Ի՞նչ եք պլանավորել անել էս ժողովրդի հետ. ԵՊՀ դասախոսը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ի՞նչ եք պլանավորել անել էս ժողովրդի հետ. ԵՊՀ դասախոսը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս Մենուա Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Շուշի։ Հայոց բերդաքաղաքը հայի էթնիկ ինքնությունը ձևավորող խորհրդանիշներից մեկն է, ի թիվս նրա բազում այլ արժեքների։ Շուշին մեր պետական ինքնության սյուներից մեկն է, քանի որ արցախյան ազատամարտի իմաստավորումներից կարևորագույնը անկախ պետականությունն է։ Շուշիով դաստիարակվեց մեր սերունդը, մեզնից փոքրերը, դաստիարակվում էին արդեն մեր երեխաները…ու մեկ էլ պետության ղեկավարի շուրթերից հնչում են Շուշիի հայկականությունը ժխտող խոսքեր։ Հիմա մտեք դպրոցահասակ այն երեխաների դրության մեջ, ում դպրոցում դաստիարակում են Շուշիով, բայց ընտանիքներում անվերապահ աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Էս ինչ եք անում… Ինչ եք պլանավորել անել էս ժողովրդի հետ…»

Հետևեք մեզ նաև Telegram-ում