3 գրող, որ հրաժարվել են Նոբելյան մրցանակից

3 գրող, որ հրաժարվել են Նոբելյան մրցանակից

Կարծում եք՝ Նոբելյան մրցանակը երազա՞նք է բոլոր գրողների համար. արի ու տես, որ ոչ: Մրցանակի պատմության ընթացքում եղել են այնպիսիք, որոնք հրաժարվել են դրանից:

Լև Տոլստոյ

Լև Տոլստոյը՝ բոլոր ժամանակների ամենահզոր վիպասաններից մեկը, կարող էր դառնալ ռուս առաջին գրողը, ով արժանանալու էր նման պատվին, սակայն փոխարենը դարձավ այն առաջինը, ով Նոբելյան մրցանակի պատմության մեջ հրաժարվեց նման պատվից: 1906 թվականի հոկտեմբերի 8-ին Լև Տոլստոյը նամակ է գրում Շվեդական ակադեմիայի անդամներից մեկին, որով խնդրում է՝ իրեն Նոբելյան մրցանակ չտալ: Ռուսաստանի գիտությունների ակադեմիան 1906 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալու համար առաջադրել էր Լև Տոլստոյին: Մեծ գրողն արդեն 78 տարեկան էր ու հասցրել էր գրել իր բոլոր մեծանուն վեպերը: Հենց Լև Նիկոլաևիչն իմանում է այս մասին, որոշում է չսպասել Շվեդական ակադեմիայի որոշմանը, այլ միանգամից գործի անցնել՝ կանխելու հնարավոր մրցանակը: Նա նամակ է գրում իր վեպերի թարգմանող ընկերոջը՝ Արվիդ Յարնեֆելտին և խնդրել նրան այնպես անել, որ իրեն մրցանակ չտան:

Ժան-Պոլ Սարտր

Ժան-Պոլ Սարտրը, որը ոչ մի պաշտոնական մրցանակի լուրջ չի վերաբերել, 1964 թվականին նա չի ընդունել գրականության Նոբելյան մրցանակը: Բանն այն է, որ Սարտրը վստահ էր՝ նման մրցանակների արժանանում են «որոշակի տեսակի» գրողները, իսկ իրոք տաղանդավոր ստեղծագործողները, որոնք այդ «տեսակին» չեն պատկանում՝ ոչ: Իր՝ «Թե ինչու հրաժարվեցի մրցանակից» հրապարակման մեջ Սարտրը ասում է.

Բորիս Պաստեռնակ

Քանի որ Սարտրը իր հրապարակման մեջ անդրադարձել էր Պաստեռնակին, պատմենք նաև նրա պատմությունը՝ կապված Նոբելյան մրցանակի հետ: Այսպիսով, Պաստեռնակը, երևի միակ գրողն է, որին ստիպել են հրաժարվել այդ մրցանակից: Նա արժանացել էր Նոբելյան մրցանակի 1958 թվականին «ժամանակակից քնարերգության մեջ նշանակալի նվաճումների, ինչպես նաև ռուսական էպիկական վեպի ավանդույթները շարունակելու համար»: Սակայն հալածանքները, որոնք նա կրեց իշխանությունների, մամուլի և գրական համայնքի կողմից մրցանակի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, նրան ստիպեցին հրաժարվել դափնիներից՝ իր կամքին հակառակ: Այս օրերին Պաստեռնակին անգամ մեղադրում էին դավաճանության մեջ: Այնուամենայնիվ, 1989 թվականին Ստոկհոլմում այդ մրցանակը տվեցին գրողի որդուն՝ Եվգենի Պաստեռնակին:

Աղբյուրը՝ vnews.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում