Նոր նշանակում՝ Արցախում

Նոր նշանակում՝ Արցախում

Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը համակարգի ֆինանսատնտեսական վարչության անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանը:

Համաձայն նախարարի հրամանի, ԱՀ ԱԻ պետական ծառայության ֆինանսատնտեսագիտական և սոցիալական ապահովման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գեղամ Ղուլյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնին: Գ. Ղուլյանին շնորհվել է ոստիկանության փոխնդապետի կոչում:

Ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը շնորհավորել է Գեղամ Ղուլյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում