AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանցիները Որոտանի երկհարկանի տանն են մնում

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Pastinfo.am: Սյունիքի մարզի Որոտան համայնքում երկհարկանի տունը, որը բնակիչներին նաեւ աշխատանքով էր ապահովում, ադրբեջանցիներին է անցել։ Չնայած նախնական պայմանավորվածության, թշնամին թույլ չի տվել սեփականատիրոջը տանից իրերը վերցնել։ Առանց զգուշացնելու հիմա նրանք այդ տանն են ու վայելում են Որտանի տունը՝ ամբողջական գույքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը։

Արդեն ադրբեջանական կողմին պատկանող տանից մի փոքր վերև այգեգործական ընկերություններ են, որոնք բնակիչներին էին տրամադրվել օրինական փաստաթղթերով։ Այդ ադրբ այգիները մշակվում էին երկու այգեգործական կազմակերպությունների կողմից, իսկ ներկայումս դրանք եւս ադրբեջանական են դարձել։ Դրանցից մեկն ուներ 50-ից ավելի տնտեսություն, մյուսում՝ հարյուրից ավելի այգիներ կային, որտեղ նաև կառուցվել էին 1-2 հարկանի մոտ երկու տասնյակ շենք-շինություն։ Դրանք Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց։

Փաստացի՝ Որոտանը զրկվել է 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից։

Այգիների ադրբեջանական կողմին անցնելու պատճառով ընկերությունների ավելի քան հարյուր աշխատակից այլեւս զրկվել են ապրուստի միջոցից։

«Մարզպետը տեղեկացված է, ԱԱԾ-ն տեղեկացված է, ՄԻՊ- ը ևս ներկա է եղել, բոլորը տեղյակ են խնդրին։ Կառավարությունից փոխատուցում տրամադրելու մասին պատասխանի ենք սպասում։ Մենք խոսում ենք հողի մասին, որ դա մեր տարածքն է, մեր կառավարությունն ու բոլորն էլ պիտի ջանք թափեն, որպեսզի ապացուցենք, որ դա մերն է, մեր վարչական տարածքն է ու հողերը մեզ հետ տան»,- ասաց Օհանջանյանը։

«Մինչեւ հիմա սպասում ենք։ Մեր սայլը դեռ տեղից չի շարժվել։ Էսօր-էգուց են անում ու դեռ ոչ մի պատասխան չկա»,- ասաց գյուղապետը։

Որոտանում հույս ունեն, որ սահմանազատման աշխատանքներից հետո հողերը հետ կբերեն, բայց հիմա ադրբեջանցիները թույլ չեն տալիս ոչ մի հայի մուտք գործել տարածք։

«Տեսնենք, սահմանների ճշտումն արվի, հասկանանք՝ հետ են տալիս մեզ, թե մնում է իրենց։ Մենք ասում ենք, որ հողերը մերն է, ով որ գծագիրն ու սահամանազատումն արել է, նա պիտի ասի , վերջապես մասշտաբային հարց է»,- ասաց Օգանջանյանը։

Գյուղում իրենց տներն ու այգիները կորցրած անձանց տվյալներն ու փաստաթղթերը հավաքագրել են, ներկայացրել մարզպետարան։ Վնասի չափը դեռ հաշվարկված չէ։

Լրահոս
ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել. արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան Արարատ Միրզոյանը արձագանքել է Մինասյանի հայտարարությանը Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբան Սուրեն Սահակյանը նշանակվել է Պաշտպանության փոխնախարար Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ․ ՈՒՂԻՂ Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են «Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին Ես շնորհակալ եմ Լենային անկեղծության համար Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը Արցախում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ ԱԺ փոխուսապարկ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց վերջնական կործանման օրակարգը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan