Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոյեկտ է

Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոյեկտ է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը համոզվել է, որ փողոցի միջոցով չեն կարող հասնել այս իշխանության հրաժարականին, պետք է այլ միջոցներ ձեռնարկել։

Հանրության կողմից ճանաչված գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների, իրավաբանների հանդիպմանը նա ասաց, որ չկողմնորոշված հասարակությանը պետք է առաջարկեն ստեղծվեց իրավիճակից դուրս գալու ելքեր, պետք է օպերատիվ աշխատել։

«Պետք է եթերներով մարդկանց հասկացնել, որ երկու տարի առաջ եղավ ուղղորդված հեղաշրջում, պլանավորված ծրագիր, դա պրոեկտ է, Փաշինյանը պրոեկտ է, որը բերվել է իշխանության դրսից, ներսից, չգիտեմ որտեղից։ Կարևորը մարդիկ հասկանան, որ նա առաջին իսկ օրվանից չի մտածել ժողովրդի մասին, միշտ եղել է մեկի ձեռքում խաղալիք, խամաճիկ, այս էտապի վրա լուրջ խաղացողների ձեռքում հայտնվեց, ինչի հետևանքով եղավ այն, ինչ եղավ։ Շարունակվելու է այնքան, մինչև որ նա չգնա իշխանությունից»,- ասաց Դ. Սահակյանցը։

Ըստ նրա, պետք է համախմբվել իրավաբանների հետ, միասին դատախազությունից պահանջեն քննարկում, ներկայացվեն առկա խնդիրները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում