Արայիկ Հարությունյանը քաղաքացիական հագուստով ոստիկաններ կբերի Փաշինյանի հանրահավաքին. Մեդիապորտ

Արայիկ Հարությունյանը քաղաքացիական հագուստով ոստիկաններ կբերի Փաշինյանի հանրահավաքին. Մեդիապորտ

Մեդիապորտը գրում է.

«Արցախի ԱԻՆ-ում և ոստիկանությունում այս պահին N1 պատրաստության վիճակ է հայտարարվել։ Աշխատակիցներին հանձնարարվել է քաղաքացիական հագուստով ներկայանալ աշխատավայր, որպեսզի վաղ առավոտյան բերեն Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար։ Այս պահին աշխատակիցները փակված են Ներքին գործերի նախարարության շենքում:

Ավելի վաղ Mediaport-ը հայտնել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 20.000 դրամ և տրասնպորտ է հատկացնում Արցախից Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդիկ բերելու համար։

Այս պահին Մարտակերտից մարդ բերելու գործընթացը համակարգում է Արցախի նախագահի մերձավոր Ալեքսեյ Բալայանը։

Հանձնարարված է 1000 մարդ հավաքել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում