ՌԴ դեսպանատունը հերքում է պահանջում «Հրապարակ» օրաթերթից

ՌԴ դեսպանատունը հերքում է պահանջում «Հրապարակ» օրաթերթից

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն տարածել է հայտարարություն, որով «Հրապարակ» օրաթերթից պահանջում է հերքել «Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից» հոդվածում առկա տեղեկությունը։ 

«Կցանկանայինք ուշադրություն դարձնել ս.թ. հունվարի 21-ին Ձեր ինտերնետային կայքում հրապարակված «Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից» հոդվածին, որը զրպարտչական հերյուրանքներ է պարունակում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հասցեին։ Հոդվածում շարադրված տեղեկատվության համոզիչ ապացույցների առկայության դեպքում խնդրում ենք տրամադրել մեզ դրանք: Հակառակ դեպքում պահանջում ենք հրապարակել պաշտոնական հերքումը։ Այլապես, համագործակցության մասին ոչ մի խոսք չի կարող լինել»-նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում