AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». «Ուսապարկային» իրականություն․ դեկորատիվության ու իրականության ծանր հետևանքները

 

«Պարտությունից հետո Հայաստանը շատ դժվարին ժամանակներ է ապրում։ Բնականաբար, հենց տեղի ունեցածի համար իշխող ուժն իր առաջնորդի հետ միասին կրում է գլխավոր պատասխանատվությունը։ Իրավիճակն առավել քան լուրջ է, իսկ Նիկոլ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ առաջնորդել երկիրը։ Իշխանափոխությունը իրերի ներկա դրության պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է։ Սակայն զարմանալի է, որ հանրային մակարդակում պնդերեսի նման երևացող և «կուրծք ծեծող» մի շարք իշխանական պատգամավորներ շարունակում են իշխանություններին արդարացնող պատրվակներ գտնել և դրանց շուրջ թեզեր շրջանառել։ Միևնույն ժամանակ, իշխող խմբակցության մեջ կան նաև այնպիսի պատգամավորներ, որոնք լուռ են և մի կողմից չեն արդարացնում Փաշինյանին, բայց և մյուս կողմից՝ չեն համարձակվում իրենց անհամաձայնությունը հայտնել վարվող քաղաքականության հետ։ Այս իրադրությունը վկայում է հետևյալի մասին։

Կա՛մ «Իմ քայլի»՝ այս օրերին գերակտիվություն դրսևորող պատգամավորներն իրոք արժանապատվությունից զուրկ են և իրենց համար հայրենիքի ճակատագիրը երկրորդական հարց է, կա՛մ էլ նրանց հեշտ է ճնշելը և լռեցնելը։ Պատահական չէ, որ լուրեր են շրջանառվում այն մասին, թե Փաշինյանը իշխանական խմբակցության պատգամավորներին հնազանդ պահելու համար արդյունավետորեն գործի է դնում կոմպրոմատները։ Դժվար է ասել, թե որքան են ճիշտ այս տեղեկությունները, սակայն մի բան պարզ է, որ իշխող խմբակցության պատգամավորներն այս բարդ փուլում ցույց են տալիս, որ իրենց դերակատարությունը զրո է, կամ իրենք քաղաքական իրավիճակի վրա ներազդելու տեսանկյունից ուղղակի գոյություն չունեն։

Իսկ ավելի ճիշտ՝ «Իմ քայլի» առկայությունը խորհրդարանում ընդամենը դեկորատիվ նշանակություն ունի, իրենք օրենսդիր մարմնում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները կատարելու և կառավարության որոշումները դակելու համար։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ 88 հոգանոց խմբակցության մեջ եղան նաև պատգամավորներ, որոնք քաջություն ունեցան իրենց անհամաձայնությունը հայտնել իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և դառնալ անկախ պատգամավոր։ Եվ այս համատեքստում ուշադրության է արժանի, որ նրանք դարձան իրենց իսկ գործընկերների ու իշխանական ֆեյքերի կատաղի հարձակման թիրախ, իսկ ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը խմբակցությունից դուրս եկած պատգամավորներից մեկին համեմատել էր Նիկոլի ուսապարկի հետ՝ նշելով, որ եթե այդ պատգամավորի հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», նա վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ։

ՔՊ-ի հասարակության հետ կապերի համակարգողի այս համեմատությունը վկայում է այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընդամենն իմիտացիոն բնույթ են կրել։ Հանրությանն անհայտ բազմաթիվ թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի ստվերի ներքո հայտնվել են խորհրդարանում։ Ըստ էության, ժողովուրդը ոչ թե ընտրում էր կուսակցությանը կամ թիմին, այլ Փաշինյանին։ Պատահական չէ, որ ընդդիմադիր ուժերը այդ ժամանակ շարունակ ձայն էին բարձրացնում նրա շուրջ, որ էյֆորիայի պայմաններում նպատակահարմար չէ ընտրական գործընթաց կազմակերպելը։ Եվ անգամ պատկերավոր խոսակցություններ կային, որ եթե նույնիսկ ընտրական ցուցակում նշված լիներ «Նիկոլի սելֆիի ձող» կամ «դուխով գլխարկ», ապա նրանք նույնպես խորհրդարանում մանդատ կստանային։

Ավելին՝ ՔՊ-ն, որպես կայացած կուսակցություն, գոյություն չունի, և պատահական չէ, որ չկա գաղափարախոսական հենք թիմի միասնությունն ապահովելու համար։ Փաստացի իշխող խմբակցությունը ոչ թե ժողովրդի ընտրության արդյունք է, այլ Նիկոլ Փաշինյանի դրածոների համախումբ։ Եվ իշխանությունները ևս իրենց կուսակցության՝ հասարակայնության հետ կապերի համակարգողի բերանով խոստովանում են, որ «Իմ քայլը» խմբակցությունն իրականում «Նիկոլի ուսապարկերի հավաքածու» է։ Իսկ նման հավաքածուից, շատ մեղմ ասած, դժվար է ինչ-որ բան սպասել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել. արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան Արարատ Միրզոյանը արձագանքել է Մինասյանի հայտարարությանը Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբան Սուրեն Սահակյանը նշանակվել է Պաշտպանության փոխնախարար Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ․ ՈՒՂԻՂ Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են «Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին Ես շնորհակալ եմ Լենային անկեղծության համար Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը Արցախում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ ԱԺ փոխուսապարկ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց վերջնական կործանման օրակարգը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan