Երգչուհի Լյուսի Հայրապետյանի տարեդարձը Մալդիվներում (լուսանկարներ). Bravo.am

Երգչուհի Լյուսի Հայրապետյանի տարեդարձը Մալդիվներում (լուսանկարներ). Bravo.am

Լյուսի Հայրապետյանը հերթական անգամ տարեդարձն օվկիանոսի ափին է տոնել: Էկզոտիկ հանգստի լուսնակարները մոդելը տրամադրել է BRAVO.am-ին, պատմել նվերների մասին, նաեւ մտաբերել հիշարժան տարեդարձերը:

«Տոնական օրն, ինչպես ամեն տարի, շատ ուրախ ու անակնկալներով լի է անցել: Ընկերուհիներիս հետ մտածում էինք՝ ուր մեկնել՝ հետաքրքիր, էկզոտիկ հանգիստ ունենալու համար, ընտրեցինք Մալդիվյան կղզիները»,-պատմել է նա:

Երկրպագուներին հեռավորությունը չի խանգարել՝ նվերներ մատուցելու համար. «Կյանքումս մեկ անգամ եմ անձնականիս մասին բարձրաձայնել, դրանից հետո որոշել եմ չխոսել՝ կարծելով, որ երջանկությունը գաղտնիություն է սիրում: Հարաբերություններս այնքան ժամանակ թաքուն կպահեմ, մինչեւ այդ մարդը կդառնա իմ երեխաների հայրը: Չեմ թաքցնի, հուրախություն ինձ՝ ոչ թե մեկ, այլ մի քանի երկրպագու ունեմ, ինչն էլ վկայում է, որ դեռ գեղեցիկ ու ցանկալի եմ հակառակ սեռի համար: Օրվա ընթացքում շատ անակնկալներ են եղել նրանց կողմից: Առաջին ծաղկեփունջը հորինյալ ամուսինս է ուղարկել, ինչու եմ ասում հորինյալ, քանի որ ինքն է որոշել, որ իմ ամուսինն է լինելու, եւ ասեմ՝ հալալ է տղուն. համառորեն առաջ է շարժվում: Մոտավորապես կես ժամ հետո մեկ այլ ծաղկեփունջ ստացա՝ «Շնորհավոր իմ ամեն ինչ» գրությամբ, մինչեւ հիմա չեմ բացահայտել՝ ում կողմից է: Երեկոյան էլ անկողնուս վրա ծաղիկներով գեղեցիկ տորթ էին հավաքել, շատ ուրախացա»,-նշել է նա:

Տարեդարձի կապակցությամբ ինքն էլ է նվերներ պատրաստում ընկերների համար. «Արժեքը կարեւոր չէ. սիրում եմ ստանալ այն, ինչի կարիքն ունեմ, օրինակ՝ քույրիկս իմ ուզած բլուզն է նվիրել, ինչից շատ ոգեւորվեցի: Ընկերուհիս էլ՝ Մալվինան, իմ սիրած օծանելիքը: Մի խոսքով՝ իմ մտերիմներն ինձ լավ են ճանաչում ու գիտեն՝ ինչ եմ սիրում եւ ինչի կարիք ունեմ: Սիրում եմ ինքս էլ նվերներ մատուցել: Օրինակ՝ 24- ամյակիս փոքրիկ կճուճներ էի սարքել հյուրերի համար ու վրաները հայատառ իրենց անունները գրել: Եղել են տարիներ, որ տարոսիկներ եմ պատրաստել: Ավելի շատ սիրում եմ նվեր մատուցել, քան՝ ստանալ: Այս տարի էլ հետաքրքիր մրցույթ էի կազմակերպել սոցցանցային ընկերներիս համար: Մասնակիցները շատ-շատ էին, դեռ դժգոհություններ չեմ լսել, հաղթողներն էլ շատ ուրախ էին»:

Շարունակությունը կարդացե՛ք սկզբնաղբյուր կայքում՝ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում