AM | RU
USD
EUR
RUB

Տեղի է ունեցել Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Panorama.am: Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի մասին հայտնում են Սպիտակ տունը և Կրեմլը։

ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրները նշում են, որ Բայդենը մտահոգություն է հայտնել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության կապակցությամբ: Բացի այդ, Բայդենը Ռուսաստանի նախագահի վրա ճնշում է գործադրել իր երկրի նկատմամբ կիբերհարձակումներ իրականացնելու և Աֆղանստանում ամերիկյան զինվորականներին թիրախավորելու պատճառով: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Երկու նախագահները պայմանավորվել են, որ կողմերը շտապ աշխատանքներ կսկսեն New Start-ի՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների վերահսկման վերջին պայմանագրի երկարաձգման շուրջ՝ նախատեսելով ավարտել բանակցությունները նախքան հաջորդ ամիս պայմանագրի ժամկետի լրանալը:

«Մոտակա օրերին կողմերը կավարտեն անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք կապահովեն պայմանագրի հետագա գործունեությունը», - հայտարարել է Կրեմլը:

Ի տարբերություն իր նախորդի, Բայդենը, սակայն, մեծ հույսեր չի փայփայում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում, բայց փոխարենը ազդարարում է, որ ցանկանում է կառավարելի դարձնել տարաձայնությունները Սառը պատերազմի նախկին հակառակորդի հետ` առանց դրանք կարգավորելու կամ կապերը բարելավելու: Նա չի փնտրում ուղիղ առճակատում ՌԴ-ի հետ՝ հաշվի առնելով ներքին ծանր օրակարգը և Իրանի ու Չինաստանի հետ կապված հարցերը:

Մոսկվան անցյալ շաբաթ դիմել էր հեռախոսազրույցի խնդրանքով, ասում է անանուն պաշտոնական աղբյուրը: Բայդենը համաձայնվել է, բայց ցանկանում էր նախ պատրաստվել իր թիմի հետ և խոսել եվրոպացի դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ:

Երեքշաբթի օրը Բայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ: Բայդենը ձգտում է վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների միջև: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլթենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որը նույնպես տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանության պայմանագրին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին դաշինքի վստահ ղեկավարման համար և հայտարարել, որ մտադիր է խորհրդակցել և աշխատել դաշնակիցների հետ ընդհանուր անվտանգության ողջ օրակարգի շուրջ, ներառյալ Աֆղանստանի, Իրաքի և Ռուսաստանի հետ կապված հարցերը, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Պուտինի հետ հեռախոսազրույցում Բայդենը իր մտահոգություններն է հայտնել SolarWinds ծրագրային ապահովման վրա լայնածավալ կիբերհարձակումների մասին, որոնց թիկունքում է Ռուսաստանը, ինչպես նաև այն հանգամանքի, որ ռուսները պարգևատրում են առաջարկել թալիբներին՝ Աֆղանստանում ամերիկյան զինվորականներին սպանելու համար:

Կրեմլի հաղորդագրությունը չի անդրադարձել երկրների միջև ամենավիճահարույց հարցերին, չնայած նշված է, որ ղեկավարները քննարկել են նաև «երկկողմ և միջազգային օրակարգի սուր հարցեր»: Այն որակել է զրույցը «անկեղծ և գործնական», որը հաճախ կիրառվում է լարված քննարկումները դիվանագիտորեն նկարագրելու համար: Այստեղ նաև ասվում է, որ Պուտինը շնորհավորել է Բայդենին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և «նշել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կապերի կարգավորումը կծառայի երկու երկրների շահերին»:

Քննարկված հարցերի թվում էին կորոնավիրուսի համաճարակը, Իրանի միջուկային համաձայնագիրը, Ուկրաինան և առևտրի ու տնտեսության հետ կապված հարցեր:
Հեռախոսազրույցը տեղ ունեցավ, երբ Պուտինը առերեսվում է հանգստյան օրերին ավելի քան 100 քաղաքներում Նավալնիի կողմնակիցների ցույցերի հետևանքներին: Բայդենի թիմն արդեն խիստ արձագանքել է բողոքի ցույցերի բռնաճնշմանը, որի ընթացքում ավելի քան 3700 մարդ է ձերբակալվել ամբողջ Ռուսաստանում, այդ թվում `ավելի քան 1400-ը՝ Մոսկվայում: Առաջիկա հանգստյան օրերին նախատեսվում են ավելի շատ բողոքի ակցիաներ:

Պուտինի ամենահայտնի քննադատ Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ին Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց հետո, որտեղ նա անց էր կացրել մոտ հինգ ամիս՝ վերականգնվելով թունավորումից հետո, ինչի կազմակերպման մեջ նա մեղադրում է Կրեմլին: Բայդենը նախկինում դատապարտել է քիմիական զենքի օգտագործումը: Կրեմլը հերքել է բոլոր մեղադրանքները:

Լրահոս
Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի Արա Սաղաթելյանին հետապնդում են իր քաղաքական հայացքների համար. Վանեցյան Ոչինչ չի խանգարում Օնիկ Գասպարյանին ձերբակալել Փաշինյանին. Ղազինյան Ամոթ զգո՞ւմ եք, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին. հարց՝ «Իմ քայլի» պատգամավորներին Անգամ անունդ չեմ ուզում տալ այ քաղաքական ոչնչություն. Հասրաթյան ԲԴԽ-ն պարտավոր է դիմել ՍԴ ընդդեմ ԱԺ-ի՝ դատավոր ընտրելու լիազորության չարաշահման համար. Գոռ Հովհաննիսյան Մարտի 9-ից հետո էլ Օնիկ Գասպարյանը մնալու է Հայոց Բանակի հրամանատար. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ կառավարությունն արդյունավետ տնտեսական քաղաքականություն չի վարում. Թաթուլ Մանասերյան. Aravot.am Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին, որոնք Փաշինյանի համար բերված իրերով լցված պայուսակով բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց Կլինի՞ այսօր Փաշինյան-Ծառուկյան հանդիպում. Տոնոյանը պատասխանում է Փաշինյանը նոր նշանակում է ստորագրել Հայաստանում վայրէջք է կատարել իրանական օդանավ, որը միջազգային սանկցիաների տակ է. Սուրեն Սարգսյան Ալիևը սադրիչ հայտարարությամբ տապալում է եռակողմ հայտարարության կյանքի կոչումը Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021»-ին. Առաջին ալիքի պարզաբանումը Վտանգավոր է, էջերը կոտրելու համար. Սամվել Մարտիրոսյանի զգուշացումը. ԼՈՒՍԱՆԿԱՐ Կա՛մ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ Փաշինյանը. որոշողը դեռ Օնիկն է. Դավիթ Շահնազարյան «Լրագրողի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը դատապարտելի է ու պետք է արժանանա իրավական գնահատականի». Ռոբերտ Հայրապետյան «Զգացի՞ք զավեշտը». Գագիկ Սողոմոնյանի գործով փաստաբանը մանրամասներ է ներկայացրել «Ոստիկանությունն ինքն է որոշում՝ իր ծառայության ժամանակ ինչ օգտագործի». ի՞նչի համար են փշալարերը Գերեվարված զինվորների ծնողները մարտի 5-ին փակել են մարզպետարանի մուտքը Իմքայլականները դեմ են պատգամավորի տան դիմաց ծաղկեպսակ դնելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ընտրությունները, որ պետք է կազմակերպվեն Նիկոլի կողմից, ազատ կամարտահայտման խեղաթյուրում են. Մինասյան Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան Օնիկ Գասպարյանի ջանքերի շնորհիվ մենք կարողացել ենք շատ ավելի մեծ կորուստներ չունենալ. Փորձագետ Մի հատ դուրս արի. որ օրը չհարամի, չի կարա. Իմքայլական Անդրանիկ Քոչարյանը գոռաց լրագրողի վրա. News.am Բոլոր զինվորականները բանակի ներսում են և բանակի կողքին. Անդրանիկ Մակարյան Մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը. իսկ այդ ժամանակ մենք... Վաղը Բաղրամյան պողոտայում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը (տեսանյութ) Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել 2 զինծառայողի մասունք «ԼՂ հակամարտությունն ավարտված է. հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու». Ալիև Ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին չկատարելու Ադրբեջանի պահանջներն ու քմահաճույքները. Տիգրան Աբրահամյան Սեյրան Օհանյանն արխիվային լուսանկար է հրապարակել Վազգեն Սարգսյանի հետ Զինվորականները հրաժարվում են պաշտոնից. «Ժողովուրդ» ԲՀԿ-ում սպասողական վիճակ է. ինչ որոշում կկայացնի Ծառուկյանը. «Հրապարակ» Փաշինյանի հայտարարություններն Ադրբեջանում «բազեներին թև տվեցին»․ Թոմաս դե Վաալ. «Առավոտ» Պատերազմի ժամանակ մահվան դեպքերի մեծ մասը զրահաբաճկոնների պակասի պատճառով էր. պահեստազորի սպան մանրամասնում է. «Իրավունք» Փաշինյանը Հայկ Սարգսյանին սաստել է «լևի» գնալու համար. «Իրավունք» Աննա Հակոբյանը հանդիպել է ԼԳԲՏ համայն­քի կարկառուն պաշտպան Լարա Ահարոնյանի հետ. Ինչ են քննարկել. «Իրավունք» Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի․ Արարատի քաղաքապետ. «Ժողովուրդ» Փա­շինյանը բավարարում է ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի պահանջները. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan