Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Պուտինը. հակասական տեղեկություններ կան

Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Պուտինը. հակասական տեղեկություններ կան

Քիչ առաջ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մամուլի ծառայությունները հաղորդագրություններ տարածեցին, որ երկու երկների ղեկավարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Երկու հաղորդագրություններում էական տարբերություններ կան։

Ռուսական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինն արտահայտվել է Հայաստանում կարգուկանոնի պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին, ինչպես նաև զսպվածության կոչ է արել ԲՈԼՈՐ կողմերին։ Վերջին հատվածը էական է, քանի որ երբ հեռախոսազրույցի ընթացքում կոչդ ուղղում ես ԲՈԼՈՐ կողմերին, առնվազն նշանակում է, որ դիմացի կողմին աջակցություն չես ցուցաբերում։

Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին։ Սա առանձնահատուկ տարօրինակ է հնչում՝ հաշվի առնելով թեմայի վերաբերյալ ռուսական մամուլի արձագանքները և ՌԴ ՊՆ վերջին հայտարարությունը։ Չի բացառվում, որ հայկական կողմի հաղորդագրության ձևակերպումները կարճաժամկետ ներքաղաքական էֆֆեկտ տալու նպատակ ունեն, որի համար պետությունը ապագայում հատուցելու։

Կարելի է ենթադրել, որ ռուսական կողմի արձագանքը երկար սպասել չի տալու։

Times.am/Դավիթ Մաթևոսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում