Հայաստանը ներառվել է ռուսաստանցիների համար այս գարնանը նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների ցանկում

Հայաստանը ներառվել է ռուսաստանցիների համար այս գարնանը նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների ցանկում

Ռուսաստանցի ճանապարհորդները որոշել են գարնանը լքել երկիրը 3 օտարերկրյա երթուղիներով: Այս մասին տեղեկացնում է Свободная Пресса-ն:

Զբոսաշրջիկների մեծ մասը նախատեսել է արձակուրդն անցկացնել Թուրքիայում. այդ ուղղությամբ ամրագրված է միջազգային թռիչքների բոլոր ավիատոմսերի 34,6 տոկոսը: Պահանաջվածությամբ երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանը (ամրագրումների 10,5 տոկոսով):

Բացի այդ, լավագույն եռյակում է ընդգրկվել Ղրղզստանը, այնտեղ կայցելի ճանապարհորդների 9, 6 տոկոսը:

Ցուցակում ընդգրկված են նաև ԱՄԷ-ն (7,8 տոկոս), Ադրբեջանը (4,4 տոկոս), Մալդիվները (3,9 տոկոս), Եգիպտոսը (3,6 տոկոս), Ղազախստանը (2,4 տոկոս), Մոլդովան (1,8 տոկոս) և Վրաստանը (1,7 տոկոս):

Հետևեք մեզ նաև Telegram-ում