Ղրիմի մշակույթի նախարարը հայհոյանքներ է տեղացել տեսակոնֆերանսի ժամանակ (տեսանյութ)

Ղրիմի մշակույթի նախարարը հայհոյանքներ է տեղացել տեսակոնֆերանսի ժամանակ (տեսանյութ)

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովը հրամայել է պաշտոնական հետաքննություն վարել հանրապետության մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայայի նկատմամբ՝ տեսակոնֆերանսի ժամանակ անպարկեշտ արտահայտության և հայհոյանքի համար:

Ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը նվիրված առցանց հանդիպման ժամանակ տեղի ունեցավ Մշակույթի նախարարության ղեկավարի չպլանավորված միացումը: Նա, վրդովվելով տեսահաղորդակցման ձախողումներից, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ է տեղում: «Արինա Վադիմովնա, հանգստացեք: Ի՞նչ է կատարվում, սա ի՞նչ է», – ասում է Աքսենովը տեսակոնֆերանսի ժամանակ: Դրանից հետո նախարարը ներողություն է խնդրում՝ բացատրելով, որ իր «սարքավորումը անջատվել էր»:
Նովոսելսկայան Ղրիմի մշակույթի նախարարության ղեկավարն է 2014 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում