AM | RU
USD
EUR
RUB

Մենք ասում ենք՝ Նիկոլը դավաճան է, պետք է հեռանա, նա իր «ուսապարկերին» է ուզում հեռացնել, որ մնա իր պաշտոնին

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, Tert.am«Հայրենիքի փրկության» շարժումը ընտրություններին մասնակցել կամ չմասնակցելու հարց չի քննարկել. մենք վերահաստատել ենք նախկինում մեր հնչեցրած ճանապարհային քարտեզը, որտեղ շատ հստակ ասված է՝ այո, արտահերթ ընտրություններ անհրաժեշտ են, բայց այդ ընտրությունները չեն կարող լինել գործող վարչապետի գլխավորությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, եթե այդուհանդերձ իշխանությունը կազմակերպի արտահերթ ընտրություններ, իրենք մասնակցելու են, ի՞նչ որոշում ունի այստեղ «17+»-ը, արդյոք, իրենք էլ կմասնակցե՞ն ընտրություններին, եթե այդպես զարգանան իրադարձությունները:

Սաղաթելյանն ընդգծեց՝ իրենք վերահաստատել են այն, ինչ նախկինում ասել են: «Պետք է լինի պաշտոնանկություն, հրաժարական, ձևավորվի անցումային կառավարություն, անցումային կառավարությունը լուծի մեր երկրի համար հրատապ կարևորության մի քանի խնդիրներ ու մեկ տարի անց կազմակերպի արտահերթ ընտրություններ: Սա է մեր օրակարգը, որը մեկ անգամ ևս վերահաստատել ենք երեկ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, Սաղաթելյանն ասաց. «Քոչարյանը շատ հստակ է ասել՝ ինքը աջակցում է ընդդիմության պահանջներին և գտնում է, որ, այո, պետք է վարչապետը հրաժարական տա և լինի անցումային կառավարություն, բայց եթե ամեն դեպքում ընտրություն տեղի ունենա, ասել է՝ գտնում է, որ արժի այդ ընտրություններին մասնակցել: Դա չի նշանակում՝ նա ասում է՝ եկեք ամեն ինչ մի կողմ դնենք, գնանք ընտրությունների մասնակցենք, ինքն ասում է՝ ճիշտն այն է, որ այս իրավիճակում ընտրություն չլինի, բայց եթե հանկարծ քաղաքական մեծամասնությունը գնա այդ ճանապարհով և նշանակի ընտրություն, այդ ընտրություններին չարժի մենակ թողնել իրենց, արժի մասնակցել, դա է եղել իր դիրքորոշումը»:

Հարցին՝ եթե այդուհանդերձ իշխանությունը գնա ընտրությունների «Հայրենիքի փրկության շարժման» դիրքորոշումը ո՞րն է, մասնակցելո՞ւ եք այն ընտրություններին, բացի այդ՝ այս հարցի շուրջ հակասություն չկա՞, ընդդիմադիր ուժերի տեսակետների դիրքորոշումներում, նա նշեց՝ շարժումն այդ հարցը չի քննարկում: «Մենք հիմա պնդում ենք մեր պահանջը, եթե Նիկոլն ուզում է ընտրություն, մենք ճանապարհային քարտեզն ասել ենք՝ ինչպես կարելի է հասնել այդ ընտրություններին:

Սաղաթելյանի խոսքով՝ ընդդիմության գործողություններում որևէ հակասություն չկա: «17 կուսակցությունները, շարժման մասնակիցները երեկ հանդես են եկել հայտարարությամբ: Տարբերությունը պետք է հստակ հասկանալ, կուսակցությունները վերահաստատել են այն, ինչ նախկինում ասել են՝ հստակ նշելով, որ որևէ բան չի փոխվել, սա է ընդդիմության ճանապարհային քարտեզը: Այդ կուսակցություններից յուրաքանչյուրն ազատ է որոշելու, եթե ընտրություններ լինեն՝ այս իշխանությունների գլխավորությամբ, մասնակցելու է, թե ոչ, բայց մենք հիմա այդ հարցը չենք քննարկում»:

Նա հայտարարեց, որ Նիկոլն ասել է՝ ընտրությունների է ուզում գնալ, իրենք էլ ներկայացրել են իրենց ճանապարհային քարտեզը, թե ինչպես են դա պատկերացնում. «Հիմա թող ինքը դիրքորոշում հայտնի մեր ներկայացրած ճանապարհային քարտեզի շուրջ»,- նշեց նա:

Ինչ վերբերում է Քոչարյանի այն հայտարարությանը, թե շ արժմանը չի հաջողվել հեռացնել Փաշինյանին, բայց այդ գործընթացը շարունակվում է և դրա համար է արտահերթ ընտրությունների թեմա բերել իշխանությունը, Սաղաթելյանը նշեց, որ այո, իրենք էլ գտնում են, որ տեղի ունեցածը շարժման ձեռքբերումն է: «Ես գտնում եմ, որ Շարժումն ունեցել է ձեռքբերումներ և բացթողումներ, շարժման գլխավոր նպատակը՝ հեռացնել Նիկոլին, մինչև այս պահը իրականություն չի դարձել, դա չի նշանակում, որ շարժումն ավարտվել է, և այլևս հույս չկա, ընդհակառակը՝ շարժումն առաջիկայում նոր թափ է հավաքելու»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ սակայն Խորհրդարանը նախագիծ է քննարկում, որ առանց վարչապետի հրաժարականի հնարավոր լինի ցրել Ազգային ժողովը, ապա Սաղաթելյանն ասաց՝ բոլոր այն մարդիկ, որոնք ասում են՝ ընդդիմությունը կռիվ է տալիս իշխանության, աթոռի համար, թող հասկանան՝ ով է աթոռի համար կռիվ տվողը:

«Այստեղ տեսեք ինչ է կատարվում՝ մենք ասում ենք՝ Նիկոլը դավաճան է և պետք է հեռանա, ինքն ասում է՝ եկեք մնամ, թող իմ «ուսապարկերը» հեռանան, խորհրդարանը տանեմ լուծարման ու անեմ ընտրություններ: Սա շատ հետաքրքիր է, մենք ասում ենք՝ դու ես պատասխանատու, դավաճան ես, հեռացիր, ինքը խորհրդարան տանում է օրենք՝ իր «ուսապարկներին» ինքնալուծարման տանելու համար: Ինքն իր քաղաքական թիմին է հեռացնում, որ մնա ու ընտրությունների միջոցով վերարտադրվի»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ ստացվում է՝ եթե ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին գնա ու հավաքի բավարար ձայներ ու նորից ընտրվի, հաղթողը նա է, նա պատասխանեց. «Նա չի կարող հաղթող լինել: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրան հեռացնենք: Նորից եմ ասում՝ մենք հիմա չենք քննարկում ընտրություններին մասնակցել- չմասնակցելու հարցը, մենք հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզն ու գնում ենք այդ ուղղությամբ, եթե կլինի այլ զարգացում, կընդունենք այլ որոշում»:

Լրահոս
ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան. Տիգրան Աբրահամյան «Ներդաշնակ եւ անկեղծ եղեք ինքներդ Ձեզ հետ .... մնացեք այնպիսին, ինչպիսին կաք»․ Անահիտ Կիրակոսյան Սյուզի Մելիքյանի գայթակղիչ լուսանկարը Գլխավոր շտաբը մինչ այժմ բավարարվում է միայն անարդյունավետ հայտարարություններով․ Դավիթ Շահնազարյան. Aravot.am «Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ». Կարեն Վրթանեսյան Դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք, հեռացե՛ք. Անահիտ Բախշյան Տե´ր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում ինչ է Հայրենիքը․ Թևան Պողոսյան Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով. փոխգնդապետ Գևորգյան ԱԱԾ-ն փորձում է կոտրել դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը. Politik.am Նախագահը կարող է դիմել ՍԴ մինչև մարտի 9-ը ներառյալ Վայբերով վիրուս է տարածվում, ջնջե՛ք. Սամվել Մարտիրոսյան Ինձ տեղեկացրեցին, որ ոստիկանությունը ժողովրդի կողմն է անցնում. Գաբրիելյանով Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դրանից հետո (տեսանյութ) Որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ճանապարհներին սպասվում է մերկասառույց. առաջիկա օրերի եղանակի տեսությունը Եթե Հայաստանում կա բարձրագույն պաշտոններից ազատելու և էական փոփոխությունների կարիք, ապա դա ոչ թե բանակում է, այլ կառավարությունում. Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն Ինչ են խոսում Սյունիք մտած Ադրբեջանցիները. razminfo ԱԱԾ-ի պարզաբանումը Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց տեսանկարահանումների մասին Տավուշի մարզպետին, Պաշտպանության նախարարի փոխանցեք, որ իրենք երկիրը հանձնած իշխանության ներկայացուցիչներն են և մունաթով թող իրենց վարչապետի հետ խոսեն. Տիգրան Աբրահամյան Նիկոլի առասպելը սկսվեց մարտի 1-ին և մեռավ մարտի 1-ին, նա պաշտոնապես ցույց տվեց, որ անտեր է և մենակ. Միքայել Մինասյան Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին.մարզպետ Ադրբեջանցիների կողմից Տավուշի մարզում իրականացվող չափագրումների մասին լուրերը կեղծ են Հենց այս պահին ադրբեջանցի "խաղաղապահ" զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում. Բագրատյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով «Կատարելություն, գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը «Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ) Գորիս Կապան ճանապարհը վերջնականապես անցնում է թշնամուն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan