Մահացել է ջազ երաժիշտ Չիկ Կորեան

Մահացել է ջազ երաժիշտ Չիկ Կորեան

79 տարեկանում մահացել է ամերիկացի ջազ դաշնակահար եւ կոմպոզիտոր Չիկ Կորեան, հայտնում է երաժիշտի պաշտոնական կայքը։ «Չիկ Կորիան 79 տարեկանում կյանքից հեռացել է քաղցկեղի հազվադեպ տեսակի հետեւանքով, որը միայն վերջերս է ախտորոշվել»,- հայտնում է կայքը։

Չիկ Կորեան 23 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի, նա ներառված է ջազի փառքի դահլիճում (DownBeat Jazz Hall of Fame), այս մրցանակը ամենանշանակալիցներից է ջազի համաշխարհային բեմի երաժիշտների համար։

2000թ․-ին Չիկ Կորեան իր բենդի հետ ելույթ է ունեցել Երեւանի ջազային փառատոնի ընթացքում։ Այս ֆանտաստիկ համերգը երաժշտասերները հիշում են մինչ այսօր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում