Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել

Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել: Այս մասին Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Մենք տեղեկացանք, որ նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել։ Ձեր բոլորի անունից կդիմենք նախագահին՝ ասելով՝ Դուք անհատական և ամբողջական պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի համար»,-ասաց Սաղաթելյանը։

Նա, դիմելով ՀՀ նախագահին, ասաց, որ Արմեն Սարգսյանը պարտավոր է կանգնել Սահմանդրության գլխին և մինչև երկուշաբթի դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելով ԳՇ պետի պաշտոնանկությունը։

«Հակառակ դեպքում Դուք անձամբ պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի և հետագա ելքի համար», – հայտարարեց Սաղաթելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում