Բրիտանիայում նկատվել է «օդում լողացող նավ». ինչպե՞ս են բացատրում երևույթը գիտնականները

Բրիտանիայում նկատվել է «օդում լողացող նավ». ինչպե՞ս են բացատրում երևույթը գիտնականները

Դավիդ Մորիսն ականատես է դարձել հազվագյուտ տեսողական խաբկանքի։ Տղամարդը, զբոսնելով անգլիական Կորնուոլի ծովի ափին, տեսել և անգամ լուսանկարել է մի նավ, որը կարծես երկնքում լողա։

Ըստ BBC-ի օդերևութաբան Դավիդ Բրեյնի՝ Մորիսը, ամենայն հավանականությամբ, ականատես է եղել այսպես կոչված հեռատեսության ֆանտոմի՝ մթնոլորտային երևույթի, որը բավականին հաճախ է նկատվում Արկտիկայում, սակայն հազվադեպ՝ Բրիտանիայում։

«Հեռատեսության ֆանտոմներն առաջանում են այնպիսի եղանակային պայմաններում, որոնք կոչվում են ջերմաստիճանային ինվերսիաներ։ Նման պարագայում ծովի մակերևույթին գտնվող սառը օդի շերտի վրա գոյանում է տաք օդի շերտ։ Քանի որ սառը օդի շերտն ավելի հաստ ու խիտ է, քան տաք օդի շերտը, այն կոտրում է լույսն այնպես, որ առարկաները վիզուալ ավելի մոտ են երևում հեռվից դիտող մարդկանց», – բացատրում է օդերևութաբանը։

«Հեռատեսության ֆանտոմները կարող են միրաժների տարբեր տեսակներ ստեղծել։ Այս դեպքում նավը կարծես կախված լինի օդից։ Սակայն երբեմն պատահում է նաև, որ տեսանելի են լինում օբյեկտներ, որոնք գտնվում են հորիզոնի գծից ավելի հեռու», – նշել է նաև գիտնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում