Ես հավատում եմ Հայի հավիտենականությանը, որ Հայն է Հայքի տերը և Հայն էլ կմնա․․․

Ես հավատում եմ Հայի հավիտենականությանը, որ Հայն է Հայքի տերը և Հայն էլ կմնա․․․

Կային ժամանակներ, երբ Հայ վաճառականները գրավել էին աշխարհը։ Չինաստանից մինչ Եվրոպա, Հնդկաստանից՝ Ռուսաստան․․․ Ցանկացած երկիր մուտք ունեին և մեծ ազդեցություն՝ ամենաբարձր մակարդակներով․․․ Հայկական նավերն Անգլիական նավերին հավասար իրավունքներ ունեին, Հայ վաճառականի խոսքը արդարության ցուցիչ էր համարվում և օրինակ բերվում․․․

Հետո սրվեց մրցակցությունը․․․ Խոջայական կապիտալը խանգարում էր ոմանց, և խնդիր էր դրվել՝ Հայերից խլել իրենց կապիտալը, ազդեցությունը, Երկիրը, Պատմությունը, ամեն ինչ․․․

Հայերի մի մասը, քաջ գիտակցելով պրոցեսները, խնդիր դրեց պետականությունը վերաստեղծելու, նույնիսկ՝ ապագա պետության սահմանադրությունը գրվեց․․․

Եւ չնայած դրան, Մանթաշովները, Գյուլբենկյանները և մյուսները պարտվեցին Ռոկֆելերներին, Ռոտշիլդներին և մյուսներին․․․ Գլադստոնը պարտվեց Դիզրայելիին, Ազնվականությունը՝ «բոլշեվիզմին»․․․

1800-ականների կեսերից խմբագրվեց Հայոց Պատմությունը և Ջեյմս Ռասսելի նախորդները փորձեցին Խորենացուն կեղծ, իսկ Հայերին՝ եկվոր ներկայացնել Հայկական Լեռնաշխարհում․․․

Դրան հաջորդեցին հայերի կոտորածները և հայրենազրկումը․․․

Մինչ այդ, Հայաստանն արդեն մի քանի անգամ բաժանվել էր մասերի, իսկ հայությունը դարձյալ ստիպված էր եղել դիմագրավել սոսկալի արհավիրքներ․․․

1700-1800-ականներին Հայաստանը կիսված էր Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև․․․ Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Ռուսական կայսրությունը Պարսկաստանից վերցնում է Արևելյան Հայաստանի (Արցախը ներառյալ) զգալի մասը և միացնում իրեն․․․ Հաջորդիվ սկսվում է ռուս-թուրքական պատերազմը, որը սակայն ավարտին չի հասնում․․․

Առաջին համաշխարհային, հեղափոխություններ․․․

Թուրքիայում իշխանության են գալիս երիտթուրքերը, որոնք ծագումով բնավ էլ թուրք չէին, իսկ Ռուսաստանում՝ բոլշևիկները՝ երիտթուրքերի ազգակիցները․․․ Նախքան այդ, նրանց ազգակիցները զավթել էին արդեն իշխանությունը Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և այլուր․․․

Գերմանիան զավթած իրենց ազգակիցների անմիջական մասնակցությամբ՝ ռուսաստանյան և թուրքական իշխանությունները պայմանավորվում են կիսել Հայաստանը՝ Արարչական Երկիրը և, կոտորելով Հայությանը և հատկապես նրա ինտելիգենցիային՝ խլել Հայկական կապիտալն ու Հայերի Հայրենիքը, չնայած այն հանգամանքին, որ արտաքուստ կարծես թե պատերազմում էին միմյանց դեմ․․․

Այդպիսով, Ռուսական Կայսրության ծրագրերը կապված Հայաստանի հետ մնում են կիսատ՝ այնտեղ և այլուր իշխանությունը զավթած մոլագարների ջանքերով․․․

Թուրքերի հետ պատերազմի ելած Հայ Ֆիդայականությունը մնում է դեմ դիմաց թուրքական կանոնավոր բանակի և քրդական ցեղերի դեմ, իսկ Հայությունը կորցնում է իր Հայրենիքի արևմտյան՝ 8/9 մասը՝ ենթարկվելով ցեղասպանության․․․

Հայաստանի արևելյան 1/9-րդ հատվածն էլ զավթվում է բոլշևիկների կողմից և բռնակցվում Սովետին․․․

Սակայն պանթուրքիզմը ռուս-պարսկական բնական սահմանազատման իր տիրույթից ու վերահսկողությունից դուրս է գալիս և Ադրբեջանի տարածքից անցնում Թուրքիա՝ սպառնալով արդեն ռուսական շահերին․․․

Հենց այդտեղ է, որ Սովետները որոշում են Ադրբեջանում ակտիվացնել «ադրբեջանցի», «ադրբեջաներեն» եզրույթները՝ փորձելով կտրել նրանց Թուրքիայից և թուրքերից, ցավոք՝ ի հաշիվ Հայերի և Հայության․․․

Հաջորդող տարիներին և հատկապես Երկրորդ Համաշխարհայինից հետո Թուրքիան ամբողջությամբ անցնում է Արևմտյան երկրների ազդեցության դաշտ։ Թուրքիայի հակառուսական ակտիվությանը Սովետները հակադրում են Հայկական հարցը․․․

Այդպես, 60-ականներին Ծիծեռնակաբերդում կառուցվում է Ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշակոթողը, իսկ սովետական ֆիլմերում սկսում են տողատակերով հայտնվել Հայոց հարցին վերաբերող նյութեր․․․ Դա հատկապես նկատելի է 70-80-ականներին նկարահանված ֆիլմերում, մուլտերում և այդ շրջանում գեներացված մշակույթի այլ ոլորտներում (մշակույթը զենք է, չմոռանաք)․․․

Սակայն Ստալինի մահվանից հետո էապես թուլացած Սովետական երկրում սկսում են քիչ-քիչ գլուխ բարձրացնել տրոցկիստները․․․

Անդրոպովի, իսկ հետագայում նաև՝ Պրիմակովի ջանքերով սովետական ԿԳԲ-ում հիմնվում է կապիտալիստ-գլոբալիստների ցանցը, որը ժամանակի ընթացքում դառնում է համակարգ՝ համակարգի ներսում․․․

Դժվար է միանշանակ պնդել, թե առավելապես ո՞ր գործակալական ցանցի հետ էր շաղկապված այդ համակարգը՝ MI6, CIA, Mossad ․․․, թե՞ բոլորն իրար հետ, բայց այդ կառույցին էր վերապահվել Սովետը ներսից պայթեցնելու գործընթացը․․․

Միութենության տարբեր երկրներում հավաքագրվում են համապատասխան կադրեր և հետևողականորեն պատրաստվում․․․

1980-ականներին սկսվում է Վերակառուցումը (Перестройка)․․․

Սովետական Հայաստանում սկզբում փորձ է արվում դնել «բնապահպանական» խնդիր (Նայիրիտ, Ատոմակայան․․․), որի ոչ բավարար արդյունքից հետո և դրան զուգահեռ, գալիս է երկրորդ հարվածը՝ տևական ժամանակ հասունացված և ականի պես լարված Հայոց հարցը․․․

1988 թ․, Սումգայիթի ջարդեր, Սպիտակի երկրաշարժ (ադրբեջանական հետքով), Արցախյան շարժում, Բաքվի ջարդեր, Արցախյան ազատագրական պատերազմ․․․

Այս ամենը տեղի էր ունենում տարբեր կենտրոնների հետ աշխատող անձանց միջոցով, որոնց շուրջը հավաքված էր նաև կուռ ազգային կորիզ․․․

Այդ ազգային կորիզից հետագայում քիչ-քիչ ձերբազատվեցին, երբ մասամբ իրագործվեց նախնական պլանը․․․ Մասամբ, քանի որ Սովետը քանդելու ծրագրերում ներառված չէր ԼՂԻՄ-ից դուրս Արցախյան նոր տարածքների ազատագրումը․․․

Հենց այդ էր պատճառը, որ Սովետական ԿԳԲ-ում ներկառուցված գլոբալիստական-կապիտալիստական կենտրոնի, Ֆրանսիայի «Գռանդ Լոժայի», 911-ի և այլ կենտրոնների հետ սերտ կապեր ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանը, պնդում էր, թե պետք չէ ազատագրել նոր տարածքներ, քանի-որ (դրանք ներառված չէին նախնական պլանում և) վաղ թե ուշ ստիպված պիտի լինենք «հետ վերադարձնել»․․․ (Ինչին հակառակ Արցախի այդ ժամանակվա իշխանությունների և Հայաստանյան ազգային ուժերի ջանքերով մեր Հայրենիքից նոր շրջաններ և գյուղեր էին ազատագրվում, կհիշե՞ք Լեոնիդ Ազգալդյանի հայտնի խոսքը․․․)։ Նույն պատճառով էլ խաղից հանվեց Էլչիբեյը, որի պանթուրքիստական զգացումներն օգտագործվել էին Սովետը քանդելու համար, մինչդեռ գլոբալիստ-կապիտալիստների խնդիրը պանթուրանիզմ կառուցելը չէր․․․ (Այստեղ, բնականաբար, դեր խաղաց նաև փլուզման սկզբնական շոկից դուրս եկող Ռուսաստանը, որը ևս սպառնում էր չվերահսկվող պանթուրքիզմը)․․․

Իսկ նշյալ ուժերը խնդիր ունեին տնօրինելու Սովետական հարստությունը, կապիտալը, բնական ռեսուրսները և սահմանել իրենց հսկողությունը Սովետների իշխանության գոտիներում (այդ թվում՝ Հայաստանում)․․․

Բայց նախքան այդ, անհրաժեշտ էր կանգնեցնել պատերազմը, և պարտադրվեց զինադադար՝ Արցախյան հարցի լուծումն առկախելով և թողնելով ապագային․․․

«Հաջողությամբ» իրականացնելով գործարանների և ենթակառուցվածքների կազմաքանդումը՝ համաշխարհային կառավարությունն անցավ հանքերի, գազի, նավթի, բնական այլ պաշարների և կապիտալի զավթմանը․․․

Սակայն ինչ-որ պահից սկսած Հայաստանում հանդիպեց չոր տղայական դիմադրության (հիշու՞մ եք արդյոք, Վազգեն Սարգսյանի 1998թ․ ասուլիսը եւ այդ շրջանում այլ հայտարարություններ), այդ թվում՝ Արցախի հարցում ազատագրված տարածքները զիջելու ծրագրում․․․ Իշխանությունից հեռացվում են Լևոն Տեր-Պետրոսյանը և իր օրոք բերված այլ կադրեր, որոնք սպասարկում էին բաբելոնյան աշտարակաշինության նոր ճարտարապետների շահերը․․․

Այնուհետև, 1999 թ․-ին, տարվա 300-րդ օրը ԱԺ-ում հրապարակային և ցուցադրաբար սպանվում են Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը ․․․ Գլխատվում է Հայոց պետականությունը․․․ Ցուցադրաբար․․․, որ հաջորդողները պատկերացնեն իրենց «գլխին գալիքը»՝ գլոբալիստ-կապիտալիստական կենտրոնին կամ բաբելոնյան աշտարակաշինության նոր ճարտարապետներին չենթարկվելու դեպքում․․․

Հաջորդները պատկերացրեցին․․․ Իսկ բաբելոնյան աշտարակաշինության ճարտարապետների ծառաները պատրաստվում էին ռևանշի․․․

1998թ-ին իշխանությունից հեռացվելուց առաջ, բաբելոնյան աշտարակաշինության նոր ճարտարապետների կամակատարներն հասցնում են Հայաստանում հիմնել Սորոսի հիմնադրամը (1997 թ․), որը, սկզբնական շրջանում իրականացնելով «կրթական և մշակութային ծրագրեր», և ձեռք բերելով անհրաժեշտ նախնական վստահությունը՝ ակտիվ կերպով սկսում է գործակալներով լցնել գիտական կենտրոնները, համալսարանները, արվեստի միությունները և հետագայում նաև՝ լրատվական ցանցն ու առողջապահական ոլորտը․․․ Մի խոսքով՝ իրականացնում է պետության զավթման ծրագիրը․․․

Քիչ թե շատ ուշադիր հետևորդները վաղուց նկատած պիտի լինեն, որ սորոսականների ճնշող մեծամասնությունը նաև լևոնական են և միաժամանակ տանել չեն կարողանում «հայու գենը»․․․ Սակայն Սորոսի հիմնադրամը միակը չէր իր քայքայիչ բնույթով, և նրանից ոչ պակաս, նույնիսկ ավելի ագրեսիվ գործող կառույցներից է՝ Eurasia համագործակցության հիմնադրամը, որի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի պապը 1900-ականների սկզբին բոլշևիկյան կարկառուն ներկայացուցիչներից էր Բաքվում․․․, իսկ նրա թոռը, լինելով պապի արժանի հետնորդը, ներկայիս Հայաստանում զբաղված է թուրքասիրության, ադրբեջանասիրության, հակաեկեղեցական ծրագրերի ֆինանսավորմամբ և Հայկականի նկատմամբ քայքայիչ գործունեությամբ․․․ (այս ֆոնդին և նրա անդամներին ժամանակին թեթև անդրադարձել էի, ապագայում էլի կանդրադառնամ առավել հանգամանորեն)․․․ Այս ֆոնդի ներկայացուցիչների զգալի մասը ևս՝ կարկառուն լևոնականներ են․․․

Ինչևէ, իշխանության վերազավթման (ռևանշի) առաջին մասշտաբային փորձն արվում է 2008 թվականին, որի ժամանակ սակայն, գործակալական ցանցը դեռ չէր հասցրել բավականաչափ արմատավորվել, իսկ պետական իշխանությունը դեռ բավարար ուժեղ էր, և տեղի ունեցավ այն՝ ինչ տեղի ունեցավ, և ինչի շուրջ ցայսօր շարունակում են հանրությանը մանիպուլացնել սորոսական գործակալական ցանցի ներկայացուցիչները՝ խաղալով հանրության հույզերի հետ․․․

2008 թվականին ռևանշի ծրագրի ձախողումը չի կանգնեցնում այս ուժերին․․․

Ռուս-վրացական պատերազմի, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով խորացած Հայկական բլոկադան և ճգնաժամը գումարվում են ներքին քաղաքական ճգնաժամին՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով Հայոց պետականության համար։ Այդ ամենին զուգահեռ, շարունակվում էին նաև բաբելոնյան աշտարակաշինության նոր ճարտարապետների ծրագրերը, իսկ նրանց ցանկությունները դեռ լիովին չէին բավարարվել․․․

Կենտրոնական բանկի հետ շաղկապված նրանց կադրերը, որոնք նախքան այդ որոշակի դիմադրության էին արժանանում հանքերի և այլ ռեսուրսների զավթման հարցում, տնտեսական ճգնաժամի և կենտրոնական կառավարման թուլացման ֆոնին սկսում են ավելի մեծ թափով իրականացնել իրենց առջև դրվող առաջադրանքները՝ է՛լ ավելի խորացնելով Հայաստանի կախվածությունը համաշխարհային կառավարությունից․․․

Դրան զուգահեռ, Ռուսաստանի նախագահը՝ Կրեմլի պարտեզում կանգնեցված Հայտնի Սյան վրա բոլշևիկյան ղեկավարների անունները փոխարինում է Իմպերատորների անուններով․․․

Սկսվում է Ռուսական Իմպերիայի վերակառուցման գործընթացը՝ համապատասխան հետևանքներով․․․

Համապատասխան ձևաչափով ազդարարվում է «Մեծ Շախմատային Պարտիայի» մեկնարկը, որի մասին վկայվում է «Մեծ Արջի» Հայաստան այցի ժամանակ՝ Հանրապետության Հրապարակում․․․

Այդ ընթացքում, Հայաստանում խիստ ակտիվանում են արևմտյան ուժերը, որոնք խնդիր ունեն թուլացնել ռուսական ազդեցությունն երկրում․․․ Իրականության մեջ, դրանք նույն այն ուժերն էին, որոնք նաև Սովետական միությունը ներսից պայթեցնելու խնդիրն էին իրագործում․․․

Բրիտանական և իսրայելական գործակալական ցանցի հետ շաղկապված մի շարք դեմքեր, որոնց ավագ սերունդն էլ լևոնական ժամանակների «ընկերախումբն էր» (եւ հիմա, հետհեղափոխական Հայաստանում էլ պաշտոններ են զբաղեցնում), սկսում են տարբեր երիտասրադական կառույցներ ստեղծել Հայաստանում, որոնց գործունեության առանցքային մասը Հայաստանյան արքետիպերի ուսումնասիրությունն էր։ Ընտրվում են ազգային արքետիպերի հիմնական ուղղությունները, որոնք ապագայում «հեքիաթի պես» պետք է օգտագործվեին՝ քաղաքական պրոցեսներում ժողովրդի հույզերի վրա խաղալու համար․․․

Տարատեսակ ֆոնդերի ֆինանսավորմամբ (կարդալ՝ արտաքին ճնշում) սկսվում են «օրենսդրական բարեփոխումների» ծրագրերը․․․ Հարվածի տակ են առնվում պետականությունն ու ինքնությունը պայմանավորող բոլոր հենասյուները՝ Ընտանիք, Եկեղեցի, Արժեքներ, Բանակ, Մշակույթ, Գենոֆոնդ, Լեզու․․․ Այդ ամենն արվում է Հայաստանի «Եվրոինտեգրացիայի» քողի ներքո․․․

2013 թ․-ին սկսվում է պայքարը «Երրորդ» և «Չորրորդ» «հանրապետությունների» միջև, որի արդյունքում «տուժում է» «ՀՀ Անկախության Սիմվոլը»։ Բայց նախքան այդ՝ ոստիկանությունը հայտարարել էր ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 911 մահացածի անունները ընտրացուցակներից հեռացնելու մասին․․․

Ինչևէ, 2013 թվականին «Օրանժով Բարևի հեղափոխություն անող» Րաֆֆի Հովհաննիսյանի բերանով հնչեցված «օրենսդրական» և «սահմանադրական» «բարեփոխումներն» 2015 թվականին իրականացնելուց հետո, ամեն ինչ պատրաստ էր իշխանությունը բաբելոնյան աշտարակաշինության նոր ճարտարապետներին հանձնելու համար, որի մասին ի լուր աշխարհի ազդարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2015 թվականի մարտի մեկի իր հայտնի ելույթում՝ գաղտնազերծելով «ընդդիմության գաղտնի, ստրատեգիական, կոդավորված պլանը»․․․․

Այսպիսով, կոչ էր արվում գործակալական ցանցի բոլոր անդամներին, կամ ինչպես ինքն էր նշում՝ բաբելոնյան աշտարակաշինության նոր շինարարներին (ոչ թե ճարտարապետներին), մեկտեղվել՝ իրականացնելու համար ԵԼՔԸ․․․ Այդպիսով, Նախախորհրդարանը վերաձևակերպվում է Սարդարապատի՝ իրագործելու 100 ամյակը (Սարդարապատի, ոչ թե Ցեղասպանության) առանց ռեժիմի ծրագիրը․․․ Բայց նախքան այդ, անհրաժեշտ էր ստորագրել «Քաղաքացիական պայմանագիրը»․․․

Պայմանագիրը ստորագրվում է, բացվում է «Վերադարձի հիմնադրամը», որի հոգաբարձուների խորհրդի կազմում են հայտնվում գործակալական ցանցի և լևոնիզմի վկաները, տարիներ շարունակ այլանդակության և այլասերվածության մի շարք քարոզիչներ, ինչպես նաև հայ-թուրքական բարեկամությունը վերահաստատելու ջատագովներ․․․

Տարատեսակ ծրագրերով, բայց նույն առաքելությամբ Հայաստան են ժամանում տարբեր տրամաչափի «գլոբալ հայեր» և տեղավորվում ըստ նշանակության․․․

Խաղը սկսվում է․․․ «Օրանժի» փոխարեն խաղարկվում է նրա իրավահաջորդը․․․

Խաղատախտակի վրա հայտնվում են «նոր ֆիգուրներ», որոնց ճնշող մասը սորոսական գործակալական ցանցի ներկայացուցիչներ են կամ «նախկին» լևոնականներ (թե ասա լևոնականի նախկինը որն է) և նրանց ժառանգներ․․․

Բայց այդտեղ մի փոքր թերացել էին ճարտարապետները, չպատկերացնելով, որ կարող է լինել մարդ, որը տևական ժամանակ ուսումնասիրության առարկա դարձրած կլինի նրանց, և իրենց «ֆոկուսի» ողջ «հմայքն ու թշվառությունը» կբացահայտի հանրության առաջ՝ որոշակիորեն խառնելով ծրագրերը և դժվարացնելով իրենց գործը․․․

Ինչևէ, ցավոք, բայց գուցե ջանքերը բավարար չէին՝ կանխելու այն, ինչն ամեն գնով պետք էր կանխել․․․ Եւ եղավ այն՝ ինչ եղավ, ինչի համար մեկտեղվել և դաշտ էին հանվել բաբելոնյան աշտարակաշինության այս նոր շինարարները․․․

Այժմ, երբ իշխանությունը վերստին վերցրած լևոնականներն ու սորոսականները իրականացրին գլոբալ-կապիտալիստների նախնական ծրագիրը՝ Ադրբեջանին հանձնելով Արցախի ազատագրված շրջանները և նույնիսկ ավելին, սկսվել է ծրագրի հաջորդ փուլը՝ Հայաստանում ռուսական ազդեցության վերացումը (կամ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր նշում՝ Պուտինի հրաժարականի պահանջը՝ կրծքի տակ)․․․

Ինչպես արդեն ժամանակին նշել էի, Ռուսական ներկայությունն Հայաստանում արդարացվում, բացատրվում, հիմնավորվում է(ր) անվտանգության գործոնով․․․ Իսկ անվտանգության խնդիրը պայմանավորված էր Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր ագրեսիայով․․․

Ի տարբերություն հետսովետական այլ երկրների, ինչպիսին, օրինակ Վրաստանն է, Ուկրաինան, Բելառուսը, Ադրբեջանը և այլն, Թուրքիայի կողմից ֆիզիկական բնաջնջման ընդգծված սպառնալիքն առկա է միայն Հայաստանի համար․․․ Եթե Վրաստանի և Ուկրաինայի դեպքում տարածքային խնդիրը կարող է տարածվել Բաթումիի և Ղրիմի շուրջ՝ համապատասխանաբար, ապա թուրանական տեսլականում ներառված թյուրքական երկրները զուտ լոկալ ինքնիշխանության խնդիրն ունեն՝ իրենց լոկոմոտիվ Թուրքիայի կենտրոնաձիգ կառավարման ձգտումների դեմ, բայց ոչ երբեք՝ ինքնության և տեսակային կորստի։ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում տարածքային խնդիրը այլ ընթացք ստացավ․․․ Ղրիմը թուրքերից փրկեց Ռուսաստանը, նույնը, որոշ վերապահումներով, կարելի է ասել Օսեթիայի և Աջարիայի վերաբերյալ, իսկ Բաթումին տնտեսապես գրավվել է թուրքական կապիտալով․․․ Ընդհանրապես, հստակ պետք է գիտակցել, որ Արևմուտքը տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայով (միայն նատոյական բազաները բավարար են դա հասկանալու համար), իսկ տարածաշրջանում ռուսական գործոնի թուլացումն ավտոմատ կերպով ենթադրում է թուրքական գործոնի ակտիվացում։ Այլ կերպ՝ այստեղ կամ ռուսական ազդեցությունն է գերիշխելու, կամ՝ թուրքական, ներկայումս դեռ այս երկուսն են ռեալ գործոնները (Իրանը և Չինաստանը առնվազն մի քայլ դեռ հեռու են)․․․

Հետևաբար, տարածաշրջանից Ռուսաստանին դուրս բերելու համար, պետք է զրոյացվեր նրա այստեղ ներկա լինելու «պատճառաբանությունները», ասել է թե՝ «լուծել» Արցախյան հիմնախնդիրը և «կարգավորել» հարաբերությունները Թուրքիայի հետ․․․

(Անկեղծ լինելու համար, պետք է նշել, որ այդ դիալոգը նոր չէ, և առնվազն 100 տարվա պատմություն ունի։ Իսկ համոզվելու համար, բավական է միայն ընթերցել Կոմիտասի նամակն Արշակ Չոպանյանին՝ գրված 1912թ․, որտեղ մանրամասնում է ոչ միայն առկա խնդիրը, երկրում եղած վտանգավոր իդեոլոգիաների առկայությունը, այլ նաև տալիս խնդրի լուծման բանալին)։

Այս համատեքստում պետք է դիտարկել նաև դեռևս 2010 թվականին նախաձեռնված Հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունները, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի խիստ բացասական և անհանգստացած արձագանքը 2015 թվականի հունվարին Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդից հնչեցված համահայկական հռչակագրին, որտեղ առանձին դրույթով հիշատակվում էր նաև Վիլսոնի իրավարար վճռով մեզ հասանելիք Հայաստանը և ընդգծվում էր Հայոց պահանջատիրության գործոնը․․․ (Ասել է թե, չենք կարող կարգավորել հարաբերությունները թուրքերի հետ, եթե նրանցից ինչ-որ բան պիտի պահանջենք, կամ ինչպես այժմ իրագործում են՝ թուրքը ինչ ուզում է՝ տվեք, էնքան որ բարիշենք․․․):

Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Ծիծեռնակաբերդի, Մատենադարանի, Ազգագրության ինստիտուտի, Ազգային արխիվի, Մշակույթի, Կրթության նախարարությունների և այլ նմանատիպ կառույցների զավթումը սորոսականների և լևոնականների կողմից՝ հատկապես հետհեղափոխական շրջանում, ինչպես նաև, այդ ցանցի կողմից թրքասիրության ընդգծված քարոզը․․․

Ամենևին պատահական չէին Հայոց Պատմություն, Հայ Գրականություն առարկաների չափորոշիչների մեջ սորոսալևոնական խունտայի առաջարկած փոփոխությունները, որոնցով փորձ է արվում Հայոց մեջ լղոզել թուրքի՝ իբրև թշնամու կերպարը, ինչպես նաև հիմնովին վերացնել պահանջատիրության ձգտումը․․․ Այդ խնդիրն էր լուծում նաև վերջերս ընդունված օրենքի նախագիծը, որի ժամանակ նույնիսկ ընդգծվեց ֆիդայական երգերի և նրանցում թուրքի կերպարին անդրադարձի վերաբերյալ առաջ եկող հարցերը․․․

Պատահական չէր նաև, որ Ցեղասպանության թանգարանի հետհեղափոխական ղեկավարությունը միայն «հիշում էր»՝ առանց ՊԱՀԱՆՋԵԼՈՒ, պատահական չէր, որ պատմության և գրականության չափորոշիչների փոփոխությամբ այդպես շահագրգռված էին հենց սորոսալևոնական խունտայի կարկառուն ներկայացուցիչները, որոնց մի ակտիվ մասն էլ վերապատրաստման տարատեսակ կուրսեր էր անցել Թուրքիայում․․․

Պատահական չէր Հայ Եկեղեցու Պատմություն առարկայի և հենց Եկեղեցու դեմ կազմակերպված արշավը, քանի որ դրա շրջանակներում թուրքամետները ուղիղ կերպով բախվում են Հայի ինքնության խնդրին, և առաջ է գալիս Թուրքիայի հետ դավանաբանական անհամատեղելիության սուր խնդիրը՝ ինչը խանգարում է նրանց ծրագրերին․․․

Արժե՞ արդյոք հիշեցնել նրանց ֆինանսավորողի՝ Սորոսի վերջին հայտարարություններից մեկը, որով կոչ էր անում աշխարհին աջակցել Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պայքարում․․․

Արժե՞ նորից բացատրել, թե ինչու էին «եվրոպական ֆոնդերը» շահագրգռված հայ-թուրքական հաշտեցման ծրագրերով։ Արժե՞ հիշեցնել, թե ինչպես էին Սիվիլիթասի, Լրագրողների հանրային ակումբի, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի, Գեորգի Վանյանի, Ասպարեզ Ակումբի, Եվրասիա ֆոնդի և այլ կառույցների կողմից տարիներ շարունակ խրախուսվել, ֆինանսավորվել և զարգացվել հայ-թուրքական «հաշտության» օրակարգը․․․

Միլիոնավոր դոլարներ են ներդրվել այդ օրակարգը սպասարկելու համար, ձեզ հարց չե՞ք տվել՝ ինչու՞․․․ կամ որտեղի՞ց այդ գումարները․․․

Թերևս ձեր հարցերին ավելի լավ կպատասխանեն հենց Ալիևի պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարները՝ Սորոսի հետ տարբեր տարիներին ․․․, ինչպես նաև տարատեսակ բանկերի (բրիտանական, ռուսական, եվրոպական) միջոցով շրջանառվող ադրբեջանական փողերը, որոնք ծառայեցվում էին տարբեր մասշտաբի չինովնիներ կաշառելուն և ոչ միայն․․․

Այս ամենը կարդալուց հետո, ընթերցողը կարծում եմ կստանա այն հարցի պատասխանը, թե ինչպես է ստացվում, որ 80-ականներին «ազգայնականի» կերպարով հանդես եկող մի շարք գործիչներ, հետագայում թունդ լևոնական էին կամ սպասարկում էին գլոբալիզացիոն օրակարգը՝ դեմ գնալով ազգային շահին․․․

Կարծում եմ, որ արդեն պարզ է, որ 80-ականներին Սովետական միությունը ներսից պայթեցնելու համար հավաքագրված մի շարք գործակալներ, որոնք ֆինանսավորվում էին արևմտյան գլոբալիստական-կապիտալիստական կենտրոնների կողմից, իրենց առաքելությունն իրագործելու համար հագել էին «ազգայնականի» դիմակ, և ցավոք մի շարք նվիրյալ ազգային գործիչներ հավատալով կուլ էին գնացել՝ ակամայից իրականացնելով գլոբալիստական ծրագիրը, և հետագայում հայտնաբերելով, որ խաբվել են, և իրենց պատկերացրած ազգային պետության փոխարեն ստացել են համաշխարհային կառավարիչներին սպասարկող մի մեծ հանք կամ գրանտակեր ու մինչև կոկորդը պարտքերի մեջ թաղված ՀԿ-«պետություն»․․․ Այստեղ է նաև այն հարցի պատասխանը, թե ինչու 90-ականներին այդպես հետևողականորեն և շատ ֆանտաստիկ արագ ոչնչացվեց ողջ արտադրական և գիտական պոտենցյալը, իսկ Հայաստանը թաղվեց պարտքերի մեջ․․․

Կարծում եմ, այլևս պարզ է, թե ինչպես է ստացվում, որ ժամանակին «Հայաստանի անկախության համար ազատազրկված» մի շարք դեմքեր կարող են այժմ կանգնել և ասել՝ «ապրի Սորոսը, կեցցե Սորոսը, շատ ճիշտ է անում»․․․ Պարզ է չէ՞, թե ինչու է այդպես ասում, քանի որ այն ժամանակ է՛լ, այժմ է՛լ նա ընդամենը խամաճիկն էր հավաքական սորոսի, բայց ոչ երբեք՝ Հայկական Հայաստանի զինվորը․․․

Քիչ-թե շատ իմաստուն և նվիրյալ ազգային գործիչներին, բնականաբար, հենց 90-ականներին էլ վերացրեցին․․․

Վերացրեցին նաև քիչ-թե շատ ինֆորմացված և անվերահսկելի մի շարք դեմքերի, և արդյունքում ունեցանք այն՝ ինչ ունենք․․․

Սակայն, եթե «ազգայնականի» դիմակով գլոբալիստների հետ հարցը պարզ է, շատերի համար միգուցե դեռ հանելուկ է ԿԳԲ-ի հետ շաղկապված մի շարք «գործիչների» ընդգծված լևոնականությունը և նիկոլիզմը․․․

Սա հասկանալու համար դառնանք սկզբին․․․

Ինչպես արդեն նշվեց, Ստալինի մահվանից հետո գլուխ էր բարձրացրել տրոցկիզմը, և Անտրոպովի, իսկ հետագայում նաև Պրիմակովի և այլոց ջանքերով՝ հենց ԿԳԲ-ի ներսում ստեղծվել էր մի այլ գաղտնի կառույց (պետություն՝ պետության ներսում), որի խնդիրը երկիրը ներսից պայթեցնելը և ապա ռեսուրսներին տիրանալն էր․․․ Այլ կերպ․ պետք է նկատի ունենալ, որ գոյություն ունեին առնվազն երկու կառույց, որոնք հանդես էին գալիս ԿԳԲ հասկացության տակ, մինչդեռ կառավարվում՝ տարբեր կենտրոններից և կատարում տարբեր առաջադրանքներ․․․

Հետևաբար, սովետական միության ժամանակ հավաքագրվածների մի մասը, որն իր հրահանգները ստանում էր տրոցկիստական կենտրոնից՝ ծառայում էր այլ խմբի, իսկ մյուս մասը՝ այլ, սակայն բոլորին էլ թվում էր, թե իրականացնում են նույն կառույցի առաջադրանքները․․․

Խնդիրը լուծելուց (Սովետը քանդելուց) հետո, կատարողների մի մասը, ինչպես նաև՝ առավել իմաստուն և կամ տեղեկացված, բայց չվերահսկվող կամ վատ վերահսկվող մի շարք դեմքեր ուղղակի վերացվեցին, իսկ շարքային կատարողները, որոնք առանձնապես աչքի չէին ընկնում վերլուծական ունակություններով, շարունակում էին կատարել հրահանգները՝ սպասարկելով կոնկրետ խմբերի շահերը՝ այդպես էլ ոչինչ չհասկանալով․․․
Հենց այստեղ է հարցի պատասխանը և «ֆենոմենի» բացատրությունը, թե ինչպես է ստացվում, որ նախկին ԿԳԲ-ի մի շարք գործակալներ կամ դրանց հավասարեցված անձիք, հետագայում հանդես են գալիս որպես արևմտյան կազմակերպությունների կարկառուն դեմքեր, կրկնակի գործակալներ, կամ շարունակում են կույր հավատով վստահել լևոնիզմին, իսկ այժմ նաև՝ նիկոլիզմին․․․ «Նիկոլի վարած» «կադրային քաղաքականությանը» հետևող և քիչ-թե շատ մտածող ցանկացած մեկի համար վաղուց պարզ է, որ Նիկոլը լևոնիզմի գործիքն է և կառավարվում է «սև տնից», իսկ դա էլ՝ իր նախկին (եւ ներկա) տերերից (911 և այլն)․․․

Այստեղ, թերևս պարզ բացատրությունն հենց դա է, որ 80-ականներին, ստանալով և կատարելով «ազգայնական» առաջադրանքներ, որոնք իրականում լուծում էին զուտ Սովետական միությունը փլուզելու խնդիրը, վերլուծական ունակություններով առանձնապես աչքի չընկնող մի շարք միջին և ցածր կարգի գործակալների մոտ դեռ մնացել է պատրանքը, թե իրենց ճանաչած մի շարք դեմքեր գործում էին ի շահ Հայաստանի։ Եւ այժմ էլ իներցիայով իրենց նախկին հրահանգիչների կողմից ստացվող կարգադրումները ընկալում են իբրև Հայաստանի շահերից բխող․․․

Կարծում եմ, նկարագրածը բավարար էր՝ հասկանալու համար մի շարք՝ առաջին հայացքից նվիրյալ մարդկանց անհասկանալի և տարօրինակ հակահայ վարքագիծը և անտեղի, անվերապահ աջակցությունն ակնհայտ դավաճանական ծրագրեր իրականացնող անձանց․․․ Կարող եք անվանել դա «սալդաֆոնի սինդրոմ»․․․ կամ վերլուծական ունակություններից զուրկ՝ բութ, բայց նվիրյալ կատարող․․․ Ինչ-խոսք, շատ ղեկավարներ կերազեին այդպիսի կադրեր ունենալ․․․ եւ միգուցե հենց դա էլ պատճառն է, որ Հայաստանում (եւ ոչ միայն) վխտում է հենց այդ տեսակը․․․

Այս նույն կերպ բացատրվում է մի շարք պետական գործիչների անհարկի վստահությունը որոշ մարդկանց նկատմամբ, որն էլ պատճառ է դառնում պարբերաբար նույն փոսում հայտնվելու, քանի որ այս կամ այն ծրագիրն իրագործելու համար, նշածս անձիք դարձյալ հետ են գնում 80-ականների իրենց հիշողություններ և սակայն չեն ցանկանում ըմբռնել, որ ժամանակի մի շարք «ազգային գործիչներ» ընդամենը կատարածուներ էին, և նրանց առաջադրանքն էր խաղալ այդ դերը․․․ Դա է նաև պատճառը, որ տարատեսակ «փրկության նախագծեր» տապալվում են, քանի որ իներցիայով այդտեղ են ներառվում նշածս գործակալական ցանցի կարկառուն ներկայացուցիչներ՝ համապատասխան հետևանքներով․․․

Այս ամենը տալիս է նաև այն հարցի պատասխանը, թե ինչպես է ստացվել, որ հենց Մատենադարանը, Ազգագրագիտության ինստիտուտը և Ազգային այլ կառույցներն են հատկապես լցվել տարատեսակ գործակալներով․․․ Բնականաբար, թշնամին նախ և առաջ խնդիր ունի գրավելու և քայքայելու հենց պաշտպանական առանցքային կառույցները, ինչը և փայլուն իրագործում է՝ Հայության անատամ դժգոհության, ավելի ճիշտ՝ տոտալ հանդուրժողականության և հավաքական անալիտիկ մտքի բացարձակ զրո պայմաններում․․․

Այսպիսով, Թուրքիայում, Սովետներում և այլ երկրներում իշխանությունը հեղափոխությամբ զավթած ցեղը, ներքին պայմանավորվածություններով ջարդեց Հայության ողնաշարը, սկզբում խլելով Սփյուռքում և աշխարհում Հայկական ազդեցության կենտրոններն ու կապիտալը, հետագայում՝ խմբագրելով մեր պատմությունը և Հայությանը ներկայացնելով իբրև եկվոր Հայկական լեռնաշխարհում, իսկ ավելի ուշ՝ կազմակերպելով Ցեղասպանությունը, Ինտելիգենցիայի սպանդը սկզբում Արևմտյան Հայաստանում՝ Թուրքիայի ձեռամբ, ապա Սովետական միության մեջ՝ բոլշևիկների ձեռամբ, Հայությանը զրկեց իր Հայրենիքի զգալի մասից, Ազգային կապիտալից, Մտավորականությունից, նրանց միջոցով փոխանցվող գիտելիքի և մշակույթի ժառանգականությունից, և այժմ էլ իրականացնում է Հայաստանն առանց Հայերի ծրագիրը՝ Ավետյաց երկրում կառուցելով բաբելոնյան նոր աշտարակը և պատրաստվում դիմավորել դրա գահակալին․․․

Հարկ է ընդգծել, որ արդեն քանի տարի է, տարբեր կենտրոններից ուղիղ տեքստով հնչեցնում են «Մեծ Վերագործարկման» (Restart) մասին․․․

Կհաջողվի՞ արդյոք տապալել այս դիվային ծրագիրը, թե՞ թույլ կտրվի, որ Հայկը պարտվի ոսոխ Բելին, Հայաստանը վերածվի Բելստանի, իսկ այստեղ Հայերի փոխարեն ապրեն բելերը․․․, կախված է միայն ու միայն նրանից, թե որքանով մեզ կհաջողվի ամուր գտնվել մեր Ազգային Արժեքների, Ինքնության, Նկարագրի և Հավատքի մեջ, որքանո՞վ պատրաստ կլինենք հանդես գալ իբրև Ավետյաց Երկրի, Սրբազան Հայրենիքի պաշտպան, իբրև Հավաքական Հայկ և Լայնալիճ աղեղով տապալել նորօրյա Բելին՝ զգետնելով նրան Եռաթև նետով․․․

Ես հավատում եմ Հայի հավիտենականությանը․․․

Ես հավատում եմ, որ Հայն է Հայքի տերը և Հայն էլ կմնա․․․

Ես հավատում եմ, որ Հայը կվերագտնի իրեն․․․

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում