AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան

 

«Ընդդի­մադիր քաղաքական ուժերը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, սկսել են այցելություններ մարզեր, որոնք առաջին հայացքից քարոզարշավի են նման: Ընդդիմադիրների առաջին կանգառը Գյումրին էր, որտեղ նրանց դիմավորում էր իշխանությունների կազմակերպած «դժգոհների» խումբը՝ «Դավաճան», «Նիկոլ՝ վարչապետ» սակարկումներով: Գյումրիին հա­ջորդեց Վանաձորը, երեկ էլ ընդդի­մությունը Կապան էր մեկնել: «Հայրե­նիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին խնդրեցինք ժողովրդի հետ հանդիպումների մա­սին իր տպավորությունները ներ­կայացնել: Նա ասաց․ «Ժողովուրդը ոգևորությամբ է ընդունում «Հայրե­նիքի փրկության» շարժման ներկա­յացուցիչների այցը մարզեր, ունենում ենք բաց զրույց, պատասխանում ենք ժողովրդին հուզող բոլոր հարցերին, և նկատելի է, որ մարդիկ ստանում են այն հարցերի պատասխանները, որոնք չունեն, կամ իրենց մոտ ինչ-ինչ պատճառներով տարակուսանք է առաջացրել ստեղծված իրավիճա­կը, և ավելի ու ավելի են համոզվում «Հայրենիքի փրկության» շարժման կողմից առաջ մղվող գաղափարնե­րի ճշմարտացիության մեջ ու պատրաստակամություն են հայտնում աջակցել շարժմանը»:

-Մարդկանց մե՞ծ քանակ է մասնակցում ձեր հանդիպումներին:

-Կոնկրետ Վանաձորում շուրջ 1000 մարդ է մասնակցել, դահլիճում եղել է մոտ 700 մարդ, որովհետև նստատեղերից բացի, կանգնած էին մարդիկ, դրսում սպասում էին մեր հայրենակիցները, որոնց համար ֆիզի­կապես հնարավորություն չեղավ ներս մտնել: Նույնը վերաբերում է Գյումրիին: Հստակ երևում է, որ մեր ժողովուրդն ունի հետաքրքրություն դեպի «Հայրենի­քի փրկության» շարժումը:

-Ի՞նչ հարցեր են ուղղում ձեզ՝ շարժման անդամներին:

-Նախ, մարդկանց հետաքրքրում է ապագան, մենք խոսում ենք ապագա­յի մասին: Նիկոլ Փաշինյանին որպես գործոն մենք այլևս չենք դիտարկում, Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է, պարտության սիմվոլ է, և նա օր առաջ պետք է հեռանա, դա ընկալելի և ընդունելի է հասարա­կության գրեթե 100 տոկոսի համար: Մարդկանց շատ է հետաքրքրում, թե ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո, և մենք փորձում ենք պատասխանել այդ հարցե­րին, տալ սպառիչ պատասխաններ, ներկայացնում ենք մեր ծրագրերը և, իհարկե, չենք մոռանում, որ օրա­կարգում առաջինը Փաշինյանի հե­ռացման հարցն է:

-Դուք հիմա բավականին դրա­կան եք ներկայացնում հանդի­պումները, բայց օրեր առաջ մի խումբ գյումրեցիներ ձեզ չէին թողնում մտնել քաղաք:

-Դա հստակ, ուղղորդված մի խումբ մարդկանց կազմակերպած ակցիան էր, դա համաժողովրդական տրամադրությունները չի արտա­հայտել, եղել են 20-25 հոգի մարդիկ, որոնց վերաբերյալ մամուլում եղան հրապարակումներ, թե ովքեր են նրանք, ինչ պատճառներով են դուրս եկել և փորձել խոչընդոտել «Հայրենիքի փրկության» շարժման մասնակիցների այցը Գյումրի: Թե իշխանություննե­րից ովքեր էին կազմակերպել այդ ակցիան: Արհեստական կազմա­կերպված ակցիաները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ մեր ժողովրդի իրական տրամադրությունների վրա: Իրականում հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան: Այդ ուղղությամբ տարված աշխատանքները, իրականացվող քայլերը ժողովրդի զգալի մեծամասնության կողմից ողջունվում են:

-Այցելելու եք բոլո՞ր մարզեր:

-Այո, մարզեր պետք է գնանք, բոլոր տեղերում հանդիպենք մեր ժողովրդի հետ: Հաշվի առնելով եղա­նակային պայմանները՝ մարդիկ չեն կարողանում մարզերից օբյեկտիվ պատճառներով գալ Երևան: Ուստի պետք է մենք այցելենք և ներկա­յացնենք մեր ծրագրերը:

ՀԳ. Ընդդիմության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ևս անդրա­դարձել է իրենց հանդիպումներին. «Ամեն մեկն ինչ-որ ելք է փնտրում: Ես կասեի, որ ժողովուրդը մտո­րումների մեջ է՝ ապագայի վերա­բերյալ: Հանդիպումների ժամանակ ես չեմ տեսել մարդկանց, որ մերված լինեն այս վիճակի հետ, որովհետև այժմ խոսքը Հայաստանի գոյության մասին է: Բոլորը դժգոհ են նախկինում եղածից, մարդիկ կան՝ շատ զայրացած, բայց հիմա մտո­րումներ են գնում ապագայի մասին: Ես չեմ տեսնում, որ հույս կապեն ներկա իշխանության հետ, որ որևէ դրական ապագա կարող են իրենց խոստանալ»»,-գրում է թերթը:

Լրահոս
Ադրբեջանցիների կողմից Տավուշի մարզում իրականացվող չափագրումների մասին լուրերը կեղծ են Հենց այս պահին ադրբեջանցի "խաղաղապահ" զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում. Բագրատյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով «Կատարելություն, գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը «Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ) Գորիս Կապան ճանապարհը վերջնականապես անցնում է թշնամուն Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել COVID-19-ի և մարդու արյան խմբի միջև եղած կապը Բրիտանիայում նկատվել է «օդում լողացող նավ». ինչպե՞ս են բացատրում երևույթը գիտնականները Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Կենացդ խմեմ» երգի տեսահոլովակը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում Ներկայացվել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (տեսանյութ) Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (տեսանյութ) Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ «Այդ ամենը կեղծ տեղեկատվություն է». Պառավաքարի գյուղապետ Հաշվարկի հաշվիչն այլևս միացված է. Արշավիր Ղարամյան Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը Նախագահի պահվածքն առնվազն տարօրինակ է, փորձում է երկու կողմերին գոհացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան Ադրբեջանցիները պահանջել են, որ հայ տղաները դուրս գան բարից․168.am Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել Ոստիկանության գնդապետը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան Նախագահը տեղում չէ, չի ընդունել զինվորականներին Սերժ Սարգսյանի օրորք հայկական շախմատը փայլել է. Սմբատ Լպուտյան Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատուն ընդդիմության հանրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արմեն Սարգսյանը վախեցավ կանգնել բանակի կողքին․ վախն արդարացում չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan