Կարսի զորավարժությունը մեսիջ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է պատերազմի. Կ.Հովհաննիսյան

Կարսի զորավարժությունը մեսիջ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է պատերազմի. Կ.Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Galatv.am: «Կարսի զորավարժությունները անուղղակի մեսիջներ են, որ թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է պատերազմի»,- նման կարծիք է հայտնել թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փետրվարին Կարսում նախատեսված թուրք-ադրբեջանական զինվորականների մասնակցությամբ զորավարժությանը:

Փորձագետի կարծիքով՝ այս զորավարժությունների, ինչպես նախկինում ևս, հասցեատերը Հայաստանն է և ընդհանրապես Թուրքիայից արևմուտք ընկած հատվածներն են:

«Այս զորավարժություններից մտահոգություններ և մտավախություններ կան, բայց, ցավոք սրտի, ոչինչ չենք կարող նախաձեռնել: Պետք է հապշտապ որոշումներ ընդունել և ի վերջո հասկանալ, թե ռազմավարական որ գործընկերոջ հետ ենք մենք համագործակցելու, և ինչ ձևաչափով է լինելու այդ համագործակցությունը»,– նշում է թուրքագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում