Նախատեսվում է Վրաստանի վարչապետի այցը Ադրբեջան

Նախատեսվում է Վրաստանի վարչապետի այցը Ադրբեջան

Նախատեսվում է Վրաստանի վարչապետի այցը Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն՝ Ադրբեջանի Հանրապետության ձեռներեցների (գործատուների) ազգային կոնֆեդերացիայի նախագահ Մամեդ Մուսաևի հետ հանդիպման ժամանակ, գրում է Грузия Онлайн պորտալը:

Հանդիպման ընթացքում դեսպանը հանդես է եկել առաջարկությամբ՝ գործարար համաժողով անցկացնել ադրբեջանա-վրացական տնտեսական հանձնաժողովի նիստի շրջանակներում:

Ընդգծելով եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ձևաչափով գործարար կապերի շարունակականության կարևորությունը, Մուսաևն առաջարկել է համատեղ գործարար համաժողով անցկացնել 3 երկրների գործարարների մասնակցությամբ:

Դեսպանը համաձայնել է`առաջարկություններ ներկայացնելով հետագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպմանը մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ գործարար համաժողովի նախօրեին կազմակերպական հարցերի լուծման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում