Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ)

Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ)

Մոսկվայի Ռամենկի շրջանում մի քանի էքստրեմալներ ներխուժել են «Նեբո» կոչվող բնակելի համալիրի տարածք, կոտրել են 52-րդ հարկում գտնվող դուռն ու երկնաքերի տանիքից ցատկել պարաշյուտով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութը:

Հրապարակաված կադրերում երևում է, թե ինչպես է շենքի ամենաբարձր կետից մարդ ցատկում: Նախքան պարաշյուտը բացելը, նա արագությամբ անցել է մի քանի հարկի կողքով: Այնուհետև, երբ պարաշյուտը բացվել է, նրա ընթացքը սկսել է դանդաղել:

Հաղորդվում է, որ ոստիկանները կարճ ժամանակ անց ձերբակալել են էքստրեմալներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում