Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման նախադրյալների առկայության մասին

Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման նախադրյալների առկայության մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության ամբողջական լուծման համար կան նախադրյալներ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այսօր պետք է ընդգծվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը, այդ թվում` խաղաղապահների հարցն ու դեմարկացիոն գծերը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նա ավելի վաղ հայտնել էր, որ եռակողմ հանդիպման` նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում