Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Sputnik ԱրմենիաԱրցախի Մարտունի քաղաքում Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրն իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։

«Արձանը տեղադրվել է 2020–ի սեպտեմբերի 26-ին։ Դեռ վրան աշխատանքներ կան անելու։ Վարպետներն աշխատում են, որևէ պահանջ, հարց արձանը հանելուն այս պահին չկա»,– ասաց Ավանեսյանը։ Քաղաքապետը նաև հայտնեց, որ Նժդեհի արձանը տեղադրված է Մարտունու Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում։

Արձանի ապամոնտաժման լուրը հերքել է նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակից Նվեր Դադասյանը. նա քիչ առաջ Facebook-ում հրապարակել է Մարտունիում կանգուն արձանի լուսանկարն ու տեսանյութը ներկա պահին և գրել. «Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում