AM | RU
USD
EUR
RUB

Հայկական կողմի համար կենսական անհրաժեշտություն ունի Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Iravunk.com«Իրավունք»-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ.

_ Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքում հայ գերիների հարցում առաջընթաց չգրանցվեց` չնայած մինչ հանդիպումը Փաշինյանն այդ հարցը նշում էր` որպես առաջնահերթություն:

-Իմ տեղեկատվությամբ` Ալիեւը հանդիպման ժամանակ նույնիսկ չի քննարկել Փաշինյանի առաջնահերթյունները: Մինչ Մոսկվայի հանդիպումը ռուսական կողմը ակտիվ աշխատանք է տարել պաշտոնական Երեւանի հետ այդ հանդիպման ընթացքում գերիների հարցը ներկայացնելու պահանջով` որպես առաջնահերթություն եւ հիմք` նոյեմբերի 9-ին ստանձնած պայմանավորվածությունները իրագործելու համար: Ռուսաստանը Փաշինյանի կողմից առաջ բերված նախապայմանով ցանկանում էր դանդաղեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեության տեմպը մեր տարածաշրջանում, որի հետեւանքով նրանց դիրքերը բավականին ամրապնդվում էին Հարավային Կովկասում:

Բայց երբ Ալիեւն եկավ իր օրակարգով, Փաշինյանը ոչինչ չասաց: Ալիեւն հայտարարեց, որ իրենց շահերը` սահմանների ապաշրջափակումն է, տնտեսական կապերն են եւ այլն: Բայց ինչպես բոլորս արդեն հասցրել ենք համոզվել, կոմունիկացիների բացումը փաստացի որեւէ կերպ չի նպաստելու հայկական կողմի տնտեսության զարգացմանը: Դրանք շատ երկար ուղիներ են` Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով, Բաքվով` Դագեստան: Այստեղ կարեւորը Ադրբեջանի կապն է Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ: Մենք ականատես դարձանք Նիկոլ Փաշինյանի հերթական պարտվողական խայտառակ պահվածքին, քանի որ չի իրականացվել ոչ մի պայման, որը Փաշինյանն անձամբ է ներկայացրել որպես առաջնահերթություն:

- Իր ելույթում Փաշինյանը նշեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը դեռեւս լուծված չէ եւ Ղարաբաղի կարգավիճակը հետագայում դեռեւս պետք է որոշվի, սակայն Ալիեւը նշել էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի ունենալու որեւէ կարգավիճակ: Կարգավիճակի հարցով ինչպիսի՞ զարգացման սցենարներ կարող են լինել:

- Սցենարները շատ տարբեր կարող են լինել: Եւ ցավոք սրտի, ոչ օպտիմիստական: Ակնհայտ է, որ Արցախում հասնել հաջողության ուժային մեթոդներով կամ պահել եղած դիրքերը, հնարավոր չէ: Եղել է դավաճանություն, որի հետեւանքով մենք լքել ենք մեր հայրենիքի մեծ տարածք` հանձնելով Արցախի` ստրատեգիական կարեւոր շրջաններ` Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները: Այս դավաճանության հետեւանքով Արցախի ողջ բնակչությունը, կարելի է ասել, մնացել է պատանդի կարգավիճակում: Եւ վերականգնել իրավիճակը այսպիսի պարտությունից հետո շատ դժվար կլինի: Ցավոք, տեսնում եմ, որ Հայաստանի իշխանությունը շարունակում է զիջումների գնալ: Եւ հիմա արդեն կա տեղեկատվություն, որ Հայաստանի իշխանությունները Արցախից հանում են զորքերը: Եւ ավելին` ես համոզված եմ, որ Երեւանում իրականացվում են շոուներ` Հայաստանի իշխանության կողմից կազմակերպված, երբ զինվորների ծնողները հայտարարում են, որ նրանք չեն ցանկանում, որ իրենց երեխաները ծառայեն Արցախում: Այդ պատճառով այդտեղ մնում է միայն քաղաքական հնարավորություն Արցախի կարգավիճակի հարցը բանակցային գործընթացի օրակարգում թողնելու համար: Եւ այս հարցում նույնպես ռուսական կողմը ավելի ակտիվ է աշխատում, քան հայկականը:

- Այժմ Հայաստանում ծավալվում է նոր շաժում` «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության», որի նպատակն է Ռուսաստանի հետ զարգացնել ավելի սերտ հարաբերություններ բոլոր ոլորտներում` արդյունքում ստեղծելով միութենական պետություն: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ շարժմանը:

- Հայաստանում շատերը գիտակցեցին անցյալի սխալները եւ հասկացան, որ ռուսական կողմի հետ պետք է ունենալ ավելի խորը եւ սերտ, ինտեգրացված հարաբերություններ: Ես չեմ խոսում միութենական պետության մասին, այլ` ռեալ, լիարժեք համագործակցության: Ցավոք, վերջին տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների մեջ տարածաշրջանային հարցերում կար մրցակցություն: Հայկական կողմը չէր ճանաչում Ղրիմը` սպասելով, որ ռուսական կողմը ճանաչի Արցախը: Կային տարաձայնություններ Մերձավոր Արեւելքի քաղաքականության հարցում, Ռուսաստանի` Ադրբեջանի հետ ռազմական համագործացության առումով եւ այլ հարցեր: Հայաստանի կողմից անընդհատ արվում էին դեպի Արեւմուտք թեքվելու փորձեր: Այդ ամենը շատ բացասական ազդեց Հայաստանի` որպես անկախ պետության, ավելի արագ զարգանալու հեռանկարների առումով, ինչպես նաեւ Ռուսաստանի համար էր ստեղծում խնդիրներ` կապված անվտանգության, աշխարհաքաղաքական տարբեր հարցերում:

Այն, ինչ կատարվում էր վերջին 2.5 տարվա ընթացքում, չէր տեղավորվում որեւէ շրջանակների մեջ: Հայաստան եկան բացահայտ հակառուսական ուժեր: Դրա արդյունքում Հայաստանը ամենաօրհասական պահին պրակտիկապես մնաց առանց արտաքին դաշնակիցների: Վերջին պահին ռուսական աջակցությունը արդեն կապված չէր հայկական իշխանությունների հետ: Մոսկվայում հասկանում էին, որ այս երկրում ապրում են դաշնակիցներ, մարդիկ, ովքեր սերտ կապված են ռուս ազգի հետ ավանդաբար, մտածելակերպով, մշակույթով: Եւ արդեն անկախ ներկա իշխանություններից, օգնության դիմումից, ռուսական կողմը որոշեց եւ ամենածանր պահին փրկեց մեր բանակը, նույնիսկ մեր պետականությունը: Եւ դա Հայաստանում բոլորը տեսան եւ այլ կերպ սկսեցին ընկալել հայ-ռուսական հարաբերությունները` թե՛ անցյալը, թե՛` ապագան: Մարդիկ ռուսական կողմը տեսնում են` որպես անվտանգության եւ Հայաստանի պետության կայուն աճի հնարավորության երաշխավոր: Բաց եւ ազնիվ համագործակցությունը կբերի շատ քաղցր պտուղներ ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական կողմերի համար:

- Փաստորեն Հայաստանը այլեւս չպե՞տք է շարունակի ե՛ւ Ռուսաստան, ե՛ւ Արեւմուտք քաղաքականությունը, որը նա վարում էր երկար տարիներ:

- Դիվանագիտության մեջ պետք է կարողանալ կառուցել հարաբերություններ եւ գտնել շահ բոլորի հետ, բայց այդ շահը չպետք է լինի դաշնակցի հաշվին: Ռուսաստանի դեպքում Հայաստանի կողմից նման սխալներ թույլ են տրվել, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ են եղել: Բայց, կարծում եմ, եկել է այս ամենը վերագնահատելու ժամանակը. ե’ւ հնարավորությունների, ե՛ւ պահանջների առումով, եւ պետք է հասկակալ, ինչպես կարելի է նման պայմաններում զարգացնել այս հարաբերությունները: Ապագայում Հայաստանը պետք է ավելի ուշադիր ուսումնասիրի Ռուսաստանի շահերը, այդ թվում` մեր հարաբերություններում արեւմտյան, ինչպես նաեւ հեռավոր արեւելքի երկրների հետ: Հայկական կողմի համար հիմա արդեն կենսական անհրաժեշտություն ունի ռուսական կողմի հետ գործողությունների համակարգումը եւ մեր տարածաշրջանում անվտանգության միասնական գոտու ստեղծումը:

 

 

Լրահոս
ԱԺ անվտանգության նախկին պետն աջակցում է հայոց բանակին Դու մնացել ես, որ ու՞մ ղեկավարես. Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին «Արձանագրենք, որ պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ իշխանություններին...»․ Միքայել Ոսկանյան Տարոն Մարգարյանը Բաղրամյան պողոտայում է (լուսանկար) Վաղը՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ․ Իվետա Տոնոյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիային ձեռնտու է կապիտուլյացիայի գնացած իշխանությունը. Էդգար Էլբակյան ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել խուսափել Հայաստանում բռնությունից, իսկ զինվորականներին` չխառնվել քաղաքականությանը ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների վերաբերյալ տեղեկության մասին Մի քանի հոգի փորձում են ԳՇ պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել. Իշխան Սաղաթելյան Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե կրակելն է իշխանության վերջին շանսը, ես այստեղ կանգնած եմ, թող գան կրակեն. Անժելա Էլիբեգովա Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ընտրություն է առաջարկել` կա’մ ինքը լինի վարչապետ, կա’մ մենք չունենանք բանակ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել Սիսիան համայնքապետը իր աջակցությունն է հայտնել Բանակին Գլենդելում ՀՀ հյուպատոսության մոտ կկայանա հանրահավաք՝ ի աջակցություն ՀՀ Զինված ուժերի «Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է». Դավիթ Ամալյան Պատերազմի ժամանակ բանակին հարվածներ եղան թիկունքից. Սեյրան Օհանյան ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «Իսկանդեր» համալիրի կիրառման կադրերը Խորհուրդ չեմ տա որևէ մեկին, այդ թվում՝ մյուս ուժային կառույցներին, դուրս գալ բանակի և գեներալների դեմ, ձեզ կտրորեն, եթե փորձեք բանակի դեմն առնել. Մովսես Հակոբյան (տեսանյութ) ՊԵԿ-ի ողջ ղեկավարությունն ու աշխատակիցները տարվել են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ՄԱԿ-ում անհանգստացած են Հայաստանում տիրող իրավիճակով «Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է». Հոխիկյանը մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ զրույցից Իրանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով. Սաիդ Խաթիբզադե ԱԱԾ տնօրենն ու Արցախի նախագահը Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են. պահանջում են հրաժարական տա Վազգեն Մանուկյանի կոչը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին Ես Փաշինյանի կողմից եմ, չգիտեի, որ էստեղ բոլոր հավաքվածները դեմ են վարչապետին․ Արտաշես Քալանթարյանը՝ Բաղրամյան պողոտայում․ ՏԵՍԱՆՅՈւԹ ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտել Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ Արամ Ա կաթողիկոսը հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել, հրթիռների ողջ զինապահուստը պահեստներում է․ ՌԴ ՊՆ Քաջարանի համայնքապետարանը կոչ է անում սատարել Զինված ուժերին ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը Այնքան հիմար հրամաններ է արձակել, որ բանակի համբերության բաժակը լցվել է. Մովսես Հակոբյան Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Պուտինը. հակասական տեղեկություններ կան Ես էլ եմ զինվորական և այսօր գլխավոր շտաբի հետ եմ․Փաշինյանի խոսքը իմ մոտ խոսք չի․ Երանոսյան Որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ. ՀՀ նախագահի աշխատակազմ Փաշինյանը զանգահարել է Պուտինին Գեներալ Օգանովսկին միանում է բանակի պահանջին ԵՄ հայտարարությունը՝ Հայաստանի տեղի ունեցող իրադարձությունների մասին Երբ Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայնորեն հայտնում է անվստահություն, կա երկու ելք. Վիգեն Սարգսյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին Լեոնիդ Կալաշնիկովը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan