AM | RU
USD
EUR
RUB

Ռազմավարական խաղ Անդրկովկասում. ինչի՞ շուրջ են պայմանավորվել Պուտինը, Ալիևը և Փաշինյանը. riafan.ru

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՌուսական Լուրերի դաշնային գործակալությունը (riafan.ru) հրապարակել է Южный Ветер տելեգրամյան ալիքի նոր հոդվածը, որում անդրադարձ է արվել երեկ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, Թուրքիայի մասնակցությանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաև հարակից հարցերի:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք վերլուծական հոդվածը.

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել հունվարի 11-ին Մոսկվայում` ռազմավարական որոշումներ կայացնելու համար, համաձայնեցնելու Կովկասում տրանսպորտային ուղիների վերջնական արգելափակումը: Եվ չնայած վերջում ստորագրվեց միայն դեկլարատիվ փաստաթուղթ, այն է՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը, հանդիպումը միանշանակորեն զարկ է տալիս տարածաշրջանի վերափոխման նոր գործընթացների:

Տելեգրամյան ալիքի՝ կայացած բանակցությունների արդյունքների գործնական վերլուծությունների համաձայն՝ 2021 թվականը կրկին փոփոխություններ կբերի Կովկասում:

Стратегическая игра в Закавказье: О чем договорились Путин, Алиев и Пашинян

Նախապատրաստական գործընթացներ Սոչիում և հատուկ ծառայությունների աշխատանք

Երեք երկրների ղեկավարների ծրագրված հանդիպման առաջին տեղեկությունները սկսեցին տարածվել 2020-ի վերջին, բայց պաշտոնական գերատեսչությունների կողմից դրանք չէին հաստատվել: Այնուհետև, Սոչիում տեղի ունեցավ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղում «ժամացույցները համապատասխանեցնելու համար»:

Այնուհետև տարածաշրջանում, հատկապես սահմանամերձ գոտիներում անվտանգության ամրապնդման նպատակով իրականացվեց լրացուցիչ միջոցառումների շարք:

Դեկտեմբերի 30-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի և նրա հայ և ադրբեջանցի գործընկերներ Արմեն Աբազյանի և Ալի Նագիևի հանդիպումը:

Իսկ դեկտեմբերի 31-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցելեց Ադրբեջան:

Դրանից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2021 թ.-ի առաջին օրերը նվիրված էին սահմանի սահմանազատման վերջին հարցերի կարգավորմանը: Միևնույն ժամանակ, աշխատանքի զգալի մասը վստահվել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությանը, որն այժմ վերահսկում է Հայաստանի սահմանը ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

Վերջակետը դրվեց հունվարի 8-ին և 10-ին Արարատի մարզի Երասխ համայնքին հարող չեզոք գոտում և Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումից հետո, որի ընթացքում կրկին քննարկվեց գերիների փոխանակման հարցը, անհայտ կորածների որոնման ուղղությամբ տարվող աշխատանքները, բայց ամենակարևորը`սահմանը հատելու կարգը:

Այսպես, երկրների ղեկավարները պայմանավորվեցին անձնական հանդիպման շուրջ՝ քննարկելու և հետագա առանցքային որոշումներ կայացնելու տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ:

Գոհ Ալիև և սափրված Փաշինյան

Հանդիպման վերաբերյալ տեղեկատվական հարթակներում ամենաակտիվը, անշուշտ, հայկական կողմն էր:

Տարբեր լրատվամիջոցներ լի էին հաղորդագրություններով, որ Փաշինյանը կրկին պատրաստվում է մահաբեր պայմանագիր ստորագրել Երևանի համար: Որոշ ցուցարարներ պատրաստվում էին ընդհանրապես փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհը՝ թույլ չտալու, որ Փաշինյանն ինքնաթիռ բարձրանա:

Ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Փաշինյանի ստորագրած փաստաթղթերը անհապաղ չեղյալ են հայտարարվելու Հայաստանում նոր իշխանության հաստատումից հետո:

Այնուամենայնիվ, հանդիպումը տեղի ունեցավ ըստ ժամանակացույցի և տևեց բավականին երկար՝ մոտ չորս ժամ:

Վլադիմիր Պուտինը նախ հանդիպեց գործընկերների հետ նույն սեղանի շուրջ, ապա անձնական հանդիպում ունեցավ յուրաքանչյուրի հետ:

Стратегическая игра в Закавказье: О чем договорились Путин, Алиев и Пашинян

Այստեղ կարևորագույնը համատեղ հայտարարության հրապարակումն էր, որում կողմերը հաստատեցին նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հաջող իրականացումը և խոստացան ակտիվացնել Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին 9-րդ կետի իրականացումը:

Սահմանվել են սեղմ ժամկետներ: Այսպես, Լեռնային Ղարաբաղի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա մինչև հունվարի 30-ը, իսկ մինչև մարտի 1-ը պետք է ներկայացվի իրադարձությունների մանրամասն ճանապարհային քարտեզը:

Ենթադրական առումով յուրաքանչյուր կողմի համար կա շահավետ իրավիճակ, որը պայմաններ կստեղծի ազգային տնտեսությունների աճի համար, որոնք լուրջ հարվածներ են ստացել կորոնավիրուսի համավարակի և ռազմական գործողությունների պատճառով:

Խոսելով այլ երկրների ներգրավվածության մասին՝ ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը նկատի ուներ Իրանը: Ջուղայից ՝ երբեմնի ամենամեծ հանգույցային կայանից, մասնաճյուղի գործարկումը հիմնովին փոխում է երկաթուղու մասնաճյուղի դերը Հայաստանի համար, քանի որ բացի Իրանից Հայաստան ուղևորվող բեռներից, կան նաև տարանցիկ բեռներ, որոնք Իրանից տարանցվում են Հայաստանի տարածքով դեպի Սև ծովի նավահանգիստներ: Այս սցենարում Հայաստանը սկսում է խաղալ տարանցիկ երկրի դեր:

Թուրքիան լոբբի՞նգ է անում բրիտանական մեկ այլ ծրագրի վրա

Հայաստանի տարածքով տրանսպորտային ուղիների ապագա ապաշրջափակման համատեքստում շատ հետաքրքական է մեկ կետ: Դեռ 2014-ին Եվրամիությունն ու բրիտանական Conflict pool կազմակերպությունը ֆինանսավորեցին Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթուղային կապի հնարավոր վերականգնման ուսումնասիրությունը: Այն որպես հիմնական խնդիր նշում է Հարավային Կովկասի հակամարտության ներուժը, ինչպես նաև մանրամասնում է, որ նախագիծը տնտեսապես ձեռնտու է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային, ուստի այն կարող է օգնել խաղաղ կարգավորմանը:

Եվ ահա այդ ուսումնասիրությունից չորս տարի անց, Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, և երկու տարի անց հակամարտության լուծումը դուրս եկավ «մեռյալ կետից», և կողմերը սկսեցին խոսել առևտրային ուղիները վերականգնելու մասին:

Հիմնադրամի գնահատականներով, որոնք իրականացվել են վեց տարի առաջ, երկաթուղային կապի վերակառուցման ծախսերը պետք է կազմեն 430 միլիոն ԱՄՆ դոլար. այդ գումարը կփոխահատուցվեր 10-12 տարվա ընթացքում, ինչը լավ ցուցանիշ է համարվում:

Ռուսաստանի ռազմավարական քայլը ապագայի համար

Стратегическая игра в Закавказье: О чем договорились Путин, Алиев и Пашинян

Ռուսաստանի համար, տրանսպորտային բոլոր նախագծերի իրականացմանն ակտիվ մասնակցությունից բացի, կա նաև մեկ այլ դրական պահ՝ պայմաններ են ստեղծվում Վրաստանի մեկուսացման համար:

Ռուսաստանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերի միացումը փաստացի կարժեզրկի Վերին Լարսով անցնող ճանապարհը, հետագայում նաև կնվազեցնի երթևեկությունը Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղով, որի կառուցումը ֆինանսավորվում էր Վրաստանի կողմից`Ադրբեջանի վարկի հաշվին:

Շատ կարևոր է, որ դա տեղի է ունենում Վրաստանի ստվերային առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունից փաստացի դուրս գալու ֆոնին, ինչը, ամենայն հավանականությամբ, ետնաբեմային համաձայնությունների արդյունք է ընդդիմության հետ, որն անհամբեր սպասում էր ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուն և ամեն կերպ արգելափակում էր նոր խորհրդարանի գործունեությունը:

Այսպիսով, հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացումից բացի, ձեռք բերված պայմանավորվածությունները նաև ուժեղ կանխարգելիչ քայլ են Թբիլիսիում իշխանության գալ ցանկացող արմատական ուժերի դեմ պայքարում: Ավելին, երկաթուղային տարանցման զարգացման համատեքստում Վրաստանի համար կստեղծվի լուրջ հիմք`մտածելու Աբխազիայի տարածքով ապրանքների անցումը թույլ տալու մասին: Հաշվի առնելով սիներգիստական նախագծեր կառուցելու Մոսկվայի և Անկարայի ցանկությունը, այս տարբերակը, անշուշտ, կքննարկվի»:

Լրահոս
Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան Այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan