AM | RU
USD
EUR
RUB

Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան

 

ՀՈՒՆՎԱՐԻ 16, ԵՐԵՎԱՆ, Aysor.am: ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին ու ասաց՝ այն, ինչ իրենք արել են ռազմադաշտում, գնահատականը տրվել է ՊԲ հրամանատարության կողմից, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Այն ստահոդ տեղեկությունները, որ մշտապես փորձում են տարածել իմ նկատմամբ ու իմ կողմնակիցների նկատմամբ, բանականություն ունեցող որևէ մարդ այդ ստահոդ լուրերին չի կարող հավատալ», - այսօր լրագրողներին ասաց Վանեցյանը:

Նա հիշեցրեց՝ երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել է՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է։

«Ցավոք սրտի, այդ կանխատեսումս իրականություն դարձավ։ Ռազմի դաշտում պատահաբար հանդիպել ենք Արգիշտիի հետ և ասել եմ՝ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ ու պաշտպանել մեր հայրենիքը, եթե նա խախտում է այդ պայմանավորվածությունը իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ, եթե խախտում է ու կատարում ինչ-որ պատվերներ, առավել ևս, սազական չէ տղամարդուն», - ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։

Վանեցյանն ընդգծեց՝ ինքն ու իր ջոկատը մարտնչել են ամենաթեժ ու դժվար տեղերում։ Նրա խոսքով՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ում հանձնարարված էր Շոշ գյուղի հատվածի պաշտպանությունը, որտեղ էլ իրենք իրականացրել են իրենց հերթապահությունը, մասնակցել մարտական գործողություններին, խոսել է, խոսել է նաև ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։

Լրահոս
Սոնա Ռուբենյանը՝ հմայիչ կերպարում Արցախի իշխանությունները չեն կարող ներգրավված լինել որեւէ կողմի հանրահավաքներին մասնակցելու գործընթացին. խոսնակ. news.am «Տարբերվող»․ Իննա Խոջամիրյանի նոր տեսանյութը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ Ռուսաստանում պատգամավորի կիսամերկ որդին վրաերթի է ենթարկել փողոցն անցնող դատախազին և նրա կնոջը (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը քաղաքացիական հագուստով ոստիկաններ կբերի Փաշինյանի հանրահավաքին. Մեդիապորտ Գոհար Ավետիսյանի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Դուբայից Լիլուն ընտանեկան լուսանկար է հրապարակել ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Վաղը ով գնա-կանգնի այնտեղ՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին. Գեղամ Նազարյան Ջորջինա Ռոդրիգես. Ռոնալդուի կողքին ամաչում էի մարզվել Հայրենիքի փրկության շարժումը փոխել է իր որոշումը «Անընդհատ դուրս է մնացել, վերականգնվել, ֆակուլտետներ փոխել...». ԵՊՀ մամուլի խոսնակը՝ Վահագն Հովակիմյանի մասին Գլխավոր դատախազի տեղակալին լուսանկարել են իմքայլական պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում. Էդմոն Մարուքյան Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը միանում է Նիկոլ Փաշինյանի կոչին Վարչապետը հայտնել է, թե ինչ է լինելու մարտի 1-ին Արմեն Սարգսյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին (լուսանկարներ) Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար թուրքական ԶԼՄ-ներ են գալիս․ Wargonzo Ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան. Hraparak.am Բանակի կողքին եմ, կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան «Հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար». Վահագն Հովակիմյան Amaras Dance Studio-ի պաշտոնական բացումն ու հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո).style.news.am Գոհար Ավետիսյանի արաբական ոճով լուսանկարները Դուբայից Ինչ եղանակ է սպասվում այսօր Քիմ Քարդաշյանը կրկին մերկացել է (լուսանկար) «Մեր ժողովրդին ոչ թե միտինգ ու երթ է պետք, այլ...». Մարուքյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք կանի Լուսինե Թովմասյանը` գարնանային կերպարում ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը հաշված օրեր ունեն, թավիշը վերջանում է. Արփինե Հովհաննիսյան Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «ԼՂ տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ» Պատիվ ունեմ, պարոն Նախագահ. Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել Ռազմական դրության ժամանակ ոստիկանության և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները ենթարկվում են Զինված ուժերին. Արա Զոհրաբյան «Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև». Ղազինյան «Վրանների հեղափոխությունը» թևակոխեց վճռական փուլ. Արշավիր Ղարամյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ ղեկավարներից ում ռազմական բյուջեն էր ավելի մեծ Mediaport. ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատը նույնպես հրաժարվել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրամանը Իրավաբան. Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդառնա անհնար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan