Պատժամիջոցներն Իրանն ավելի ուժեղ են դարձրել. պաշտպանության նախարար

Պատժամիջոցներն Իրանն ավելի ուժեղ են դարձրել. պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԻրանի առաջընթացը կանգնեցնելու թշնամական փորձերը հակառակ արդյունք են տվել, քանի որ երկրի դեմ սահմանված պատժամիջոցներն օգնել են Իսլամական Հանրապետությանը զարգացնել իր ռազմարդյունաբերությունը: «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին:

Հայրենական արտադրության «Յասին» ուսումնավարժական ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող գործարան կատարած այցի ժամանակ նախարարը նշել է, որ իրանական ռազմական արդյունաբերությունը, ինչպես օրինակ՝ օդուժի ստորաբաժանումներն ինքնուրույն են դարձել՝ պատժամիջոցների ճնշման տակ հայտնվելով:

«Որքան շատ սահմանափակումներ թշնամիները կիրառեն Իրանի դեմ, այնքան արագ Իրանն առաջընթաց կարձանագրի»,- հավելել է Հաթամին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում