«Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը

«Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը

ՀՈՒՆՎԱՐԻ 16, ԵՐԵՎԱՆ, Times.am: Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հոդված է հրապարակել ՏԱՍՍ-ում, որում անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններին։ Մեդվեդևը նշում է, որ խոշոր սոցիալական ցանցերը ԱՄՆ-ի պետության դեմ մղում են «տեղեկատվական մարտեր առանց կանոնների»։

«Հարց է առաջանում, թե ովքեր են այդ բարձր դատարանները, ովքեր կարող են միայն իրենց կանոնների և քաղաքական պատկերացումների պատճառով զրկել պետության նախագահին իր բազմամիլիոնանոց լսարանի հետ շփվելու հնարավորությունից»,-նշում է Մեդվեդևը։

ՌԴ նախկին նախագահը պնդում է, որ պետության ղեկավարին թվային տարածությունից հեռացնելը վկայում է, որ մեծ տեխնոլոգիական կորպորացիաները զգացել են իշխանության համը և իրենց թույլ են տալիս ազատորեն մանիպուլացներ փաստերն ու տեղեկատվությունը։ 

Հիշեցնենք, որ Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձություններից հետո խոշոր սոցիալական ցանցերը արգելափակել էին Դոնալդ Թրամփի օգտահաշիվները։ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում