AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիան շահագրգռված է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության․ Կոնստանտին Զատուլին. «Հրապարակ»

 

«ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի ԶՈԻ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը համարում ռազմական հեղաշրջման փորձ, դատապարտում այն և իր աջակցությունը հայտնում Նիկոլ Փաշինյանին, իսկ ՌԴ-ն հայտարարում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են։

Պարոն Զատուլինն ի պատասխան ծիծաղեց, հարցը կոչեց հռետորական ու ավելացրեց․ «Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր կերպ են վերաբերվում Հայաստանին և, հետևաբար, տարբեր կերպ են մեկնաբանում այն, ինչ կատարվում է։ ՌԴ պաշտոնական իշխանությունները չէին ցանկանա ներքաշվել, միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ որևէ մեկին առիթ չտալու համար մեղադրել Ռուսաստանին, որ մենք օգտագործում ենք մեր ազդեցությունը, նաև՝ ներկա, արցախյան հարցում միջնորդի մեր դերը, Հայաստանի հետ մեր փոխհարաբերությունները՝ ինչ-ինչ գործընթացների վրա ներազդելու համար։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, իմ դիտարկմամբ ու համոզմամբ, Թուրքիան, ինչ էլ որ հրապարակավ ասի, շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանն ուժեղանա, ոտքի կանգնի, այդ պարտությունից հետո մեջքն ուղղի։ Դուք՝ ինքներդ անձամբ որոշեք, թե ինչու է այս ամենում ոչ շահագրգռված Թուրքիան պաշտպանում այն վարկածը, որը տարածում է Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը, իմ գնահատմամբ՝ միանգամայն մերկապարանոց»։

Կոնստանտին Զատուլինն այս կապակցությամբ ավելացրեց․ «Եվ այս պարագայում իմ և շատ-շատերի մոտ տպավորություն է, որ պարոն Փաշինյանը պարզապես «պերսոնա գրատա» է Թուրքիայում։ Մարդ, որին թուրքերը Հայաստանի իշխանությունում պահպանելու մեծագույն ցանկություն ունեն»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բանակի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունից հետո սեփական նախաձեռնությամբ զանգել էր Վլադիմիր Պուտինին։ Այն երկրի ղեկավարին, որի ռազմարդյունաբերության պարծանք «Իսկանդերի» մասին ասել էր, թե այն որակյալ չէ՝ միայն տասը տոկոսով է պայթել։ Իսկ խոսակցությունից հետո, նորից մանր «շուստրիությամբ», որն առաջին անգամ չէ, որ Փաշինյանն անում է, խեղաթյուրել էին հեռախոսազրույցի բովանդակությունը։

Մասնավորապես, իր ու Պուտինի հեռախոսազրույցների մասին ՀՀ պաշտոնական ու Կրեմլի կայքերում տեղադրված հաղորդագրություններում էական տարբերություններ կային։

Լրագրողները, ինչպես ասում են, «գտան տասը տարբերություն»։ Հայաստանյան տարբերակում ասվում է․ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»: Իսկ ռուսական տարբերակում գրված է․ «Քննարկվել է հանրապետությունում ստեղծած իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Հայաստանում կարգուկանոնի ու հանդարտության, իրավիճակի՝ օրինականության շրջանակներում հանգուցալուծման օգտին։ ՌԴ ղեկավարը կողմերին զսպվածության կոչ է արել»։

Կոնստանտին Զատուլինը մեկնաբանեց այս «փոքրիկ բացթողումը»․ «Իրականում՝ նախագահ Պուտինը հույս է հայտնում, որ ամեն ինչ կհանգուցալուծվի օրինականության շրջանակներում, և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից հազիվ թե այս պարագայում որևէ այլ բան ասվեր։ Հո ՌԴ նախագահը Հայաստանին ինչ-որ անօրինական բաների կոչեր չէ՞ր անելու։ Բայց պարոն Փաշինյանն աղավաղել է՝ «օրինականության շրջանակներում»-ի փոխարեն գրել է՝ «աջակցում են օրինական իշխանություններին», ինչն այս համատեքստում, հայաստանյան հասարակության բոլոր շերտերն ընդգրկած ընդվզումների ֆոնին, ներկայացվում է որպես գործող վարչապետին ուղիղ աջակցություն»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Ձեր բոլորի ականջներում դեռ շատ են զրնգալու այն հայհոյանքները, որոնք հնչեցին երեկ և այսօր»․ Տիգրան Աբրահամյան Լիլիթ Մուրադյանի «street style»-ը Երեւանի կենտրոնից «Հիանալի». Լիլիթ Բասյանի ֆոտոշարքը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել գորիսցի Նորայր Առուշանյանի ձերբակալությունը. փաստաբան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ տասնյակ անդամներ ոստիկանական բաժանմունքներում են․ նրանց բերման են ենթարկել բռնի ուժի կիրառմամբ Հրդեհ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ «Դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը». Հայրենիք կուսակցություն Քրիստինե Պեպելյանի հուզիչ գրառումն իր 41-ամյակի առթիվ և որդու արտասանած բանաստեղծությունը Կարին Տոնոյանը ներկայացրել է «5165 շարժում» նախաձեռնության նպատակները (Տեսանյութ) Ոստիկանության գործողություններից լուրջ վնասվածք է ստացել Երկիր Մեդիայի օպերատորը Արաբկիրում ապրիլի 22-23-ը ջրանջատում կիրականացվի Ոստիկանները բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն(տեսանյութ) Մարիա Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքներին Հայ-ադրբեջանական սահմանին «ծնեբեկ» հավաքող քաղաքացին ականի պայթյունից վիրավորվել է Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Սոֆի Դևոյան կրտսերի նոր լուսանկարներն ու գրառումը ընտանեկան 2 կորստից հետո Ակցիայի մասնակիցները Գլխավոր դատախազության դիմաց հայհոյում են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) «Թուրքիան դեռ պատասխանի է սպասում Հայաստանի արխիվները բացելու իր առաջարկին». Հուլուսի Աքար Հասմիկ Կարապետյանը՝ որդու 1-ամյակի և դստեր մանկական խանդի մասին «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների վերադարձը կնպաստի մի շարք հարցերի առաջընթացին Արմեն Սարգսյանն ի՞նչ ունի, որ ինչ էլ ասի. Տեղ գյուղի գյուղապետ Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ վարչապետի աթոռ պահելու համար կարող է սյունեցու դեմ զորք հանի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ես զգուշացնում եմ ձեզ բռնապետության մասին, որը դուք հիմա կառուցում եք. Միքայել Մինասյան 18+ ա. Շտապօգնության ավտոմեքենաները կանգնեցրել էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը տուն գնա. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Հանրահավաք՝ հաջակցություն ձերբակալված սյունեցիների․ ՈՒՂԻՂ Դա կարող է տարածաշրջանը կրկին կանգնեցնել պատերազմի եզրին. Զախարովան դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին Արմեն Սարգսյանը դիմեց Սահմանադրական դատարան Կրակոցները լինում են պարբերաբար․ սյունեցի Բերման ենթարկված շուռնուխեցու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ՄԻՊ-ի մանրամասն անդրադարձը Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և ձերբակալումներին Շոյգուն հրամայել է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի զորավարժությունների «անբարենպաստ զարգացմանը» Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին․ Լևոն Տեր-Պետրոսյան Մեղադրանք չկա, պարոն Զաքարյանը կասկածյալ է, պաշտպանը մանրամասներ հայտնեց ՀՀ ՊՆ-ն՝ հակառակորդի տարածած լուրերի մասին 2020 թ. ոչ պատերազմական գործողությունների հետևանքով գրանցվել է մահացության 100 դեպք. ՀՔԱՎ Սյունիքը, որին Ալիևն ամեն օր պատերազմով է սպառնում, գլխատում են. Գեղամ Մանուկյան Սյունիքում երեկ Նիկոլին «ողջունած» քաղաքացիներին փորձում են վախեցնելով պարտադրել ձայնագրել վիդեոներ. Սաղաթելյան Երևանի քաղաքապետարանն՝ ընդդեմ 10.000 բնակչի, հանուն հերթական բարձրահարկի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan