Դոնբասում վերսկսվել են մարտերը

Դոնբասում վերսկսվել են մարտերը

Դոնբասի Միխայլովկա (Զոլոտոե -5) գյուղում մարտեր են սկսվել Ուկրաինայի զինված ուժերի և ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի զինված ուժերի միջև: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով աշխարհազորայինների նախկին պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոյին:

Նա տեղադրել է տեսանյութ, որում տարբեր զենքերից ինտենսիվ կրակոցներ են լսվում: Մարոչկոյի խոսքերով՝ Ուկրաինայի զինված ուժերը օգտագործում են հրազեն ու ականանետեր, իսկ գնդակոծման գոտում դպրոց կա:

«Տեղի բնակիչները գրում են, որ շատ փամփուշտներ անդրադառնում են տների պատերից»,-գրել է նա:

Ըստ ինքնահռչակ հանրապետության իշխանությունների՝ վիրավորվել է մեկ աշխարհազորային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում