Իրավաբան. Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդառնա անհնար

Իրավաբան. Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդառնա անհնար

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.

«Ինչպես պարզ դարձավ Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը:

Րոպեներ անց Ն․ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ սահմանված կարգով կրկին նախագահին է ուղարկում Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը։

Համադրելով հետ վերադարձնելու վերաբերյալ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունն ու Ն․ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, պարզ է դառնում, որ
նախագահը հրամանագիրի նախագիծը վերադարձրել է, քանի որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը, իսկ Ն․ Փաշինյանը որևէ նոր հիմնավորում չի ավելացրել վերստին ուղարկելիս:

Սա թույլ է տալիս եզրակացնել, որ նախագահը կօգտվի եռօրյա ժամկետում ՍԴ դիմելու իր սահմանադրական լիազորությունից, ինչը մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդարձնի անհնար, հաշվի առնելով ՍԴ-ում գործերի քննության օրենքով սահմանված ժամկետները։

Ինչ գործուն քայլերի կդիմի ընդդիմությունն ու ԶՈՒ-ն՝ ցույց կտա ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում