AM | RU
USD
EUR
RUB

Կիմ Բալայան. Բավականին շատ փաստեր կան, որոնք հիմք են Փաշինյանին կալանավորելու համար. «Ժողովուրդ»

 

«Դեռևս նոյեմբերի 24-ին Սահմա­նադրական դատարանի (ՍԴ) նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ էր հայտարարել, պահանջում էր քրեա­կան գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ սահմանադրական կարգը տապալելու համար: Բալայանի հիմնավորմամբ՝ Փաշինյանն իրա­վունք չունի հայտարարության հիման վրա Արցախից ու Հայաստանից տա­րածքներ զիջել Ադրբեջանին. հայտա­րարությունն իրավական ուժ չունի: Բալայանը հացադուլը դադարեցրել էր, բայց հայտարարել էր, որ ինքը շարունակելու է փաստեր հավաքել ու հրապարակային դատավարություն սկսել Նիկոլ Փաշինյանի վերաբեր­յալ: Armlur.am-ը զրուցել է Կիմ Բալայանի հետ՝ պարզելու համար, թե ինչ փուլում են գտնվում իր՝ հավաք իրա­կանացնելու աշխատանքները, և ինչ արդյունք ունեն:

-Կա՞ կոնկրետ ինչ-որ բան, որ այս ժամանակահատվածում արել եք: Ձեր պահանջը շարունակո՞ւմ է նույնը մնալ: Շարունակո՞ւմ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

-Նույնը մնում է, իհարկե: Դրան գու­մարած՝ նաև փաստեր ենք հավաքում փաստահավաք խմբով՝ նրա կատարած դավաճանական արարքների վերաբերյալ։

- Ովքե՞ր են այդ խմբի ներկայացուցիչ­ները, որոնց հետ այս պահին աշխատանքներ եք իրականացնում:

-Իրավաբաններ են, բայց անվանա­կան չէի ուզենա ասել, որովհետև նրանց մի մասը այսօր գործող իրավա­բաններ են:

-Պարո՛ն Բալայան, այս ժամանակա­հատվածում արդյոք հաջողվե՞լ է այդ­պիսի փաստեր գտնել: Ի՞նչ պրոցես է ընթանում այս պահին:

-Բավականին շատ են, բայց դրանց պաշտոնական ընթացք տալը այսօր նպատակահարմար չեմ համարում, որովհետև իրավապահ մարմինների ղեկավարները՝ գլխավոր դատախազից սկսած, իրենք են ամեն օր հանցագոր­ծություն կատարում՝ ցուցաբերելով ան­գործություն:

-Այսինքն՝ այդ փաստերը հավաքում եք, երբ կլինի իշխանափոխություն, այդ ժամանակ նոր պրոցես կսկսվի՞ վարչապետի դեմ։

- Հնարավոր է նաև, որ մենք հրապա­րակային դատավարություն սկսենք Ազատության հրապարակում:

-Ըստ Ձեզ՝ դա ե՞րբ կսկսվի, կամ ինչ-որ ժամանակահատված, երբ հստակ որոշ­ված լինի փաստեր ներկայացնել:

-Հստակ որոշված ժամկետ չկա: Ես ավելի շուտ համոզված եմ, որ, ի վերջո, իրավապահ մարմինները խելքի կգան, և իրենք կնախաձեռնեն կալանքը:

-Այսինքն՝ Հայաստանի իրավապահ համակարգին Դուք չե՞ք վստահում:

-Զուտ իրավապահին, իհարկե, վստա­հելու տեղ չկա, որովհետև ամեն օր իրենք հանցագործություն են կատա­րում՝ անգործունեություն ցուցաբերելով:

-Ո՞ր իրավապահ համակարգին ի նկա­տի ունեք՝ Դատախազությո՞ւն, Ոստիկա­նությո՞ւն, Քննչական կոմիտե՛...

-Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտան­գության ծառայություն:

-Որո՞նք են այդ քայլերը: Դուք կոնկ­րետ ի՞նչ եք պահանջում իրավապահ համակարգից, որը չի իրականացվում:

-Հրապարակայնորեն դա ներկայաց­ված է: Հաղորդումներ է տրված Նիկոլի հանցագործությունների վերաբերյալ՝ սկսած սահմանադրական կարգի տապալումից, մինչև պետական դավաճա­նություն:

֊Այսինքն՝ դա փաստերով կա. սակայն իրավապահ համակարգը որևէ քայլ չի ձեռնարկո՞ւմ:

-Իրավապահ համակարգը անօրինական ձևով քայլ չի ձեռնարկում:

-Պարո՛ն Բալայան, քանի որ այսօր (երեկ-Ս.Գ.) մեծ հանրահավաք է սպաս­վում Ազատության հրապարակում, արդյոք պատրաստվո՞ւմ եք միանալ ընդդիմությանը, Ձեր պահանջը ներկա­յացնել: Լինելո՞ւ եք Ազատության հրապարակում:

֊Ես միշտ էլ եղել եմ և էլի կլինեմ:

-Իսկ ընդդիմության՝ հանրահավաք իրականացնելու քայլերը ճի՞շտ եք համարում այս պահի դրությամբ: Անհնա­զանդության կոչեր անելու կո՞ղմ եք: Իրենք կարո՞ղ են հասնել իրենց ցան­կալի նպատակին:

-Դա արդեն քաղաքական գործունեու­թյուն է: Ես քաղաքական գործունեու­թյամբ չեմ զբաղվում, ես զուտ իրավա­կան հարցերով եմ զբաղվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Օնիկ Գասպարյանին համարում եմ հայրենասիրության բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ Սպիտակ համայնքի ղեկավարը միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին Լոռու մարզպետը ավտոբուսներ էր ճանապարհում Երեւան՝ հանրահավաքի. news.am (տեսանյութ)  Այս փակուղուց դուրս գալու մեկ ճանապարհ կա՝ իշխանության անհապաղ հեռացում. Տիգրան Աբրահամյան Ոստիկանությունը ապահովելու է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը Ինձ տեղեկություններ են հասել, որ հոգեբուժական կլինիկաների բոլոր ղեկավարներին ցուցում է տրվել՝ ուղարկել բոլոր քայլող հիվանդներին Նիկոլի հանրահավաքին. Մինասյան «Վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է». ՄԻՊ-ը հակընդդեմ հավաքներից առաջ հայտարարություն է տարածել Սարգսյանն ու Փաշինյանը հանդիպել են 14 ռեկտորներ վախեցան մտնել Ազգային ժողովի շենք Նիկոլի հանրահավաքի մարդահավաքը` հենց հիմա Գլխավոր դատախազն իր ենթականերին քաղաքական զսպվածության և չեզոքության կոչ է արել Այս ջանասիրությամբ և կազմակերպվածությամբ եթե ՄՈԲ-ը կազմակերպեիք, հավաքագրեիք հաստատ մինչև Քուռ էինք հասնելու. ռազմական փորձագետը՝ վարչական ռեսուրսի կիրառման մասին Լակոտակրատիան պիտի ինքնակամ հեռանա. Արշավիր Ղարամյան Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան Նոյմբերի վերջին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել. Թագուհի Թովմասյան 120 տոկոսով աջակցում եմ Փաշինյանին. Արմավիրի քպ-ական քաղաքապետ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Գիտություն ազգային ակադեմիան իշխանությունների պահանջ է ուղղել Վանաձորում մարդկանց ավտոբուս են նստեցնում՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերելու համար Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու Կրեմլի արձագանքը` «Իսկանդերի» հետ կապված հայտարարությանը Հայ հայտնիների իրական քաշն ու հասակը. Tert.am Life Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մուտք են գործել Կառավարության 3-րդ մասնաշենք (տեսանյութ) Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին կոչ է անում բավարարել ԳՇ պետին ազատելու դիմումը Նախագահը հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի գնացել «Սարքած վիդեոներ են». Սարգսյանը` համացանցում հայտնված հեռախոսազանգերի մասին Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Իսկանդերի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը. խոսնակ Մանե Գևորգյան Ռոբերտ Քոչարյանը «մարտի 1»-ի վերաբերյալ լուսանկար է հրապարակել Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության 2-րդ հատվածը, 1-ին հատվածը նույնիսկ քննարկման ենթակա չի. Մակունց Դատախազությունը հերքում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված. ԱՀ ԱԺ հայտարարությունը Վարչապետը առանց ԳՇ Պետի Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել Անթույլատրելի է ցանկացած շահարկում․ ՀՀ նախագահը՝ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ որոշման մասին Սոնա Ռուբենյանը՝ հմայիչ կերպարում Արցախի իշխանությունները չեն կարող ներգրավված լինել որեւէ կողմի հանրահավաքներին մասնակցելու գործընթացին. խոսնակ. news.am «Տարբերվող»․ Իննա Խոջամիրյանի նոր տեսանյութը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ Ռուսաստանում պատգամավորի կիսամերկ որդին վրաերթի է ենթարկել փողոցն անցնող դատախազին և նրա կնոջը (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը քաղաքացիական հագուստով ոստիկաններ կբերի Փաշինյանի հանրահավաքին. Մեդիապորտ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan