Ռազմական դրության ժամանակ ոստիկանության և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները ենթարկվում են Զինված ուժերին. Արա Զոհրաբյան

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները ենթարկվում են Զինված ուժերին. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Ռազմական դրությունը չվերացնելով գործող իշխանությունն ընկել է իր թակարդը:

«Պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
✅ Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ.
✅ Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՒՄ ԵՆ նաև ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ ԱՅԼ ԶՈՐՔԵՐ են համարվում`
❗️ոստիկանության զորքերը,
❗️սահմանապահ զորքերը,
❗️պետական պահպանության ծառայությունը,
❗️ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում