AM | RU
USD
EUR
RUB

Էլինար Վարդանյան. Վաղը շատ բան է բացահայտվելու, լինելու են ցուցմունքներ

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Times.am: Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։ Հերթական անգամ նա մերժեց բացարկի մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։ Կարելի՞ էր ակնկալել այլ որոշում, հավանաբար՝ այո, հաշվի առնելով զարգացումները մեր երկրում և այն պատմական աղետը, որի պայմաններում նա վարում է դատը։ Այո՝ եթե տիկին Դանիբեկյանը չընդհատեր և մինչև վերջ լսեր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հայտարարությունը, որում մանրամասն ներկայացվում էր հնարավոր դավադրության ողջ սխեման, որը բերեց մեր երկիրը աղետի։

Վստահ ենք, ինչպես տասնյակ հազարավոր մարդիկ, Ա. Դանիբեկյանը նույնպես երեկոյան մամուլում կարդացել է իր իսկ կողմից ընդհատված ելույթը ու գոնե մեկ բան պետք է ինքն իր համար արձանագրեր՝ դատավարությունը սկսվել է մի ժամանակ՝ երբ Արցախը մերն էր, Շուշին՝ մերը, իսկ 15 հազար տղերքը ողջ ու առողջ էին, իսկ հիմա ընթանում է լրիվ այլ իրականության մեջ։

Երկու տարի շարունակ դժվար էր մարդկանց բացատրել, համոզել, թե որոնք են այս քրեական գործի իրական նպատակները։ Եթե երկու տարի առաջ քչերն էին ասում, թե ինչ հրեշավոր նպատակի համար էր այս քրեական գործը, ինչ ծրագրի բաղկացուցիչ մաս էր կազմում երկու տարի տևող քննությունն ու դատավարությունը, Արցախն ազատագրած ղեկավարի և գեներալների նկատմամբ իրականցվող քրեական հետապնդումը, ապա հիմա իրականությունը դա փաստեց. իրականությունը իր ողջ ողբերգությամբ։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե Ա. Դանիբեկյանը տեղեկացված չէ սեպտեմբերի 27-ից հետո զարգացումներին։

Այս հանգամանքներում, թվում է, թե մեղադրող դատախազները, գործը քննող դատավորը պետք է հրաժարվեին շարունակել ծառայել պետությունը փլուզման հասցրած իշխանությունների ծրագրերին, պետք է ապացուցեին հանրությանը, որ իրենք այդ ծրագրի մասը չեն։ Բայց դա չարվեց դատախազների կողմից, ովքեր նույն ջանասիրությամբ շարունակում են հերոսների մեղադրանքը պատվերով պաշտպանել, չարվեց դատավորի կողմից, ով նույն անտարբերությամբ ու սառնասրտությամբ շարունակում է կատարել Փաշինյանի կամքը։

Տեղյակ է, արդյոք, տիկին Դանիբեկյանը, թե ինչպես է ձևավորվել հետհեղափոխական Հայաստանի օրակարգը, ծանոթ է, արդյոք, Աննա Դանիբեկյանը «Կարնեգի» հիմնադրամի 2019թ. զեկույցին, որտեղ տեղ գտած առաջարկներն ու դիտարկումները դարձել են Հայաստանի վերջին տարիների ներքաղաքական օրակարգը, իսկ Արցախի և տարածաշրջանային թեմայով դրույթները ճանապարհային քարտեզ էին ՀՀ իշխանությունների համար՝ ինչպես պետությունը հասցնել աղետի և մեծ ողբերգության։ Որպես ՀՀ քաղաքացի այս հարցը նրան չի մտահոգո՞ւմ։ Այնտեղ բառացի գրած էր՝ տարածաշրջանի (ԼՂ) ուժային ներկայացուցիչները /siloviki/ կամ անվտանգության հաստատությունները կարող են մոտ ապագայում հեռացվել կամ բախվել կոռուպցիոն մեղադրանքների հետ. տարածաշրջանում Փաշինյանի փոխարինումները կարող են արձանագրել ապագա բանակցություններում առավել ճկուն լինելու նրա մտադրությունները։ Ուժային ներկայացուցիչների մի կարևոր մասին դատում է ինքը։

Հասկանո՞ւմ է, արդյոք, տիկին Դանիբեկյանը, որ նա շարունակում է գործել են ոչ թե պետության անունից, այլ մի իշխանության, որը դավաճանել է մեր պետության շահերը ու որը շատ շուտով չի լինելու։

Վստահ եմ, որ պատերազմի ժամանակ, ինչպես յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, նա էլ մինչև վերջին պահը հույսեր էր փայփայում, որ Սեյրան Օհանյանի շնորհիվ հնարավոր կլինի կանխել Շուշիի անկումը։ Ի՞նչ էր մտածում Աննա Դանիբեկյանը, երբ հենց իր մեղադրյալին էին վերջին պահին դիմել Շուշին փրկելու համար՝ հպարտությու՞ն, ամո՞թ, ափսոսա՞նք... Մի վայրկյան գոնե մտածե՞լ է, որ իր մեղքն էլ կա այդ հարցում։

Վստահ եմ, որ Աննա Դանիբեկյանն էլ շատերի նման խորը ափսոսանք էր ապրում, երբ երկրի համար օրհասական պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս, և նա չկարողացավ մեկնել Մոսկվա։ Չէ որ տիկին Աննան էլ հարյուր հազարավոր մարդկանց նման մի պահի միայն այդ հույսով էր ապրում։ Չխաբենք իրար՝ այդպես է եղել։ Վստահ եմ, որ նա էլ ՀՀ մնացած քաղաքացիների նման բարկացել, վրդովվել, հուզվել է, երբ տեսել է, թե ինչպես հաշվի չեն նստում արհեստավարժ, փորձառու, պատերազմի թոհուբոհով անցած գեներալների և զինվորական գործիչների հետ, ինչպես են հրաժարվում նրանց ծառայություններից, որովհետև այդպես են ուզում դիլետանտ իշխանությունները։ Վստահ եմ, նա էլ շատերի նման կիսել է որդի կորցրած ընտանիքների ցավն ու ողբերգությունը։

Եվ այս ամենի հետ մեկտեղ, տիկին Դանիբեկյանն ուներ հնարավորություն ապացուցելու, որ նա անմասն է Արցախը հանձնելու, Հայաստանը քանդելու ծրագրերից, որ նա նույնպես իշխանությունների դավադիր ծրագրերի զոհն է։ Հենց այդ առաջարկը, հենց այդ հնարավորությունն էր Արմեն Գևորգյանի ընդհատված ելույթի առանցքում։ Բայց դատավոր Դանիբեկյանը հրաժարվեց այդ հնարավորությունից, շարունակեց համաձայնել մնալ ծրագրի մասը, առանցքային օղակը։

Վաղը շատ բան է բացահայտվելու, լինելու են ցուցմունքներ, այսօրվա պատվիրատուները դառնալու են մեղադրյալներ, ցուցմունքներ են տալու իրենց կողմից շահագործվող պաշտոնյաների դեմ։ Այսօր կար հնարավորությունը նրանցից տարանջատվելու։ Աննա Դանիբեկյանը բաց թողեց այդ հնարավորությունը՝ գիտակցաբար իր վրա վերցնելով Փաշինյանի ծրագրերի անբաժանելի մասը լինելու պատասխանատվությունը»։

Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում այսօր Քիմ Քարդաշյանը կրկին մերկացել է (լուսանկար) «Մեր ժողովրդին ոչ թե միտինգ ու երթ է պետք, այլ...». Մարուքյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք կանի Լուսինե Թովմասյանը` գարնանային կերպարում ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը հաշված օրեր ունեն, թավիշը վերջանում է. Արփինե Հովհաննիսյան Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «ԼՂ տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ» Պատիվ ունեմ, պարոն Նախագահ. Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել Ռազմական դրության ժամանակ ոստիկանության և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները ենթարկվում են Զինված ուժերին. Արա Զոհրաբյան «Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև». Ղազինյան «Վրանների հեղափոխությունը» թևակոխեց վճռական փուլ. Արշավիր Ղարամյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ ղեկավարներից ում ռազմական բյուջեն էր ավելի մեծ Mediaport. ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատը նույնպես հրաժարվել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրամանը Իրավաբան. Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդառնա անհնար «Քո հետևից կգան»-ից հետո երիտասարդին ծեծել են. Yerkir.am ՀՀ ոստիկանությունը հերքում է Ես կարծում էի՝ Արմեն Սարգսյանը վերջացած մարդ է, բայց արի ու տես, ու սխալվեցի. Միքայել Մինասյան Խոշոր ավտովթար–վրաերթ` Վարդենիսում. տուժել են երեխաներ (տեսանյութ) Վեճ` քաղաքացու և ոստիկանի միջև (տեսանյութ) Լեգենդար 5-րդ բրիգադի սպաներն, ազատամարտիկներն ու զինվորները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները. Արսեն Թորոսյան Գեներալ Արմեն Ղահրամանյանը միացավ Բանակի պահանջին. hraparak.am Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին. Mediaport ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին. Փաշինյանի արձագանքը Արմեն Սարգսյանի որոշմանը Ի՞նչ կլինի հետո․ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագծի վերադարձման հետևանքները․ Արա Զոհրաբյան Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ. Արթուր Վանեցյան. Tert.am (տեսանյութ) Ի՞նչ կենսագրություն ու պարգևներ ունի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Վերջապես տեսանք խորհրդարանական պետության նախագահի ինստիտուցիոնալ դերակատարությունը ողջ փայլով. իրավապաշտպան «Մի վախեցեք սեքսուալ լինել». Սրբուկի նոր լուսանկարն ու գրառումը Հաղթանակ. այն, ինչ իրականացնում ենք, մոտենում է ավարտին. Վազգեն Մանուկյան Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը Պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին Մեկ ժամ հետո կիմանանք ՀՀ նախագահի դիրքորոշումը և կպլանավորենք մեր հաջորդ քայլերը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյան, կապանցիները պահանջում են քո հրաժարականը». Կապանի քաղաքապետ (տեսանյութ) Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունքից այս իշխանությունը ծախում է հայրենիքը. Իգոր Սարգսյան Համոզված եմ, հենց այսօր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն սատար կկանգնեն բանակին. Վազգեն Մանուկյան Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կփախնի Հայաստանից, կամ... Ժիրինովսկու կանխատեսումները Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով. Արթուր Վանեցյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan