AM | RU
USD
EUR
RUB

Եթե գիտեիք, որ Արարատ Միրզոյանը գործակալ է, ինչո՞ւ շուտ չասեցիք․ Միքայել Մինասյանը պատասխանել է իրեն հաճախ տրվող հարցին

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookԲոլոր նրանց, ովքեր իրենց և ինձ հիմարի տեղ դրած ասում են. «բա որ գիտեիք, որ Արարատը գործակալ է, ինչո՞ւ շուտ չասեցիք, որ այս օրին չհասնեինք»։ Այս կամ նման հարցեր դեմքի լուրջ արտահայտությամբ ուղղում են քաղաքական բարիկադների տարբեր կողմերից, նույնիսկ բարիկադների վրա կանգնածները։

Բազմաթիվների խնդրանքով պատասխանում եմ՝ հիմա եմ իմացել, հիմա եմ ասում։ Բայց ձեր ձեռքն ո՞վ է բռնել, որ հիմա անեք այն, ինչ պետք է անեիք այն ժամանակ, որ այս օրը չընկնեիք։

Ո՞վ է ձեզ խանգարում։ Ավելին, եթե Արարատը նախկինում գործակալ, մատնիչ ու դավաճան էր, հիմա էլ նույնն է, ավելին՝ դա անում է որպես երկրի երկրորդ պաշտոնյա։ Իսկ նրա և նրա ոհմակի գործածները ձեր աչքի առջև են. 44-օրյա պատերազմի պարտություն, հանձնած հայրենիք, սպանված սերունդ և պետական գաղտնիք դարձրած գերիներ։ Արձագանքե՛ք։ Արե՛ք հիմա ինչ ուզում եք։ Ո՞վ է ձեզ խանգարում։

Եվ վերջում ի գիտություն բոլոր նրանց, ովքեր ասում են, որ ես, ասելով, որ չկա քաղաքականություն, պառակտում եմ ընդդիմադիր դաշտը։ «Ռեքվիեմ 8»-ից 48 ժամ անց Ազգային ժողովում, որը քաղաքական դաշտի քվինտ-էսենցիան է (որովհետև խորհրդարանական երկիր ենք՝ համենայն դեպս ըստ բռնաբարված Սահմանադրության), հանդիպեցին իշխանական մեկ և ընդդիմադիր երկու քաղաքական ուժեր՝ Արարատ Միրզոյանի սեղանապետությամբ։ Եվ ի՞նչ էին քննարկում նրանք հետպարտերազմյան քաոսի մեջ գտնվող երկրում ճիշտ է՝ Հողային օրենսգիրքը։

Ավելին, քառօրյայի օրակարգում ներառված 60 հարցերից ոչ մեկը կապ չուներ պատերազմի ու հետպատերազմյան այս վակխանալիայի հետ։ Բայց դա էլ կարևոր չէ։ Ցանկացած օրինագծի քննարկում կարելի էր ընդհատել և հարցնել նիստը նախագահող Արարատ «Օմեգա» Միրզոյանից. «Մեծարգո պարոն ԱԺ նախագահ (այսպես եք չէ՞ սիրում դիմել), Դուք գործակա՞լ եք»։

Այդպես կվարվեին ցանկացած երկրում։ Ընդ որում, այդ հարցը կուղղեին և՛ անկախ պատգամավորները, և՛ ընդդիմադիրները, և՛ իշխանական ֆրակցիայի անդամները։ Բայց, իհարկե, առաջին հերթին ընդդիմադիրները։ Ուղղեք ինձ, եթե սխալ եմ, ես եմ բա՞ց թողել ինչ-որ բան, թե՞ այդպիսի հարց իրոք չի հնչել։

Հետևաբար կարևոր չէ, թե երբ եք իմացել, որովհետև մեկ է ոչինչ չեք անելու։ Եթե նույնիսկ Թուրքիան պաշտոնապես հաստատի Արարատի գործակալ լինելը, միևնույն է, ոչինչ չեք անելու։

Չեք անելու, որովհետև… ժամանակը ցույց կտա ինչու չեք անում։ Իսկ հիմա անպայման շարունակեք քննարկել մեքենաների տեխզննման կտրոնը դիմապականուն չփակցնելու՝ խիստ հրատապ օրենսդրական նախաձեռնությունը։ Որովհետև դիմապակիները պետք է մաքուր պահել։ Մեզ տեսադաշտ է պետք։ Նայելու Արարատին։ Լեռանն անշուշտ։

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

Image may contain: 1 person

Լրահոս
Եթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին. Մարուքյան Պահանջում եմ ԱԱԾ-ից բացահայտել այս անհայրենիք, անսրբություն, անբարոյականի զավակներին. Սաղաթելյան ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան. Տիգրան Աբրահամյան «Ներդաշնակ եւ անկեղծ եղեք ինքներդ Ձեզ հետ .... մնացեք այնպիսին, ինչպիսին կաք»․ Անահիտ Կիրակոսյան Սյուզի Մելիքյանի գայթակղիչ լուսանկարը Գլխավոր շտաբը մինչ այժմ բավարարվում է միայն անարդյունավետ հայտարարություններով․ Դավիթ Շահնազարյան. Aravot.am «Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ». Կարեն Վրթանեսյան Դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք, հեռացե՛ք. Անահիտ Բախշյան Տե´ր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում ինչ է Հայրենիքը․ Թևան Պողոսյան Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով. փոխգնդապետ Գևորգյան ԱԱԾ-ն փորձում է կոտրել դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը. Politik.am Նախագահը կարող է դիմել ՍԴ մինչև մարտի 9-ը ներառյալ Վայբերով վիրուս է տարածվում, ջնջե՛ք. Սամվել Մարտիրոսյան Ինձ տեղեկացրեցին, որ ոստիկանությունը ժողովրդի կողմն է անցնում. Գաբրիելյանով Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դրանից հետո (տեսանյութ) Որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ճանապարհներին սպասվում է մերկասառույց. առաջիկա օրերի եղանակի տեսությունը Եթե Հայաստանում կա բարձրագույն պաշտոններից ազատելու և էական փոփոխությունների կարիք, ապա դա ոչ թե բանակում է, այլ կառավարությունում. Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն Ինչ են խոսում Սյունիք մտած Ադրբեջանցիները. razminfo ԱԱԾ-ի պարզաբանումը Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց տեսանկարահանումների մասին Տավուշի մարզպետին, Պաշտպանության նախարարի փոխանցեք, որ իրենք երկիրը հանձնած իշխանության ներկայացուցիչներն են և մունաթով թող իրենց վարչապետի հետ խոսեն. Տիգրան Աբրահամյան Նիկոլի առասպելը սկսվեց մարտի 1-ին և մեռավ մարտի 1-ին, նա պաշտոնապես ցույց տվեց, որ անտեր է և մենակ. Միքայել Մինասյան Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին.մարզպետ Ադրբեջանցիների կողմից Տավուշի մարզում իրականացվող չափագրումների մասին լուրերը կեղծ են Հենց այս պահին ադրբեջանցի "խաղաղապահ" զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում. Բագրատյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով «Կատարելություն, գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը «Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan