Պուտինը հոկտեմբերի 19-ին զանգել է Նիկոլին ասել՝ Քելբաջարը ձեզ, Լաչինը ձեզ, Շուշին ձեզ, Հադրութից մի քիչ վերցրել են, ջանդամը գյոռը, կանգնեցնենք. Բագրատյան

Պուտինը հոկտեմբերի 19-ին զանգել է Նիկոլին ասել՝ Քելբաջարը ձեզ, Լաչինը ձեզ, Շուշին ձեզ, Հադրութից մի քիչ վերցրել են, ջանդամը գյոռը, կանգնեցնենք. Բագրատյան

Ամսի 19-ին մեր տղերքն առյուծի նման կռվում էին: Ալիևը զանգել է Էրդողանին ու ասել, որ էլ չի կարողանում: Պուտինը հոկտեմբերի 19-ին զանգում ա Նիկոլին ասում՝ լսի Նիկոլ՝ Քելբաջարը ձեզ, Լաչինը ձեզ, Շուշին ձեզ, Հադրութից մի քիչ վերցրել են, ջանդամը գյոռը, կանգնեցնենք: Ինքն ասում ա՝ չէ: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե մոտավորապես նույն վիճակն էր լինելու, ինչ ունենք այսօր, Բագրատյանն ասաց. «Արա, Ալեն Սիմոնյան ով ա, չեմ էլ իմանում, թե ով ա:

Պուտինն ասում է, որ ասել է՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Հորադիզ մոռացիր, ընկեր ջան, մնացածով արի կանգնեցնենք, Ալիևն է խնդրում, համաձայն է»:

«Պուտինն ասում է, որ Փաշինյանը հիմար է, դավաճան չէ: Ինձ համար ինչ տարբերություն»,-հավելեց Բագրատյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում