․ Թոմաս դե Վաալ. «Առավոտ» Պատերազմի ժամանակ մահվան դեպքերի մեծ մասը զրահաբաճկոնների պակասի պատճառով էր. պահեստազորի սպան մանրամասնում է. «Իրավունք» Փաշինյանը Հայկ Սարգսյանին սաստել է «լևի» գնալու համար. «Իրավունք» Աննա Հակոբյանը հանդիպել է ԼԳԲՏ համայն­քի կարկառուն պաշտպան Լարա Ահարոնյանի հետ. Ինչ են քննարկել. «Իրավունք» Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի․ Արարատի քաղաքապետ. «Ժողովուրդ» Փա­շինյանը բավարարում է ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի պահանջները. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan