Պուտինը չի ծրագրում հանդիպել Մոսկվա ժամանող Ժոզեպ Բորելի հետ

Պուտինը չի ծրագրում հանդիպել Մոսկվա ժամանող Ժոզեպ Բորելի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Tert.amՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումը ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ չի նախատեսվում` չնայած վերջինիս այցին մեծ նշանակություն է տրվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Պուտինի հետ հանդիպում չի նախատեսվում: Դուք գիտեք, որ պարոն Բորելը արտգործնախարար Լավրովի զրուցակիցն է, և հենց նրա հետ են բանակցություններ վարվելու»,-ասել է Պեսկովը:

«Գիտեք, որ բոլորովին վերջերս նախագահ Պուտինը գնահատել է Մոսկվայի և Բրյուսելի հարաբերությունները, ափսոսանք է հայտնել, որ այդ հարաբերությունները տխուր վիճակում են, դրանք, ըստ էության, գտնվում են սառեցված վիճակում, և Ռուսաստանը այդ սառեցման նախաձեռնողը չէ: Մենք, իհարկե, կցանկանայինք ապաարգելափակել մեր երկխոսությունը, բազմակողմ երկխոսությունը Մոսկվայի և Բրյուսելի միջև, հարթել առկա բոլոր անհամաձայնությունները, որոնք քիչ չեն, սկսել բաց և անկեղծ քննարկումը»,- ավելացրել է Պեսկովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում