Թուրքիան «իրավունքի ուժով» ներսից քանդում է բանակը. Ղազինյան

Թուրքիան «իրավունքի ուժով» ներսից քանդում է բանակը. Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքիան «իրավունքի ուժով» ներսից քանդում է բանակը, մինչդեռ «ուժի իրավունքով» բանակը պետք է կալանավորեր Հայրենիքը դավաճանած թուրքական գործակալներին։

Այս կռվում պայմանները շատ դաժան են. կամ դու ես անում, կամ քեզ են անում։

Աշխարհում 3000 տարի ոչինչ չի փոխվել և ուժը շարունակում է ծնել իրավունք, իսկ հաղթողներին դեռ չեն դատել։

Հապաղելը կլինի հազարապատիկ անգամ ցավոտ ու ծանր…

Հ.Գ. «Այստեղ ի՞նչն է կարևոր, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»…»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում