AM | RU
USD
EUR
RUB

Տոնոյանը մեկնաբանել է «նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունը

 

ՀՈՒՆՎԱՐԻ 25, ԵՐԵՎԱՆ, Mediamax_Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս քննարկվում է Ձեր հայտնի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունը: Մասնավորապես, հունվարի 18-ի ասուլիսում այն հիշատակեց նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Չե՞ք ափսոսում այդ հայտարարության համար:

 _Մոտ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն արձագանք էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որոնք «հիմնավորվում էին» բանակցությունների անարդյունավետությամբ:

 Որքան էլ պնդեն Ալիեւը եւ հայաստանյան քաղաքական որոշ գործիչներ, այդ հայտարարությունը բանակցությունների ձախողման եւ պատերազմի վերսկսման առիթ հանդիսանալ չէր կարող։ Նույն տրամաբանությամբ՝ պատերազմ կարող էր սկսվել ամեն օր, քանի որ Ադրբեջանի ղեկավարները մշտապես խոսում էին խնդրի ռազմական լուծման մասին։ Ավելին, տասնամյակներ շարունակ աշխարհում «չեն նկատում» Ալիեւի այն հայտարարությունները, որ «Երեւանը պատմական ադրբեջանական տարածք է»:

 Պետք է հստակ ամրագրել, որ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումից հրաժարված կողմը Ադրբեջանն էր։ Բանակցային գործընթացի խաթարման եւ պատերազմի նախաձեռնողը Իլհամ Ալիեւն էր ու նրան հրահրած եւ բազմակողմանի աջակցություն ցուցաբերած Թուրքիան:

 Իմ խորին համոզմամբ, 1994 թվականից հետո հայկական զինված ուժերի կողմից զբաղեցրած աշխարհագրական բնագծերի պայմաններում ամրաշինությունը, առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպումը եւ սպառազինումը ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով երկարաժամկետ առումով չէին լուծում արցախահայության անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման գերխնդիրը։

 Ո՞րն էր վերոհիշյալ բնագծերով սահմանազատված տարածքների պահպանման վերջնանպատակը՝ պատմական արդարության վերականգնո՞ւմը, արցախահայության եւ Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովո՞ւմը, տնտեսական զարգացո՞ւմը, թե՞ Արցախի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձման վերաբերյալ վարվող բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։

 Վստահաբար՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը։ Երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով եւ հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի։

 Ուստի, 26 տարի վարվող պաշտպանական եւ արտաքին քաղաքականության շրջանակներում՝ առկա սոցիալական եւ ժողովրդագրատնտեսական հնարավորությունների սահմաններում ոչ պատերազմական պայմաններում ապահովվել է չորրորդը՝ հայկական կողմի համար «շահեկան» կարգավորման գործընթացի շարունակականությունը։

Լրահոս
«Կանացի». Լուսինե Թովմասյանի վառ կերպարը Անահիտ Սիմոնյանը ներկայացել է թափանցիկ բլուզով (լուսանկար) «Ուզում եմ դառնալ Թուրքիայում ՀՀ դեսպան». ի՞նչ երազանք ունի Իմ Քայլի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Թուրք դիվանագետները շարունակում են լրտեսել Էրդողանի քննադատներին Եվրոպայում Երևանում թալանվել են մի քանի Lexus-ներ «Դա հնարավորինս փակ ու մարդկանց աչքից հեռու պետք է պահել». Շուշան Երիցյան Արմեն Սարգսյանը արել է առաջին ողջունելի քայլը. Գեղամ Մանուկյան Տիրան Խաչատրյանը այն մարդն էր, որ հեգնական ժպիտը դեմքին արդարացնում էր Սոտքի ոսկու հանքի հանձնումն Ադրբեջանին. Կարեն Վրթանեսյան Արցախի ԱԺ-ում լեզվի օրենքի վերաբերյալ լսումներ կանցկացվեն Գեներալը՝ որպես իր ուսադիրները հարգող սպա, պարզապես հերքեց ու ծիծաղեց նիկոլական մտավարժանքների վրա. Նաիրա Զոհրաբյան Իմ հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում. Արման Թաթոյան Մարդուն պաշտոնից հեռացրեցին միայն այն բանի համար, որ գիտակցելով իրավիճակի զավեշտի ու սպառնալիքի հանգամանքը, նշել էր, որ Իսկանդերը խնդիր չի ունեցել. Տիգրան Աբրահամյանը՝ ԳՇ պետի տեղակալի ազատման մասին Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Եթե նպատակ ունենք զարգացնել հայ-ուսական հարաբերությունները, ապա ցանկալի չէ ասել բաներ, որոնք կասկածի տակ են դնում դրանց որակը․ Մարգարովը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին Թուրքը երբ ուզում՝ դուրս է գալիս Գորիս-Որոտան,Գորիս-Շուռնուխ ճանապարհին,ինչ ուզում անում է Դու կորցրել ես մի ողջ սերունդ, բայց բողոքում ես, որ ձեթը թանկացել ա. Վահրամ Սահակյան (տեսանյութ) Պաշտոնաթողությունից առաջ Թորոսյանի գլխավորած նախարարությունը խոշոր պայմանագիր է կնքել կնոջ ընկերության հետ․ Irakanum.am Պատերազմի 44-րդ օրը միայն 48 ժամվա զորհավաքի 97 տոկոսն է իրանացվել. Սեյրան Օհանյան Իմ այցից հետո Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ. Գևորգ Գորգիսյան 2 տարի ժամանակ ունեիր, գնայի՛ր ու գնեի՛ր քո ցանկացած զենքերը․ Սոլովյովը` Փաշինյանին Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը. ՊՆ պարզաբանումը Քաղաքացիները Արծրուն Հովհաննիսյանին օդանավում ճանաչել են ու անպատվել.news.am Նազենի Հովհաննիսյանն ընտրյալ ունի (լուսանկար) Իննա Խոջամիրյանը` գայթակղիչ կերպարում (լուսանկար) Վիկտոր Բարանեց․ Փաշինյանը տգետ դիլետանտ է Իրանի իշխանությունները կանխարգելել են Արևմտյան Ադրբեջանում ահաբեկչություն փորձը Ադրբեջանն ապավինեց ուժի կիրառմանը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց. Ա. Այվազյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել Նիկոլը կարծես հավաքում է ճամպրուկները. Լևոն Մնացականյան Այդպիսի անհեթեթություն անգամ անեկդոտներում չի լինում. «Իսկանդերի» մշակողը Փաշինյանի հայտարարության մասին Մարդ պետք ա կամ իդիոտ լինի, կամ՝ թշնամի. Վազգեն Մանուկյան ԶՈՒ ԳՇ նախկին պետն անդրադարձել է «Իսկանդերի» վերաբերյալ վարչապետի հայտարարությանը Ա՛յ ողորմելի, Սերժ Սարգսյանը Իլհամ ու Հեյդար Ալիևին է հաղթել. Շարմազանով «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերությունը հայտարարություն է տարածել Արմեն Սարգսյանը օրենքները չի ստորագրել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանն ու Ռուստամ Մուրադովը հանդիպել են Հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից․ ՀՀ ՄԻՊ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Վաղը՝ ժամը 13.00-ին, կմեկնարկի ընդդիմության ավտոերթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan