Մոսկվայում ստորագրված հայտարարության բոլոր կետերը բավարարում են Ադրբեջանին. Վազգեն Մանուկյան

Մոսկվայում ստորագրված հայտարարության բոլոր կետերը բավարարում են Ադրբեջանին. Վազգեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ,  Armeniasputnik.amՀայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը, ինչպես նաև խոսել է հետպատերազմյան կարևոր իրողությունների մասին:

Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ` Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր կետերը բավարարում են Ադրբեջանին, հետևաբար Ալիևը փորձելու է լուծել երկու խնդիր․ մեկն այն է, որ ձգտելու է կամաց-կամաց կուլ տալ, մարսել Արցախը, իսկ երկրորդ խնդիրն առնչվում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այսինքն` Նախիջևանն Ադրբեջանին կապելու հարցը, որպեսզի ճանապարհը վերահսկելի լինի, և Հայաստանի ինքնիշխանությունը դրա վրա չտարածվի։

«Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, բայց այժմ մեր երկրի դիմադրությունը բոլոր հարցերում հավասար է զրոյի, այն չի կարող որևէ հարց լուծել։ Նույնիսկ գերիների հետ կապված ամենաանմեղ հարցը, որն ամրագրված է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետում, չլուծվեց, նույնիսկ ձևի համար գերիների նոր խումբ չտվեցին։ Այսինքն` ինչ ուզում, անում են։ Այդ տեսակետից Հայաստանը խայտառակ պարտություն կրեց բանակցությունների ընթացքում և չի էլ կարող պարտություն չկրել, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Պարտված, վախեցած ու ջարդված վարչապետին ինչ էլ ասեն, կանի»,– նշել է Մանուկյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում