AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանը նպատակաուղղված հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում․ Տ․ Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ գերիների մասին այսօրվա հայտարարությանը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե նախկինում ոչ մի անգամ նման ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել։

Տիգրան Աբրահամյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլ Փաշինյանի գլխավոր ասելիքն ԱԺ-ում գերիների վերադարձման վերաբերյալ հարցին հետևյալն էր՝ «բա ինչի Սերժի ժամանակ չէիք հարցնում»։

Ասածս չափազանցություն չէ, բառիս բուն իմաստով, Փաշինյանը զարմացած հարցնում էր իրեն հարց ուղղած պատգամավորին, թե չի հիշում, որ նախկինում, ԱԺ հարթակում, գերիների վերաբերյալ հարցադրումներ հնչեր։

Ավելին՝ վարչապետը հպարտանում էր, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել Հայաստան, քան նախկինում։

Բնականաբար Փաշինյանը գիտակցում է այս պատերազմի արդյունքում և դրանից առաջ տեղի ունեցածի մասշտաբն ու անհամեմատելիությունը, սակայն նպատակաուղղված ձևով հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում։

Ասում եմ՝ մի հատվածին, որովհետև շատերը վաղուց ոչ հավատում են, ոչ էլ վստահում ոչ միայն Փաշինյանի խոսքին, այլ առհասարակ պաշտոնական տեղեկատվությանը։

Գերիների ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ այդպիսի ինքնավստահ խոսք է հնչեցում մի մարդ, ով Հայաստանն ու Արցախը ողբերգության է հասցրել, Արցախի տարածքի 75 տոկոսի կորստի, 5 հազարից ավելի մարդու մահվան, հազարավոր մարդկանց վիրավորվելու, անհետ կորելու և ռազմագերու կարգավիճակ ստանալու պատասխանատուն և մեղավորն է։

Փաշինյանն ու նրա թիմակիցները սիրում են կրկնել, թե ընդդիմության հայտարարությունները խանգարում են գերիների վերադարձին, սակայն նրանցից որևէ մեկն այդպես էլ ողջամիտ իտք չհնչեցրեց, թե ինչով են խանգարում․ չկա հիմնավորում, չկա հիմք, առհասարակ, չկա տրամաբանված խոսք»։

Լրահոս
Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս «Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն». Ռուբեն Վարդազարյան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդ բերած ավտոբուսների ու միկրոավտոբուսների գումարը իշխանությունը վճարեց բյուջեի հաշվին. կառավարությունը նախագիծն ընդունեց Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ապա պետք է ինքնասպանություն գործեին. Քոչարյան Ռուսաստանում հերթական ահաբեկչությունն է կանխվել Չեմ պլանավորում սեփական կուսակցություն ստեղծել. Քոչարյան «Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք. հասկանո՞ւմ եք, որ այլևս էսպես ապրել չի լինում, չնայած, որտեղի՞ց հասկանաք». հերոս Ալբերտի հոր գրառումը Վազգեն Մանուկյանը հարցաքննվել է. ի՞նչ որոշում է կայացվել ՀՀ իշխանությունները կարող էին ծրագրել Արցախում պարտությունը. Քոչարյան․ «ՏԱՍՍ» Հրաժարվում եմ Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից. գնդապետ Արայիկ Մուրադյան Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել Բոլիվիայում ուսանողական հավաքի ժամանակ ճաղաշարքը փլուզվել է. կա 7 զոհ (տեսանյութ) Եթե ինձ կալանավորեն, շարժումը կշարունակվի. Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ (տեսանյութ) «Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան կազմակերպել է աներձագի միջոցով. «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել պարզապես անհնար է․ Վարոսյան Կառավարությունը կորոնավիրուսի վարակի տարածման աղբյուր է դառնում. «Ժողովուրդ» «Իմ քայլում» դեմ են կառավարման համակարգը փոխելուն. «Հրապարակ» «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. մեկ օր ջուր չի լինելու Ինչու է Հայկ Սարգսյանը մեկնել Իրան. «Ժողովուրդ» Հակառուսական բլոկի ուժերին հանձնարարություն է իջեցվել հակառուսական ալիքը թեժ պահել. «Փաստ» Ինչու տեղի չի ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի միջև հանդիպումը. «Հրապարակ» Փաշինյանն ու իր թիմը բանակ չեն ուզում ունենալ. «Փաստ» Ըստ իշխանությունների, այսօր իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. «Հրապարակ» «Ողջույն, մարտ». Լիլուն ներկայացել է դասական ոճում (լուսանկար) Ինչպես են անցնում «Ֆեյք պապա» նախագծի նկարահանումները. Tert.am Life «Դաշտը շատ է լցվել համարձակ աղջիկներով»․ Էվա Խաչատրյան (լուսանկարներ) Ժաննա Բուտուլյանի գարնանային լուքը Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին. Միքայել Մինասյան Չաուշեսկո պերֆորմանսից ուշաթափվողներն ասելիք չունե՞ն. Նարեկ Մարգարյան Սինդի Քրոուֆորդի դստեր անկեղծ ֆոտոշարքը Հայաստանում կարտոֆիլը թանկացել է 12.2, իսկ թարմ բանջարեղենը՝ 30.1 տոկոսով Մարտի 4-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում «Ռուսաստանը պաշտոնապես եկել է ԼՂ հինգ տարի ժամկետով, սակայն կարծում եմ՝ իրականում եկել է ընդմիշտ». Կոնստանտին Զատուլին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan