AM | RU
USD
EUR
RUB

«Նիկոլն այլևս իշխանություն չունի. նա անցնում է փողոցով՝ մարդիկ թքում են իր ուղղությամբ, հայհոյում են». Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, 168.am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ ՀՀ գործող իշխանությունների կողմից հետևողականորեն իրականացվում է դավաճանություն՝ թշնամուն զիջվում են ՀՀ անվտանգության մեխանիզմներն ապահովող տարբեր գործոններ:

«Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունն անընդհատ զիջում է ինչ-որ բաներ: Ես ամենևին չեմ զարմանա, որ վաղը Նիկոլ Փաշինյանը կանգնի և հայտարարի, որ Թուրքիայի հետ որևէ պատմական խնդիր, որևէ կնճիռ, որ գալիս է անցյալից, այլևս չունենք և այսուհետ եղբայր ժողովուրդներ ենք լինելու: Փաշինյան Նիկոլից և նրա թիմակիցներից ես դա շատ հստակ սպասում եմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր թուրք և ադրբեջանցի գործընկերներին տված խոստումներ ունի, որոնք դեռևս անավարտ են.

«Ցավոք, փաստերը միայն արդեն եղածի մասին են. թե ինչ կարող է լինել ապագայում, շատ բաներ… Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանում, որ կան բանավոր ձեռք բերված պայմանավորվածություններ, և հիմա ես տեսնում եմ, որ այն, ինչ ապօրինի կերպով հանձնվել է թշնամուն, այսօր օրինականացնելու փորձ է արվում: Հնարավոր է՝ մեր զրույցի պահին փաստաթուղթ ստորագրվի, այսօր արդեն իսկ խոսվել է սահմանազատման գործընթացի մասին, ճիշտ է՝ չի նշվել, թե որտեղի մասին է, բայց տեսնում ենք, որ պրոցեսները կան: ԱԱԾ տնօրենն է գաղտնի հանդիպումներ ունենում ադրբեջանցի գործընկերոջ հետ: Ինչո՞ւ բացառենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել՝ մոռացության մատնելով Ցեղասպանության խնդիրը, որ Թուրքիայի համար ամենակարևոր օրակարգն է»:

Հրանտ Մելիք Շահնազարյանն ընդգծեց. «Նիկոլն այլևս Հայաստանում իշխանություն չունի, նա անցնում է փողոցով՝ մարդիկ թքում են իր ուղղությամբ, հայհոյում են, ինքը ուզում է մարզ գնալ՝ չի կարողանում, որովհետև բնակիչները դեմ են դուրս գալիս, եկեղեցի է մտնում՝ դուրս են վռնդում, «Եռաբլուր» էլ չկարողացավ գնալ, այլ իրեն բառիս բուն իմաստով տարան և դրեցին այնտեղ: Նա չունի իշխանություն: Բայց հարցն այն է, որ պետական համակարգը, որ այդպես պինդ ստեղծվել է, որ իրականում լավ բան է, եթե ծառայում է լավ նպատակների, որքա՞ն դեռ կհանդուրժի դավաճանի ներկայությունը՝ երկրի կառավարության ղեկին: Դա վերաբերում է ոստիկաններին. երեկ ցավով արձանագրել եմ, որ շատ ոստիկանների դեմքերին նայում եմ և նոր նիկոլների եմ տեսնում: Դա վերաբերում է բանակին, որի բարձրագույն հրամանատարությունն այսքան ստորացված երբեք չի եղել և ստորացված շարունակում է կատարել այս դավաճանի բոլոր հրամանները՝ մեր հայրենիքը զիջելով թշնամուն, անգամ չփորձելով պաշտպանել մեր բնակիչներին, ովքեր փաստացի հայտնվում են թուրք զինծառայողների հետ դեմ դիմաց: Դա վերաբերում է մեր իրավապահ համակարգին, անվտանգության ծառայություններին, բոլորին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Լրահոս
ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել. արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան Արարատ Միրզոյանը արձագանքել է Մինասյանի հայտարարությանը Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբան Սուրեն Սահակյանը նշանակվել է Պաշտպանության փոխնախարար Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ․ ՈՒՂԻՂ Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են «Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին Ես շնորհակալ եմ Լենային անկեղծության համար Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը Արցախում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ ԱԺ փոխուսապարկ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց վերջնական կործանման օրակարգը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan