AM | RU
USD
EUR
RUB

Եթե մարդը հոգեկան լուրջ հի­վանդություն ունի, նա ամեն ինչ էլ կա­րող է անել․ Շիրակի թեմի առաջնորդ. «Հրապարակ»

 

«Ես ամենասկզբում էլ ասել եմ և իմ զարմանքն եմ հայտնել, որ բանակը, ոստիկանությունը և ազգային ան­վտանգության մարմիններն այս հոգե­կան հիվանդին չեն հեռացնում, ուրեմն լավ է ուշ, քան երբեք, բավական ուշ է բանակի այս դիրքորոշումը, որին դեռ չեն միացել ոստիկանությունն ու Ազգա­յին անվտանգության ծառայությունը»: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Գլխա­վոր շտաբի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման վերաբերյալ: Նա նշեց, որ ԳՇ-ի այդ հայտարարու­թյունը պետք է լիներ դեռ սեպտեմբերի 28-ին. «Եթե լիներ սեպտեմբերի 28-ին, ապա շատ բաներ, որ եղան, չէին լինի: Ճիշտն այն է, որ ոստիկանությունն և անվտանգությունը միանան, հայրենիքը փրկել է պետք, ոչ թե Սահմա­նադրության այս կամ այն հոդվածի կամ էլ ժողովրդի անվան հետևում թաքնվել: Ես ասում եմ՝ եթե սա լի­ներ սեպտեմբերի 28-ին, այդ դառը պարտությունը մենք չէինք ունենա»:

-Մենք չգիտեինք, որ պար­տություն ենք կրելու:

-Իրենք պետք է իմանային, մենք կարող է չիմանայինք: Բայց Գլխավոր շտաբը, գեներալիտետը պետք է իմա­նար:

-Այս հայտարարությունն արա­գացնելո՞ւ է Փաշինյանի հեռացման պրոցեսը:

-Կարծում եմ՝ այո: Ուշացած է, բայց լավ է ուշ, քան երբեք:

-Նիկոլ Փաշինյանն իր կողմնա­կիցներին հրավիրել է Հանրա­պետության հրապարակ, քաղա­քացիական բախման վտանգներ չկա՞ն:

-Եթե մարդը հոգեկան լուրջ հի­վանդություն ունի, նա ամեն ինչ էլ կա­րող է անել, ամեն ինչ էլ կարող է թույլ տալ, հետևաբար՝ ամեն ինչ կարող է լինել, բայց Աստված մի արասցե:

-Եկեղեցու դերն այստեղ ո՞րն է, կանգնելու է հանրության կողքին:

-Եկեղեցին իր մոտեցումն արտա­հայտել է բանակից ավելի առաջ ու շուտ:

-Հոգևորականները գուցե դուրս գան փողո՞ց:

-Հոգևորականներն ամեն ինչ կանեն, որ բախում չլինի: Չպետք է ենթադրել, որ հարյուր-հազարավոր մարդիկ հրապարակում հավաքվե­լու են, ես հույս ունեմ, որ շատ քիչ մարդ կհավաքվի հրապարակում, և հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը կհասկանա, որ պետք է հեռանալ խե­լոք, սուսուփուս:

-Ընդդիմությունն էլ իր հերթին է հրավիրել հանրահավաքի:

-Թող հրավիրեն, հանրահավաքը դեռ արգելված չէ: Հույս ունեմ, որ Փա­շինյանի հավաքին քիչ մարդ կգնա:

-Շիրակից եկողներ չկա՞ն:

-Դե, Շիրակում ինչ-որ հայտա­րարություն տարածել են, որ եկեք գնանք, բայց քանի հոգի կգնա, խիստ կասկածում եմ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Շիկահողի համայնքապետն ահազանգում է՝ գյուղացիներին զենք է անհրաժեշտ «Մենք որբացանք կրկնակի՝ կորցնելով Հայրենի հողն ու ու մեր Արյունը...». Նազենի Հովհաննիսյան Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով Նիկոլը Հայաստանը համառորեն վերադարձնում է 2020-ի սեպտեմբերի 26․ Միքայել Մինասյան Դատապարտում ենք լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը. ժուռնալիստների միություն Հայաստանից ասել են, որ դեմ չեն Ադրբեջանի մասնակցությանը. Խոսակցությունները հաստատվեցին Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Նիկոլ Փաշինյանն ասել է, թե երբ է հրաժարական տալու Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Զզվում եմ ձեր տեսակից. Գայանե Ասլամազյան Ռուսաստանից կորոնավիրուսի դեմ 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն կա. Նախարար Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Հեսա ընտրությունները կլինի, կշպրտեք փողոց. Հովիկ Աղազարյանը՝ իրենց իշխանության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները Հետաքրքիր է` կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը. Միքայել Մինասյան Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը հրապարակեց զոհերի պաշտոնական թիվը Դավաճանին ծափահարելով՝ դուք բարոյապես գոյություն չունեք այլևս. Վահե Սարգսյանի բաց նամակը՝ Շիրակ Թորոսյանին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորանշանակ նախարարը պատրաստվո՞ւմ է կադրային «ջարդ» իրականացնել. մանրամասնում է Հայկ Չոբանյանը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել. Օնիկ Գասպարյանն արձագանքում է Փաշինյանին.Armlur «Այդպես էր պետք»․ Արփի Դավոյանը՝ ԱԺ-ում իշխանական պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հոտնկայս ծափահարելու մասին Փաշինյանը հոգեկան հիվանդ է և ստախոս․ թող քրեական գործ հարուցի. Մովսես Հակոբյան. 24news.am Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պահանջել Ալիևը հոկտեմբերի 19-ից հետո. Նիկոլ Փաշինյանի նոր բացահայտումները Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է «Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան Հերիք ա Սյունիքի հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, միշտ ապրել է թուրքի հետ. իմքայլական պատգամավոր. Hraparak.am ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք» Բարձրաստիճան զինվորականներին սպառնում են քրգործերով. «Ժողովուրդ» Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ» Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. «Հրապարակ» Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում իմքայլականների հետ. «Ժողովուրդ» Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան. «Իրավունք» «Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ Ալեքը ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի» Արամ Ա–ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan