AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը կորոնավիրուսի վարակի տարածման աղբյուր է դառնում. «Ժողովուրդ»

 

«Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն առաջին անգամ ավելացել է վերջին յոթ շաբաթների ընթացքում. աշխարհը չի հաղթահարի վարակը մինչև տարեվերջ: Սա մենք չենք հնարել, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Հայաստանում մարտի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172 հազար 816 դեպք, որոնցից 163 հազար 906-ը` առողջացած, 3202-ը` մահվան ելքով: Երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Ունենք 2 մահվան դեպք:

Աշխարհում և Հայաստանում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, բայց, չնայած սրան, իշխանությունն ու ընդդիմությունը հանրահավաքներ են կազմակերպում:

Կհիշեք՝ մարտի 1-ին հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմամարդ հանրահավաք անցկացրեց, չնայած ամիսներ առաջ հենց ինքն էր դիմակ բաժանում մարդկանց և հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները:

Մյուս կողմից՝ Առողջապահության նախարարության վարած քաղաքականությունն է անհասկանալի այն դեպքում, երբ բազմամարդ հավաքները վարակի տարածման մեծ աղբյուր են: Արի ու տես, որ մեր հանրապետությունում, երբ վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճում է, առողջապահության նախարարը մասնակցում է հանրահավաքին:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ մտահոգված չեն արդյոք կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով, երբ մասնագետները պնդում են, որ բազմամարդ հավաքները վարակի աղբյուր են: Ըստ մամուլի քարտուղարի՝ հանրահավաքները կարող են նպաստել աճին, դա ազդող գործոններից մեկն է: Ապա հայտարարեց, որ կորոնավիրուսի հետ կապված կենտրոններ են վերաբացվում, իրավիճակը վերահսկում է նախարարությունը, և, իհարկե, մտահոգված են:

Այսինքն՝ կորոնավիրուսի դեմ պայքարող կառավարությունը մի ամբողջ օր խախտեց հակահամաճարակային կանոնները և չպատժվեց, մինչդեռ ամիսներ առաջ բազմահազար քաղաքացիներ տուգանվեցին 10 000 դրամի չափով դիմակ չկրելու համար:

Ընդդիմության և իշխանության հրավիրած հավաքներին հակահամաճարակային 3 կարևոր կանոն՝ սոցիալական տարածությունը, դիմակի կրումը և ձեռքերի հիգիենան, խախտվում է, մինչդեռ նախորդ տարվա մարտի 23-ին Ազգային ժողովն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերը, համաձայն որոնց՝ անզգուշությամբ 1, 2 կամ ավելի անձանց վարակելու պարագայում քաղաքացին առավելագույնը մինչև 700 հազար դրամ տուգանք կվճարի, կկալանավորվի կամ կազատազրկվի։ Արդյոք կորոնավիրուսի պայմաններում ընդունված այս օրենքները կտարածվե՞ն մարտի 1-ին, մինչ այդ և այսօր շարունակվող հավաքների մասնակիցների վրա: Ինչպես ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էր ասում, «կորոնավիրուսի վարակը կատակ չէ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Շիկահողի համայնքապետն ահազանգում է՝ գյուղացիներին զենք է անհրաժեշտ «Մենք որբացանք կրկնակի՝ կորցնելով Հայրենի հողն ու ու մեր Արյունը...». Նազենի Հովհաննիսյան Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով Նիկոլը Հայաստանը համառորեն վերադարձնում է 2020-ի սեպտեմբերի 26․ Միքայել Մինասյան Դատապարտում ենք լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը. ժուռնալիստների միություն Հայաստանից ասել են, որ դեմ չեն Ադրբեջանի մասնակցությանը. Խոսակցությունները հաստատվեցին Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Նիկոլ Փաշինյանն ասել է, թե երբ է հրաժարական տալու Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Զզվում եմ ձեր տեսակից. Գայանե Ասլամազյան Ռուսաստանից կորոնավիրուսի դեմ 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն կա. Նախարար Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Հեսա ընտրությունները կլինի, կշպրտեք փողոց. Հովիկ Աղազարյանը՝ իրենց իշխանության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները Հետաքրքիր է` կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը. Միքայել Մինասյան Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը հրապարակեց զոհերի պաշտոնական թիվը Դավաճանին ծափահարելով՝ դուք բարոյապես գոյություն չունեք այլևս. Վահե Սարգսյանի բաց նամակը՝ Շիրակ Թորոսյանին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորանշանակ նախարարը պատրաստվո՞ւմ է կադրային «ջարդ» իրականացնել. մանրամասնում է Հայկ Չոբանյանը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել. Օնիկ Գասպարյանն արձագանքում է Փաշինյանին.Armlur «Այդպես էր պետք»․ Արփի Դավոյանը՝ ԱԺ-ում իշխանական պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հոտնկայս ծափահարելու մասին Փաշինյանը հոգեկան հիվանդ է և ստախոս․ թող քրեական գործ հարուցի. Մովսես Հակոբյան. 24news.am Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պահանջել Ալիևը հոկտեմբերի 19-ից հետո. Նիկոլ Փաշինյանի նոր բացահայտումները Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է «Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան Հերիք ա Սյունիքի հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, միշտ ապրել է թուրքի հետ. իմքայլական պատգամավոր. Hraparak.am ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք» Բարձրաստիճան զինվորականներին սպառնում են քրգործերով. «Ժողովուրդ» Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ» Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. «Հրապարակ» Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում իմքայլականների հետ. «Ժողովուրդ» Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան. «Իրավունք» «Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ Ալեքը ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի» Արամ Ա–ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan